ՀՍՀ/ԿԵՏԵՐ
ԿԵՏԵՐ, կետանմաններ (Ceta-cea), ջրային կաթնասունների կարգ: Հսկա չափերի (1,2—33 մ) կենդանիներ են: Մարմինը մերկ է, իլիկանման և աննկատելիորեն անցնում է պոչի, որը վերջանում է հորիզոնական երկթիակ լողակով: Առջևի վերջավորությունները վեր են ածվել լողակների, ետինները անհետացել են: Մազածածկը, քրտ ինքային, ճարպային գեղձերը և արտաքին ականջը ետ են զարգացել: Մաշկային ճարպաշերտը շատ հաստ է, որը փոքրացնում է մարմնի տեսակարար քաշը և պաշտպանում ջերմային կորուստներից: Քթանցքերը ծածկված են փականներով: Թոքերը խիստ առաձգական են: Կմախքը սպունգանման է, ողնաշարը սրբոսկր չունի: Կողերը 17 զույգ են, սակայն կրծոսկրի հետ միացած են 1—11 զույգը: Մկաններում շատ ւէիոգլոբին են պարունակում և երկար ժամանակ կարող են ջրում սուզված մնալ: Լավ զարգացած են լսողությունը, համի, շոշափելիքի և մաշկային զգացողությունը: Շոշափելիքի օրգան են ծառայում գլխի վրայի վիբրիսները: Աչքերը մանր են, արցունքագեղձեր չունեն: Կ-ի կարգն ունի 2 ենթակարգ. անատամ Կ. կամ բեղավորներ, ունեն 3 ընտանիք, և ատամնավոր, Կ. Ունեն 4 ընտանիք: Հայտնի է 38 սեռ, 83 տեսակ տարածվածհամաշխարհային օվկիանոսում՝ Արկտիկայից մինչև Անտարկտիկա: ՍՍՀՄ-ում՝ 25 սեռ, 32 տեսակ: Մեծ մասը ձմռանը գնում են դեպի տաք ջրեր (բազմանալու), ամռանը՝ սառը ջրեր (գիրանալու, ճարպ կուտակելու): Ատամնավոր Կ.սնվում են ձկներով, գլխոտանի փափկամորթներով, անատամները՝ պլանկտոնային խեցգետնանմաններով: Ատամների քանակը 2-ից մինչև 240 է: Ծնում են 1 խոշոր ձագ: Սեռահասուն են 2—6 տարում, կյանքի տևողությունը 30—50 տարի է: Ապրում են ընտանիքով կամ հոտերով: Կ-ի նախնիները (հավանաբար կրեոդոնտ-ները) ջրային կյանքի են անցել համարյա 60 մլն տարի առաջ: Հայտնի են 127 սեռիբրածո Կ.: ՍՍՀՄ-ում բրածո Կ. գտնվել են ստորին օլիգոցենի շերտերում (Կովկա-սում) և վերին միոցենի շերտերում (Մոլղավիայում, Ղրիմում, Կովկասում): Կետորսության օբյեկտ են, որը կարգավորում է Միջազգային կետորսության հանձնաժողովը: Որոշ տեսակների միսը օգտա գործվում է որպես սնունդ, ստանում ենմեծ քանակությամբ կետաճարպ:
