ՀՍՀ/ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ԿՎՎ)
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ԿՎՎ) ՍՍՀՄ, միութենական-հանրապետական մարմին, ՍՍՀՄ-ում իրականացնում է սոցիալիստական հաշվառման և վիճակագրության կենտրոնացված ղեկավարման գործը: Հիմնադրվել է 1918-ին: 1930—48-ին ենթարկվում էր ՍՍՀՄ Պետպլանին, 1948-78-ը առընթեր էր ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին: Հիմնական խնդիրներն են՝ պետ. պլանների կատարման ընթացքը, հասարակական արտադրության, գիտատեխնիկական առաջընթացի արդյունավետությունը բնորոշող, գիտականորեն հիմնավորված վիճակագրական տվյալների հավաքումը, մշակումը և կառավարությանը ներկայացնելը, հաշվառման ու վիճակագրության և վիճակագրական ցուցանիշների համակարգի կազմակերպումը, վիճակագրական տվյալների վերլուծությունը, պետ. վիճակագրության ավտոմատացված համակարգի ստեղծումը և արդյունավետ գործունեության ապահովումը, ժողտնտեսության հաշվետու և արտադրանքի արտադրության ու բաշխման միջճյուղային հաշվեկշիռների կազմումը, ժողտնտեսության պլանների կատարման ընթացքի, ինչպես նաև վիճակագրական այլ նյութերի մասին հաղորդումների, այդ թվում «ՍՍՀՄ ժողովրդական տնտեսություն» («Народное хозяйство СССР») տարեգրքի հրատարակումը, կազմակերպություններում, ձեռնարկություններում և հիմնարկություններում ԿՎՎ համակարգի կազմակերպման և ղեկավարման ձևերի ներդրումը: Իր գործունեությունը իրականացնում է պետ. վիճակագրական տեղական մարմինների՝ միութենական հանրապետությունների ԿՎՎ, ինքնավար հանրապետությունների, երկրամասերի, մարզերի վիճակագրական վարչությունների, վարչական շրջաններիպետ. վիճակագրական տեսչությունների միջոցով: ՍՍՀՄ ԿՎՎ ունի հաշվողաևանաշխատանքների գլխավոր վարչություն, գլխավոր հաշվողական կենտրոն և հաշվողական կենտրոն, հանրապետություն ները՝ հաշվողական կենտրոն, մարզերը(երկրամասերում, ԻՍՄՀ-ներում)՝ հաշվո ղական կենտրոն կամ մեքենա-հաշվիչկայան, շատ շրջաններում ստեղծված են շրջանային մեքենա-հաշվիչ կայաններ կամ հաշվողական կայաններ: ԿՎՎ մշակում է ՍՍՀՄ և արտասահմանյան երկրների վիճակագրական տվյալների համադրման մեթոդոլոգիա, համակարգում և ընդհանրացնում սոցիալիստական և կապիտալիստական երկրների զարգացմանմակարդակը բնորոշող ցուցանիշները, մասնակցում ՏՓԽ-ի վիճակագրական մշտական հանձնաժողովի աշխատանքին, ինչպես նաև ՄԱԿ-ի և նրա ռեգիոնալ կազմակերպությունների վիճակագրության կազմակերպչական, ծրագրային և մեթոդական հարցերի քննարկմանը: ՀՍՍՀ ԿՎՎ ստեղծվել է 1921-ին: 1922-ին մտել է Անդրֆեդերացիայի ԿՎՎ-ի կազմի, 1936-ին՝ ՍՍՀՄ վիճակագրական մարմինների համակարգի մեջ: 1941-ին վերակազմավորվել է ՀՍՍՀ վիճակագրական վարչության (ՍՍՀՄ Պետպլանի ենթակայությամբ), 1960—78-ը՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առրնթեր Կենտրոնական վիճակագրական վարչության: Ենթարկվում է ՀԱԱՀ Մինիստրների խորհրդին և ԿՎՎ-ին: ՀՍՍՀ ԿՎՎ-ի քաղաքային և շրջանային մարմինները կազմում են միասնական կենտրոնացված համակարգ, որի մեջ մտնում են՝ հանրապետական հաշվիչ կենտրոնի գլխավոր վարչությունը, Երևանի քաղաքային հաշվիչ կենտրոնը, Լենինականի ինֆորմացիոն-հաշվիչ կենտրոնը, քաղաքային 2 և շրջանային 35-ինֆորմացիոն-հաշվիչ կայանները, Երևանի վիճակագրական վարչությունը:
Գ. Փահլևանյան
