Jump to content

ՀՍՀ/ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾ (Massif Central), միջին բարձրության լեռնազանգված Ֆրանսիայի հարավային և կենտրոնական մասում: Տարա ծությամբ ու բարձրությամբ (մինչև 1886 մ, Պյուի դե Աանսի լեռ) խոշորագույնն է Արևմտյան Եվրոպայում: Ռելիեֆում գերակշռում են սարահարթերը: Հիմնականում կազմված է բյուրեղային ապարներից: Կան քարածխի, հազվագյուտ և գունավոր մետաղների հանքավայրեր, հանքային աղբյուրներ: Լանջերն անտառապատ են, գագաթներին ալպյան մարգագետիններ ու թփուտներ են: