ՀՍՀ/ԿԸՆՃԸԼԱՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԸՆՃԸԼԱՐ, Ղընճլար, հայաբնակ գյուղ Իզմիրի վիլայեթում: Միջին դարերում կոչվել է Նոր գյուղ: XX դ. սկգբին ուներ ավելի քան 1500 բնակիչ: Զբաղվում էին շերամապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով: Գյուղում կային մետաքսի երկու գործարան, եկեղեցի (Ս. Սարգիս) և երկսեռ վարժարան (Առշարունյան)՝ 260 աշակերտով: Բնակիչները տեղահանվել են 1922-ին:
