ՀՍՀ/ԿԵՐԱՏԻՆՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԵՐԱՏԻՆՆԵՐ (հուն, Kepocg, кёрагос,—եղջյուր բառի սեռ. հոլովը), թելիկային սպիտակուցներ, որոնք մտնում են մաշկի, մազերի, բրդի, փետուրների, թեփուկների, եղունգների, եղջյուրների, կտուցի և կճղակների եղջերային թաղանթների մեջ: Կ. չեն լուծվում ջրում և օրգ. լուծիչներում, կայուն են պրոտեոլիտիկ ֆերմենտների նկատմամբ: Կ-ի պոլիպեպտիդային շղթաները կարող են լինել ոլորված և ձգված ձևով: Ոլորված թելիկները բնորոշ են կաթնասուններին, սողունների և թռչունների մոտ հանդիպում է նաև ձգված ձևը:
