Jump to content

ՀՍՀ/ԿԵՐԱԿՐԱՓՈՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՐԱԿՐԱՓՈՂ, մարդու և կենդանիների մարսողության համակարգի հատված, կատարում է սնունդը ստամոքս անցկացնելու ֆունկցիա: Մարդու Կ. մկանային խողովակ է, երկարությունը՝ 25 սմ, ստոծանու կերակրափողային անցքով մրանում է որովայնի խոռոչ և վերածվում ստամոքսի սրտային մասի: Ունի 3 նեղացումներ՝ ըմպանային, շնչափողային և ստոծանային: Պատերը կազմված են փոքր-շարակցական հյուսվածքի շերտից, դրա տակ գտնվող մկանային, ենթալորձաթա-ղանթային և լորձաթաղանթային շերտերից: Նյարղավորվում է սիմպաթիկ, թափառող և ողնուղեղային նյարդերով: Մկանունքը կծկվում է ռեֆլեկտոր, յուրաքանչյուր կլման ժամանակ: Հեղուկ սննդանյութերը Կ-ով անցնում են 1—2 վրկ-ում, պինդը՝ 8—9 վրկ-ում: Տես նաև Մարսողական օրգաններ: