ՀՍՀ/ԿԵՐՉ
ԿԵՐՉ, հերոս քաղաք Ուկրաինական ՍՍՀ Ղրիմի մարզում: Նավահանգիստ և երկաթուղային կայարան է: 157 հզ. բն. (1979): Կ-ում են Կամիշ-Բուրունի երկաթահանքի կոմբինատը, մետալուրգիական, նավանորոգման, խողովակաձուլման, շինանյութերի, ապակետարայի գործարանները, թեթն ու սննդի արդյունաբերության ձեռնարկությունները: Գործում են Ազով-սևծովյան ծովային ձկնատնտեսության և օվկիանոսագիտության ԳՀԻ, Սևաստոպոլի սարքաշինական ինստ-ի ընդհանուր տնխ. ֆակուլտետ, մետալուրգիական, լեռնամեխանիկական, երեկոյան նավամեխանիկական տեխնիկումները, բժշկ. ուսումնարան, դրամատիկական թատրոն, պատմահնագիտական թանգարան: Կ. հիմնադրվել է մ. թ. ա. VI դ., կոչվել՝ Պանտի-կապնոն: Եղել է Բոսպորի թագավորության մայրաքաղաքը: X—XI դդ. եղել է ռուս. Տմուտարականի իշխանության կազմում: IX դարից հայտնի է հին ռուսական Կորչե անվամբ: Թաթար-մոնղոլական արշավանքների շրջանում Կ. (այն ժամանակ՝ Չերկիո) ենթարկվել է Ջենովային, 1475-ից դարձել թուրք, տիրապետության հենակետ Ղրիմում: 1774-ի Քյուչուկ-Կայնարշիի պայմանագրով Ենիկալե բերդով անցել է Ռուսաստանին: Ղրիմի պատերազմի ժամանակ (1855) ավերվել է: 1889-ից՝ Կ-Ենիկալե քաղաքապետություն: XIX դ. վերջին, XX դ. սկզբին Ռուսաստանի խոշոր նավահանգիստներից էր: 1898-ին Կ-ում ստեղծվել է ՌՍԴԲԿ կազմակերպություն: 1900-ական թթ. տեղի են ունեցել գործադուլներ: Մովետական իշխանություն է հաստատվել 1918-ի հունվարի 6(19) ին: 1918—20-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ Կ. գրավել են ավստրո-գերմ., ապա անգլո-ֆրանս. զորքերը և սպիտակ գվարդիականները: Ազատագրվել է 1920-ի նոյեմբ. 16-ին: 1941—1945-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին երկու անգամ ընկել է ֆաշիստների ձեռքը և ազատագրվել (տես Կերչ-Թեոդոսիայի դեսանաային օպերացիա 1941—1942 և Ղրիմի օպերացիա 1944): Կ-ի մարտերում աչքի ընկան 390-րդ և 89-րդ հայկ. դիվիզիաները (տես Հայկական դիվիզիաներ Հայրենական մեծ պատերազմում): Քաղաքում կանգուն է Հովհաննես Կարապետի եկեղեցին (X—.XIII դդ.): Միհրդատ լեռան վրա ազատարար մարտիկների հուշարձանն է (1944, ճարտ. Մ. Գինզ-բարգ):
