ՀՍՀ/ԿԵՏԻԿՅԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԵՏԻԿՅԱՆ Թովմաս (13.9.1876, գ. Կրման, Խոտորջուրի գավառ, Արևմտյան Հայաստան—13.5.1915, Կարին), հայբանասեր, թարգմանիչ: 1893-ից սովորել է Վիեննայի Մխիթարյանների մոտ,1895-ին դարձել միաբանության անդամ: 1901—06-ին խմբագրել է «Հանդես ամսօրյա»ն: Ուսուցիչ է եղել Պոլսի և Կարինի Մխիթարյան վարժարաններում: Կ. հոդվածներ է տպագրել «Հանդես ամսօր յայում («Պարսից աշխարհը ըստ Ստոյն Մովսիսի Խորենացվո Աշխարհագրության», 1902, 12, «Ծաղկեփունջ», 1904,ևն): Կատարել է թարգմանություններ գերմաներենից (Հ. Մարկվարտ, «Հայ բդեաշխք», 1903, Հ. Պետերսոն, «Հայերեն և դրացի լեզուները», 1907):
Ս. Շտիկյան
