Jump to content

ՀՍՀ/ԿԵՆՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՆՑ (գրաբար «կեանք» բառի սեռ. կամ տր. հոլովը), փոխաբերաբար՝ մաղթանքի արտահայտություն: Հայերի և մի շարք այլ ժողովուրդների մեջ տարածված սովորույթի համաձայն՝ խնջույքների կամ հանդիսավոր այլ արարողությունների ժամանակ ոգելից խմիչք ըմպելիս, մարդիկ միմյանց բարեմաղթում են կենաց արևշատություն, ողջություն և հաջողություն՝ ցուցաբերելով իրենց փոխադարձ սերը: