ՀՍՀ/ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, ՍԵՆՏՕ (The Central Treaty Organization), ռազմա-քաղաքական խմբավորում Մերձավոր և Միջին Արևելքում, ստեղծվել է 1955-ի փետրվարին, սկզբնապես կոչվել՝ Բաղդադի պակտ: Մասնակիցներն են Մեծ Բրիտանիան, Իրանը, Պակիստանը, Թուրքիան, մինչև 1958-ը՝ նաև Իրաքը: ԱՄՆ-ը, թեն իրավաբանորեն չի մտնում նրա մեջ, իր դիտորդներն ունի հիմնական մարմիններում: Ստեղծելով այդ բլոկը՝ Արևմուտքի իմպերիալիստական շրջաններն այն դիտում էին որպես «կապող օղակ» ՆԱՏՕ-ի ու ՍԵԱՏՕ-ի միջև և՝ «հուսալի վահան» արմ. մոնոպոլիստների շահերը Մերձավոր Արևելքում պաշտպանելու համար: Շտաբ-կայանը գտնվում է Անկարայում: 1979-ի մարտին Իրանը և Պակիստանը հայտարարել են նրա կազմից դուրս գալու մասին: Թուրքիան հանդես է եկել ՍԵՆՏՕ-ն լուծարքի ենթարկելու առաջարկով:
