Jump to content

ՀՍՀ/ԿԵՉՐՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՉՐՈՐ, Քեչոր, միջնադարյան քաղաքավան Մեծ Հայքի Այրարատ նահանգում: Հիշատակում է վարդան աշխարհագիրը, նշելով, որ XII դ. Խառաչա ամիրան Կ. վաճառել է Խըզլ Ասլան ամիրային: Ըստ Ղ. Ինճիճյանի, Կ. գտնվել է Երասխի ձորահովտում, Անի քաղաքի մերձակայքում, ըստ Ղ. Ալիշանի՝ Վարաժնունիք (Ծաղկունիք) գավառում, Կեչառույք վանքի մոտ՝ բարձրադիր հովտում: