ՀՍՀ/ԿԵՐՊ
ԿԵՐՊ, բայի քերականական կարգ, որ ընդհանրացած ձնով արտահայտում է գործողության ընթացքի տեսակները՝ տեսականությունը, բազմակիությունը, ավարտվածությունը ևն) Հայերենում կերպային բնույթ ունեն, օրինակ, անցյալ անկատարի և կատարյալի (գնում եմ—գնացի), վիճակացույց բայերի ներկայի և հարակատարի ձների (քնում եմ—քնած եմ), բայական բուն և հավելավոր ձների (եմ—լինում եմ, կարող եմ—կարողանում եմ) հակադրությունները: Սակայն հայերենի քերականության մեջ, Աբեղյանից սկսած, Կ. են համարվում մի կողմից պարզ և դերբայավոր ժամանակաձևերի, մյուս կողմից՝ վերջիններիս ներքին կերպաժամանակային տարբերությունները: Առանձնացվում են պարզ (գնացի), կատարված (գնացել եմ), կատարվող (գնում եմ) և կատարելի (գնալու եմ) Կ-եր:
Գրկ. Ջահուկյան Գ. Բ., ժամանակակից հայնրննի տեսության հիմունքները, Ե., 1974:
