Jump to content

ՀՍՀ/ԿԵՐԱՏՈՖԻՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՐԱՏՈՖԻՐ (հուն., սեռական հոլովում՝— եղջյուր և պորֆիր), էֆուզիվ, երբեմն մերձհրաբխային նատրիումով հարուստ պալեոտիպ ապար: Կազմված է հրաբխային ապակուց, ալբիտի բյուրեղիկների ներփակումներից, սակավ՝ քվարցից: Ներկայումս Կ. են անվանում ալբիտիզացման ենթարկված ռացիտները, պլագիոլիպարիտները և տրախիտները: Կ-ները հաճախ հանդիպում են սպիլիտների հետ՝ առաջացնելով կերատոֆիլ-սպիլիտ-ղիաբազային ֆորմացիան: ՍՍՀՄ-ում հայտնի են Ուրալում, Ղրիմում, Կարպատներում, Կովկասում: ՀՍՍՀ-ում լայնորեն տարածված են Ալավերդու և Ղափանի հանքային շրջաններում: