ՀՍՀ/ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, միմյանց հետ փոխկապված հաշվողական մեքենաների խումբ, որտեղ մեքենաներից մեկը (կոչվում է կենտրոնական) կառավարում է մյուսների աշխատանքը: Հիմնական խնդիրն է ավելացնել հաշվողական միջոցների բեռնվածությունըևարագացնել խնդրի լուծումը: Կենտրոնական մեքենայի հիմնական ֆունկցիաներն են. լուծվող խնդրի ծրագրի բաժանումր իրարից անկախ մասերի և դրանց բաշխումը հաշվողական մեքենաներին, նախնական ծրագրի ձևափոխումն ըստ մեքենաների ներքին լեզուների, բոլոր մեքենաների կառավարումն ու աշխատանքի հսկումը, հաշվողական մեքենաների հետ ինֆորմացիայի փոխանակումը (սա կարող է իրագործել նաև ընդհանուր հիշողության սարքը), ինչպես նան. վերջնական արդյունքի ստացումը: Կ. հ. հ-երը լինում են սինքրոն (խնդրի լուծումը ինֆորմացիայի փոխանակման հետ չի համընկնում, իսկ ինֆորմացիայի նախապատրաստման հետ կարող է համընկնել) և ասինքրոն (այս բոլորը կարող են համընկնել): Կ. հ. հ-Երի հետագա զարգացումը հանգեցրեց բազմաստիճան Կ. հ. Հ-երի ստեղծման: Դրանք կազմված են տարբեր աստիճաններում գտնվող հաշվողական մեքենաներից, որոնցից յուրաքանչյուրը կառավարում է իրենից ցածր գտնվողներիս: Այս համակարգի արտադրողականությունը մեծ է մի քանի անգամ: Կ. հ. հ-ի հիմնական թերությունն այն է, որ կենտրոնական մեքենայի անաշխատունակությունը բերում է ամբողջ համակարգի անաշխատունակության:
