ՀՍՀ/ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԽԱՂԵՐ
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԽԱՂԵՐ ժողովրդական, մարդկանց հասարակական կենսագործունեությունը վերարտադրող խաղեր: Ներկայացնում են հիմնականում զբաղմունքը (անասնապահություն, որսորդություն, ձկնորսություն, երկրագործություն, արհեստներ ևն), ամուսնաընտանեկան հարաբերությունները, սովորությունները: Պարունակում են ծիսապաշտամունքային արարողությունների տարրեր: Խաղերի բազմազանությունը պայմանավորված է բնակլիմայական, զբաղմունքային, սովորութային և այլ առանձնահատկություններով: Խաղում են հիմնականում մանուկները: Շինարարական բնույթի կ. խ. յուրովի վերարտադրել են ժող. ճարտարապետությունը: Երեխաները հիմնականում քարից, փայտից, ցեխից խաղային չափերով կառուցել են բերդեր, տներ և օժանդակ տնա. հարմարություններ (գոմ, թոնիր, փուռ ևն)՝ ներկայացնելով համապատասխան կենսագործունեություն: Որսորդություն պատկերող խաղերը ներկայացրել են զանազան միջոցներով (օղապարան, թակարդ, ծուղակ ևն) կենդանիներ, թռչուններ, ձկներ որսալու տեսարաններ: Անասնապահության հետ առնչվող խաղերում արտացոլվել են հատկապես խաշնարածության և դրա հետ կապված մյուս տնտ. բնագավառները (կաթը փոխարինաբար տալը են): Համեմատաբար շատ են Եղել երկրագործությանը (դաշտամշակություն, այգեգործություն, ոռոգում, կալսում ևն) վերաբերող Կ. խ.: Կ. խ-ի մի մասն արտացոլում է արհեստներ, զբաղմունք, առևտուրևառտնին կենցաղ: Աղջիկները ներկայացրել են տնայնագործական և տնտ. զբաղմունքը (մանել, զգել, գործել, կաբել, եփել, թխել ևն), տղաները՝ տղամարդկանց հատուկ արհեստներն ու գբաղմունքը (սայլվոր, վաճառական, խանութպան, վարպետ ևն): Որոշ խաղերով ներկայացվել են նախաամուսնական սովորություններն ու ընտանեկան կենցաղը (տունտունիկ, ճլորթի ևն): Հարսանիքներն ուղեկցվել են սպորտային և զվարճալի տեսարաններ ներկայացնող խաղերով, որոնք որոշ դեպքերում արտահայտել են հարսի ու փեսայի ազգական-բարեկամների հակամարտությունները (մկնդախաղ, մենամարտեր): Կ. խ-ում հաճախ դատապարտվել են անազնվությունն ու խաբեությունը: Կ. խ. կազմել են հայ մանուկների հիմնական խաղերի մեծ մասըևնպաստել նրանց հասարակական կենսագործունեությունը նախապատրաստելուն: Այժմ նախկին Կ. խ-ի մեծ մասը վերացել է կենցաղային ու տեխնիկական նորամուծությունների հետևանքով (տես նաև խաղեր ժողովրդական):
Գրկ. Բդոյան Վ., Հայ ժողովրդականխաղեր, հ. 1, b., 1963: Վ. Ալեքսանյան
