Jump to content

ՀՍՀ/ԿԵՇՈԿՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՇՈԿՈՎ Ալիմ Պշեմախովիչ, ծն. 9(22).7. 1914, կաբարդին սովետական գրող, Կաբարդինա-Բալկարական ԻՍՍՀ ժողովրդական բանաստեղծ (!964): ՍՄԿԿ անդամ 1941-ից: 1959-ից՝ ՌՍՖՍՀ ԳՄ քարտուղար, 1971-ից՝ ՍՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար և ՍՍՀՄ գրակաս ֆոնդի վարչության նախագահ: «Հեծյալի ճամփան» (1946), «Երիտասարդության երկիրը» (1948), «Բանաստեղծություններ» (1951, ռուս.) ժողովածուներն արտացոլում են Հայրենական պատերազմում սովետական մարդու հերոսությունը, ետպատերազմյան սոցիալիստական շինարարությունը: Լայն տարածում է գտել «Գագաթները չեն քնում» երկերգությունը («Հրաշալի ակնթարթ», գիրք 1—2, 1960, «Կանաչ կիսալուսին», 1966, ՌՍՖՍՀ Գորկու անվ. պետ. մրցանակ, 1968): Գրել է նաև «Ալխո» (1950), «Վերջին վերստը» (1967) պիեսները, «Կոտրված պայտը» (1973, հայերեն հրտ. 1977) վեպը: