Jump to content

ՀՍՀ/ԿԵՌՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՌՆ (գերմ. Kern— միջուկ), ապարի գլանաձև սյունակ: Ստացվում է սյունա-կային հորատման միջոցով: Կարևոր երկրաբանական փաստաթուղթ է հատկապես այն դեպքում, երբ նստվածքները կամ օգտակար հանածոները չեն մերկանում Երկրի մակերևույթի վրա: Կ-ի ճիշտ և մանրազնին ընտրությունն ու պահպանումը խիստ կարևոր են տվյալ շրջանի երկրաբանական կառուցվածքի և օգտակար հանածոյի հանքավայրի ճշգրիտ գնահատման համար: