Jump to content

ՀՍՀ/ԿԵՏԱՎՈՐՄԱՆ ԵՂԱՆԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՏԱՎՈՐՄԱՆ ԵՂԱՆԱԿ, կետագիծ (գերմ. punktiren— կետերով նշել, լատ. punctum— կետ), մետաղի վրա (առավելապես պղնձի) խորը փորագրման եղանակ: Կ. ե-ով պատկերներ են ստեղծվում կամ անմիջականորեն թիթեղյա շերտի, կամ էլ թթվակայուն մակերեսի վրա (հետագա կետագծման համար)՝ տարբեր մեծության և խորության կետերով: Կ. ե-ով ստեղծված փորագրությունները առանձնանում են լուսաստվերի փափկությամբ ու մեղմությամբ: Կ. ե., որը հայտնի է դեռևս XV դ. վերջից և տարածվել է XVIII դ., հիմնականում կիրառվել է գեղանկարը գունավոր կամ սե ու ճերմակ վերարտադրելու նպատակով: