Jump to content

ՀՍՀ/ԿԵՐՈՍԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՐՈՍԻՆ (անգլ. kerosene, հուն.—մոմ), ածխաջրածինների խառնուրդ, ստացվում է նավթի ուղղակի թորմամբ կամ նավթամթերքների կրեկինգով: Եռում է 140—330°C-ի տիրույթում: Թափանցիկ, անգույն կամ դեղնավուն հեղուկ է՝ կապույտ երանգով: Լուսավորման նպատակով թողարկվող Կ. լինում է թեթն և ծանր՝ հրանավթ: Թեթև Կ. (խտությունը՝ 830 կգ/մ³, բռնկման ջերմաստիճանը՝ 40°C) օգտագործվում է կենցաղում, ծանրը (խտությունը՝ 860 կգ/մ³, բռնկման ջերմաստիճանը՝ 90°C)՝ կաթսայատները, հանքահորերը, փոքր նավերը, փարոսները ևն լուսավորելու համար: Մշակվում է նաև Կ-ի հատուկ տեսակ (բռնկման ջերմաստիճանը՝ 40°C), որն օգտագործվում է քարածուխը հարստացնելու և որպես հումք ջերմաքայքայման համար: Կ. կիրառվում է նաև ապակյաևճենապակյա իրերի թրծման, դետալների մաքրման, շենքերի ջեռուցման համար, որպես տրակտորներիևհրթիռների վառելանյութ: