Jump to content

ՀՍՀ/ԿԻԱՔՍԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻԱՔՍԱՐ, Կիաքսարես (հուն., ծն. թ. անհտ.—մ. թ. ա. 585), Մարաստանի թագավոր մ. թ. ա. 625-ից: Մ. թ. ա. 616—615-ին գրավել է Մանան, Ասորեստանի հնագույն պաշտամունքային և մշակութային կենտրոն Աշուրը: Մ. թ. ա. 614-ին դաշնակցել է Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի: Մ. թ. ա. 612-ին դաշնակիցները գրավել և ավեր ել են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, մ. թ. ա. 605-ին կործանել Ասորեսաանը: Նինվեի գրավման ժամանակ նրան օգնել է Պարույր Սկայորոին, որին Կ. ճանաչել է Հայոց թագավոր: Արշավել է Լիդիայի (Լյուդիա) թագավոր Ալիատտեսի դեմ: Վճռական ճակատամարտի ժամանակ (մ. թ. ա. 585, ըստ ոմանց՝ 597) տեղի է ունեցել արևի խավարում: Կողմերը հաշտություն են կնքելևսահման հաստատել Հալիս գետը: Կ-ի օրոք Մարաստանը դարձել է հզոր պետություն: Կ-ի մահից հետո նրան հաշորդել է որդին՝ Աստիագեսը (Աժդահակ):