Jump to content

ՀՍՀ/ԿԵՐՉ-ԷԼՏԻԳԵՆԻ ԴԵՍԱՆՏԱՅԻՆ ՕՊԵՐԱՑԻԱ 1943

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՐՉ-ԷԼՏԻԳԵՆԻ ԴԵՍԱՆՏԱՅԻՆ ՕՊԵՐԱՑԻԱ 1943, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Հյուսիս-Կովկասյան ռազմաճակատի զորքերի, Սևծովյան նավատորմի և Ազովյան ռազմական նավատորմիկի՝ Կերչի թերակղզին ազատագրելու համատեղ օպերացիան հոկտեմբերի 31—դեկտեմբերի 11-ը: Գլխավորում էր Հյուսիս-Կովկասյան ռազմաճակատի հրամանատար, գեներալ-գնդապետ Ի. Պետրովը: 1943-ի նոյեմբերի սկզբին Սևծովյան նավատորմի (հրամ՝. դեր-ծովակալ Լ. Վլա-դիմիրսկի) նավերը Կերչից հվ.՝ էլտիգենի շրջանում ցամաք հանեցին 18-րդ բանակի, իսկ Ազովյան նավատորմիկի (հրամ.՝ դերծովակալ Ս. Գորշկով) նավերը, Կերչից հս-արլ.՝ 56-րդ բանակի զորքերը: 18-րդ բանակի զորքերը, առափնյա հրետանու և նավատորմի ավիացիայի աջակցությամբ, ճեղքեցին հակառակորդի մարտակարգերը և միացան 56-րդ բանակի զորքերին, որոնք մոտեցան Կերչի հս-արլ. մատույցներին և անցան պաշտպանության: Կերչի հենակետի զորքերը շուտով վերածվեցին Մերձծովյան առանձին բանակի, որը սկսեց ուժեր կուտակել հարձակման համար (տես Ղրիմի օպերացիա 1944): Կերչի և էլտիգենի շրջանում գործող զորամասերի թվում էր Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիան (տես Հայկական դիվիզիաներ Հայրենական մեծ պատերազմ ու մ): Էլտիգենում իջած առաջին դեսանտայինների մեջ էր փոխգնդապետ Գ. Բուլբուլյանի հրամանատարությամբ գործող հրաձգային գունդը: