ՀՍՀ/ԿԵՆՏՐՈՆԱՁԻԳ ՈՒԺ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԵՆՏՐՈՆԱՁԻԳ ՈՒԺ, նյութական կետի վրա ազդող և կետի շարժման արագությանն ուղղահայաց ուժ, որը կետին հաղորդում է արագացում: Կ. ու-ի ազդեցությամբ ազատ նյութական կետի շարժումը դառնում է կորագիծ: Կ. ու. ուղղված է հետագծի գլխավոր նորմալի ուղղությամբ դեպի կորության կենտրոնը, թվապես հավասար է mv 2 p, որտեղ m-ը կետի զանգվածն է, v-ն՝ արագությունը, p-ն՝ հետագծի կորության շառավիղը: Ուղղագիծ շարժման դեպքում Կ. ու. հավասար է զրոյի:
