ՀՍՀ/ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ, տարածական արվեստների մի բաժինը, որը միավորում է գեղանկարչությունը, քանդակագործությունը, գրաֆիկան և Լուսանկարչությունը: Ի տարբերություն տարածական արվեստների ոչ պատկերային տարատեսակների, Կ. իրականությունն արտացոլում է ակներև կերպարներով: Կ-ի տարբեր տեսակների արտահայտչամիջոցներով կարելի է վերարտադրել տեսողությամբ ընկալվող ռեալիրականության օբյեկտիվորեն գոյություն ունեցող այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ծավալը, գույնը, տարածությունը, առարկաների ձևակազմությունը, լուսա-օդային միջավայրը, շարժման և փոփոխության պատրանքը: Սակայն Կ.արտացոլում է ոչ միայն տեսողությամբ անմիջականորեն ընկալվող երևույթները, շատ ստեղծագործություններ բովանդակում են իրադարձությունների ժամանակային-տարածական զարգացում, որոշակի ֆաբուլա, պատում, դինամիկ գործողություն, նրանով կարելի է բացահայտել մարդու հոգևոր կերպարը, այլ մարդկանց հետ փոխհարաբերությունների բնույթը, հուզական, հոգեբանական իրավիճակները են: Կ-ի բովանդակություն է դառնում ոչ միայն տվյալ ժամանակաշրջանի հուզական նկարագիրը, այլե նրա հոգևոր էությունը, քաղ., փիլ., գեղագիտական, բարոյական հրատապ գաղալիարները, մարդկային երևակայության արգասիքը հանդիսացող մտապատկերները: Գեղագիտորեն յուրացնելով իրականության տարբեր կողմերը, լինելով աշխարհի ճանաչողության ձևերից մեկը՝ Կ. կարևոր դեր է խաղում սոցիալական կյանքում և հանդիսանում է հասարակության գաղափարական դաստիարակության հզոր միջոց: Ստեղծված կերպարի ակներևությունը արվեստագետին հնարավորություն է ընձեռում անմիջականորեն ներգործելու դիտողի վրա: Աշխատավոր մասսաների ինքնագիտակցության և աշխարհայացքի ձևավորումով Կ. Դառնում է համաժողովրդական իդեալների և սոցիալական բողոքի արտահայտման ձև: Ժամանակակից պայմաններում Կ. սոցիալիստական և կապիտալիստական երկու հակադիր սիստեմների գաղափարական պայքարի միջոցներից է:
