Jump to content

ՀՍՀ/ԿԵՐԲԵԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՐԲԵԼ Լև Եֆիմովիչ (ծն. 1917), սովետական քանդակագործ: ՌՍՖՍՀ ժող. նկարիչ (1967), ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1962): ՍՄԿԿ անդամ 1963-ից: Գործերից են՝ «Հաղթանակի շքահանդես», «Լսում են Լենինին» (գիպս, 1948—1949, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1950) բարձրաքանդակները, Սովետական Միության կրկնակի հերոս Վ. Պետրովի (մարմար, 1951), սոցիալիստական աշխատանքի հերոս Կ. Ս. Մուխտարովայի (մարմար, 1954, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում) դիմաքանդակները, Վ. Ի. Լենհնի (գրանիտ, 1971, Սոֆիա), Կ. Մարքսի երկու (գրանիտ, 1961, լենինյան մրցանակ, 1962, Մոսկվա,և բրոնզ, 1971, Կարլ-Մարքս-Շտադտ, ԳԴՀ) հուշարձանները: