ՀՍՀ/ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ
ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ, XI—XIII դդ. հայկական ճարտարապետական հուշարձանախումբ, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն: Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Իաղբակյանը, Խաչատուր Կեչաոեցին և ուրիշներ: Համալիրը գտնվում է Հրազդանի շրջանի Ծաղկաձոր ավանի հս-արմ. մասում Կազմված է չորս եկեղեցիներից, զավթից և երկու մատուռից: Գյխավոր՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ըստ հվ. մուտքի վերեի արձանագրության, 1033-ին կառուցել է Գրիգոր Մագիստրոսը: Հորինվածքով գմբեթավոր դահլիճ է՝ բեմի երկու կողմերին երկհարկանի ավանդատներով: 1828-ի երկրաշարժից քանդված գմբեթից պահպանվել է թմբուկի մի մասը, որը, սակայն, նախնականը (12-նիստանի, դեկորատիվ կամարաշարով) չէ: Արտաքին հարդարանքը զուսպ է, արլ. ճակատը մշակված է երկու «հայկական խորշերով», որոնցից լուսամուտներ են բացված դեպի բեմ Ողջ հորինվածքում իշխողը եղել է 10,4 մ տրամագծով գմբեթը: Եկեղեցուն արմ-ից կից է ուղղանկյուն հատակագծով (14,8 մ X X 16,5 մ), չորս սյուներով կենտրոնակազմ գավիթը (XII դ. վերջ), որի կենտրոնական մասը ծածկված է երդիկավոր ութնիստ գմբեթով, անկյունային մասերը՝ քարե հարթ սալերով, իսկ մյուսները՝ թաղով: Ի տարբերություն ճակատների պարզության, ինտերիերը հարուստ է ձևավորված: Գլխավոր եկեղեցուց հվ. գտնվում է սլացիկ համաչափություններով գմբեթավոր Ս. Նշան ոչ մեծ եկեղեցին: Այն որոշակի թվագրված չէ, սակայն, ելնելով XI դ. ճարտ. բնորոշ ձևերից և այն պատմական տեղեկությունից, որ Գրի գոր Մագիստրոսը Կեչառհսում 1051-ին ես մեկ եկեղեցի է կառուցել, ենթադրվում է, որ վերջինս Մ. Նշանն է: Երրորդ՝ Կաթողիկե եկեղեցին տեղադրված է համալիրի հվ. մասում, Ս. Նշանի կողքին, որը կառուցել է իշխան Վասակ Խաղբակյանը 1203—14-ին (հավանաբար՝ Վեցիկ վարդապետի ձեռքով): Ուղղանկյուն, ներքուստ խաչաձև գմբեթավոր շենք է՝ չորս անկյուններում երկհարկանի ավանդատներով: Կաթողիկեն իր հարդարանքով Կ. վ-ի եկեղեցիներից ամենաշքեդն է: Հիմնական հուշարձանախմբից արմ., 120 մ հեռու, կանգուն է վանքի չորրորդ՝ Մ. Հարություն փոքրիկ եկեղեցին, որը, ըստ շինարարական արձանագրության, կառուցվել է 1220-ին: Նրա գլանաձև թմբուկով գմբեթը նստած է երկայնական պատերին կից որմնամույթերը բեմի անկյուններին և միմյանց կապող կամարների վրա: Արմ. ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից մի ամբողջություն է կազմում: Կեչառիսում կան XII—XIII դգ. բազմաթիվ խաչքարեր, որոնք գունագեղություն են հաղորդում վանքի անսամբլին՝ դառնալով նրա բաղկացուցիչ տարրերը: Համալիրի կարեոր կառույցներից է Վեցիկ ճարտ-ի մահարձան-խաչքարը (XIII դ.), որը կանգնեցրել են նրա ճարտ, եղբայրները: Կ. վ-ում են թաղված նաև սելջուկների դեմ մղված ճակատամարտում զոհված Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099), Մեծ իշխան Պռոշը (1284): Անսամբլի արտահայտչականությունը ստացվել է կառույցների բազմապիսի ու տարբեր չափերի ծավալների փոխադարձ ներդաշնակ համաչափությունների շնորհիվ: Այս ամբողջը խմբավորում և կազմավորում է Ս. Գրիգոր եկեղեցին՝ համալիրի դոմինանտը: Միաժամանակ Կ. Վ. ողջ կերպարով համահնչուն է բնապատկերին: Վանքը դարերի ընթացքում բազմիցս ավերվել ու վերանորոգվել է: 1223-ին Պատրոն Վաչեննորոզել է Ս. Նշան եկեղեցին, 1248-ին Խաչենի Խտյախան բերդի տեր Վախթանգի որդի Հասան իշխանը իր կնոջ՝ Բաղաց թագավորի դուստր Մամ-քանի հետ վերանորոգել է թաթար-մոնղոլների ավերած Կեչառիսի շենքերը: 1947—49-ին վանքի տարածքը բարեկլ ւրգ-վել է ու պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալերով: Պատկերազարդումը տես 384-րդ էջից հետո՝ ներդիրում:
Գրկ. և լիշան Ղ., Այրարատ, Վնտ.,1890: Լալայան Ե., կեչառիսի վանքը, «ԱՀ», 1912, գիրք 22, 1, գիրք 23, 2: Հովսհփյան 4., Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մաս 1—2, Վաղ-պատ, 1928—42: Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետությանպատմության, հ.2, Ե., 1948: АрутюнянВ.М., Сафарян С. А., Памятники армянского зодчества, М., 1951 Токарский Н. М., Архитектура Армении IV—XIV вв., Е., 1961.
Մ. Հասրաթյան
