Jump to content

ՀՍՀ/ԿԵՐԱՅԻՆ ԲԱԶԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՐԱՅԻՆ ԲԱԶԱ, տնտեսության, շրջանի, մարզի կամ երկրի կերի պաշարներըևդրանց ստացման աղբյուրները: Կ. բ. ընդգրկում է բնական և ցանովի խոտհարքներից և արոտավայրերից, կերային կուլտուրաների ցանքերից ստացված կերերը, թարմ, կանաչ և չոր խոտը, սենաժը, սիլոսը, հատիկները և արմատապտուղները, արդ. կերերը (համակցված, վիտամինա-սպիտակուցային և հանքային), դաշտավարության և սննդարդյունաբերության արտադրանքի մնացորդները: Կ. բ-ի զարգացման նախապայմաններից են՝ դաշտային կերարտադրության ինտենսիվացումը, կերաբույսերի բերքատվության բարձրացումը, արոտավայրերի և խոտհարքների բարելավումը, կերային ցանքաշրջանառությունների կիրառումը, կերերի մթերման, պահպանման առաջադեմ եղանակների ներդրումը, ոռոգումը, կուլտուր-ջրարբի արոտավայրերի ստեղծումը ևն: ՀՍՍՀ-ում Կ. բ-ի հիմք են՝ արոտավայրերն ու խոտհարքները, ցանովի կերային կուլտուրաները, զարգացած է նաև համակցված կերերի արդյունաբերությունը: