ՀՍՀ/ԿԵՐԵՔՑՅԱՆ
ԿԵՐԵՔՑՅԱՆ Խաչատուր (1847, Կարին—23.9.1891, Կարին), հայ ազզային-ազատագրական շարժման գործիչ: Մասնագիտությամբ՝ երիզագործ: 1881-ի մայիսին Կաբինում հիմնադրել է «Պաշտպան հայրենյաց» ազատագրական հեղափոխականգաղտնի կազմակերպությունը: Այն Կ-ի միջոցով կապ էր պահպանում Մկրտիչ Խրիմյանի, Կարինի թեմի առաջնորդ Մ. Օրմանյանի և Թիֆլիսի հայ գործիչների հետ: 1882-ի նոյեմբերին կազմակերպությունը հայտնաբերվել է թուրք, իշխանությունների կողմից և ջախջախվել: Կ. դատապարտվել է 15 տարվա բանտարկության, բայց 1886-ի սեպտեմբերին, ժամկետից շուտ, ազատ է արձակվել: Նա փորձել է վերականգնել կազմակերպությունը: Աակայն 1890-ին այն վերջնականապես դադարել է գործելուց՝ տեղը զիջելով ազգային կուսակցություններին: Կ. իր համախոհների հետ, չհամաձայնելով նոր սաղմնավորվող դաշնակցության տակտիկական գծին, պայքար է սկսել նրադեմ: Դաշնակցության տեղական կոմիտեիորոշմամբ Կ. սպանվել է:
Գրկ. Հովհաննիսյան Ռ. Փ, Արևմրտահայ ազգային-ազատագոակաս շարժումները և Կարինի «Պաշտպան հայրենյաց» կազմակերպությունը, Ե., 1965, էջ 282—337:
