ՀՍՀ/ԿԵՌԼԻՃ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԵՌԼԻՃ, փոքրիկ լիճ Հայկական լեռնաշխարհի Բյուրակն (Բինգյոլ) բարձրավանդակով, Հավատամք լեռան լանջին, 3600 Վ բարձրության վրա: Անունն ստացել է կռ բարձրության վրա Անունն ստացել է կեռ (աղեղնաձև է) լինելու պատճառով: Ջուրը սառնորակ է, խորությունը հասնում է 70 մ-ի: Լճում աճում է տառեխ ձուկը: Այս լճի հետ կապված են բազմաթիվ ավանդություններ ու ժողովրդական զրույցներ: Տեղի հայ բնակիչները համոզված էին, թե Կ-ի ջրերը ստորերկրյա անցուղիով հոսում են դեպի Վանա լիճը, այնտեղ հասցնելով նաև տառեխ ձուկը: Ըստ ավանդության Հայկ Նահապետը այս լճին է պահ տվել իր լայնալիճ աղեղը, որով սպանել բռնակալ Բելին:
