ՀՍՀ/ԿԵՐՊԱՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԵՐՊԱՐ, պատկեր, 1. գիտական շրջանառության մեջ, լայն առումով «Կ.» տերմինը օգտագործվում է. ա. «պատճեն», «արտապատկերում», «գիտելիք», ինչպես նաև «ինֆորմացիա» իմաստներով, բ. որպես զգայական արտացոլման տեսակ (զգայություն, ընկալում, մտապատկերում)՝ չտարածելով այն վերացական մտածողության վրա: 2. Մաթեմատիկայում՝ մաթ. օբյեկտ, որը դիտարկվում է որպես այլ մաթ. օբյեկտի (նախատիպի) ձևափոխության արդյունք: 3. Մատերիալիստական իմացաբանությունում՝ մարդու գիտակցության մեջ օբյեկտի արտացոլման իդեալական ձև և արդյունք: Կ-ի օբյեկտիվ աղբյուրը իրականության առարկաներն ու երևույթներն են, այս պատճառով Կ. բնօրինակի նկատմամբ երկրորդային է և իդեալական: Տես նաև Կերպար գեղարվեստական:
