ՀՍՀ/ԿԸԶ-ԿԱԼԱՍԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԸԶ-ԿԱԼԱՍԻ (Գզկալասի, Կույսի աշտարակ), միջնադարյան ադրբեջանական ճարտարապետական հուշարձան Բաքվում (XII դ.): Զանգվածեղ, գլանաձև ծավալով (ներսում՝ ութհարկանի, բարձրությունը՝ 27 մ, պատի հաստությունը հիմքի մոտ՝ 5 մ), արլ. կողմից վիթխարի ելուստով կրաքարե կառույց է: Հաջորդաբար դուրս կամ ներս շարված քարե հորիզոնական շարքերով ստեղծված է ճակատների յուրօրինակ կողավոր մակերես:
