Jump to content

ՀՍՀ/ԿԵՏԼԻՆՍԿԱՅԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՏԼԻՆՍԿԱՅԱ Վերա Կազիմիրովնա (1906, Մևաստոպոլ—1979), ռուս սովետական գրող: ՍՄԿԿ անդամ 1927-ից: Ուշագրավ են նրա «Արիություն» (1938, հայերեն հրտ. 1959), «Այլ կերպ ապրել չարժե» (1960) և «Պաշարման մեջ» (1947, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1948, հայերեն հրտ. 1951) վեպերը: 1964-ին հրատարակել է «Կրկնակի ապրած օր» պատմվածքների ժողովածուն, 1972-ին՝ «Երեկո: Պատուհաններ: Մարդիկ» հուշագրությունը: