ՀՍՀ/ԿԵՐԵՆՍԿԻ
ԿԵՐԵՆՍԿԻ Ալեքսանդր Ֆեոդորովիչ (1881, Սիմբիրսկ—1970, Նյու Յորք), ռուսական բուրժուական քաղաքական գործիչ, բուրժուական ժամանակավոր կառավարության ղեկավար: Ծագումով՝ ազնվական, մասնագիտությամբ՝ փաստաբան: 1917-ի փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է Պետրոգրադի սովետի նախագահի տեղակալ, Պետ. դումայի ժամանակավոր կոմիտեի անդամ: 1917-ի մարտից՝ էսեո: Ժամանակավոր կառավարության կազմում՝ արդարադատության (մարտ—մայիս, 1917) և ռազմ, ու ծովային մինիստր (մայիս—սեպտեմբեր), հուլիսի 8 (21) ից՝ նաև մինիստր-նախագահ (պրեմիեր) և գերագույն գլխավոր հրամանատար՝ օգոստ. 30 (սեպտ. 12) ից: 1917-ի հոկտ. 25 (նոյեմբ. 7) ին, Պետրոգրադի Հոկտեմբերյան զինված ապստամբության օրը, փախել է ռազմաճակատ, ղեկավարել Կերենսկի-Կրասնովի խռովությունը, որի ջախջախումից հետո վտարանդվել է նախ Ֆրանսիա (1918), ապա՝ ԱՄՆ (1940): Մասնակցել է սպիտակ վտարանդիության հակասովետական գործունեությանը, խմբագրել է «Դնի» («Дни») թերթը (1922—32):
