ՀՍՀ/ԿԵՐԱՍՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԵՐԱՍՈՒՆ, Գիրեսուն, ծովափնյա հնագույն քաղաք Թուրքիայում: Եղել է Պոնտոսի կարևոր քաղաքներից: XX դ. սկգբին ուներ 18500 (2000 ընտանիք) խառը բնակչություն, որից 200 ընտանիք՝ հայ, 1000-ը՝ թուրք, 800-ը՝ հույն: Հայերն զբաղվում էին պտղաբուծությամբ (հատկապես կաղնու և կեռասենու մշակությամբ), արհեստներով և առևտրով, ունեին երկու եկեղեցի՝ Ս. Լուսավորիչ (որի զավթում գործում էին արական ու իգական վարժարաններ) և Ս. Սարգիս (ժայռի մեջ կառուցված): Կ-ում պահպանվել են բազմաթիվ հին շենքերի ավերակներ: Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է:
