ՀՍՀ/ԿԵՌԱՇԵՐԵՓ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԵՌԱՇԵՐԵՓ, ինքնագնաց կամ կցորդվող հողափորփոխադրող մեքենա, նախատեսված է հողաշերտեր անջատելու միջոցով շերեփը հողով լցնելու, տեղափոխելու և բեռնաթափելու համար: Կ ի աշխատող օրգանը շերեփն է, որի հատակի եզրն իր լայնությամբ կատարում է կտրող դանակի դեր: Կ-ներն ըստ մեխանիկական հաղորդակի լինում են հիդրավլիկական և մեխանիկական (ճոպանա-ճախարակային), ըստ ընթացամասի՝ թրթուրավոր և անվավոր, ըստ շերեփի դատարկման (բեռնաթափման) եղանակի՝ հարկադրական, կիսահարկադրական և ազատ, ըստ շերեփի երկրաչափական ձևի՝ ծնոտաշերեփավոր, միա և երկշերեփանի ու ռոտորավոր:
