Jump to content

ՀՍՀ/ԿԻԵՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻԵՎ, Ուկրաինական ՍՍՀ մայրաքաղաքը (1934-ից), Կիևի մարզի կենտրոնը: ՍՍՀՄ արդ., մշակութային և գիտական խոշոր կենտրոն է, երկաթուղային, ավտոճանապարհների և օդային հաղորդակցության հանգույց: Գտնվում է Դնեպրի ափերին, Պոլեսիեիևանտառատափաստանային զոնայի սահմանում: Հունվարի միջին ջերմաստիճանը—5,8°C է, հուլիսինը՝ 19,5°C, տարեկան տեղումները՝ 600 մմ: Տարածությունը՝ 777 կմ² (1970), բաժանված է 12 շրջանի: Բնակչության քանակով ՍՍՀՄ 3-րդ քաղաքն է՝ 2144 h զ. (1979): Պատմական տեղեկանք: Կ. անունը կապվում է քաղաքի առասպելական հիմնադիր Կիյի հետ: Հիմնադրվել է VI—VII դդ.: Մինչև 1132-ը եղել է Կիևյան Ռուսիայի քաղ., տնտ. և մշակութային կենտ՝ րոնը: 1240-ին ավերել են մոնղոլ-թաթարները: 1471-ից եղել է Լիտվական մեծ իշխանության Կիեյան վոյեվողության կենտրոն: 1569-ին Լյուբլինյան ունիայով անցել է Լեհաստանին: 1654-ին Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանին պատմական մեծ նշանակություն է ունեցել նաև Կ-ի համար: XIX դ. զարգացել է արդյունաբերությունը, բացվել են բուհեր (1834-ին՝ համալսարանը, 1898-ին՝ պոլիտեխնիկական ինստ-ը են): Կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց աճել է բանվոր դասակարգի թիվը: 1897-ին կազմակերպվեց Կ-ի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միություն»ը: 1905-ին ընտրվեց բանվորների դեպուտատների սովետ: 1917-ի փետրվարյան հեղափոխությունից հետո բուրժուա-նացիոնալիստները կազմեցին հակահեղափոխական Կենտրոնական Ռադան, որը 1917-ի հոկտ. 29 (նոյեմբ. 11) ին բանվորների և հեղափոխական զինվորների ապստամբության հաղթանակից հետո զավթեց իշխանությանը և դաժանորեն ճնշեց 1918-ի հունվ. 16(29) ին բոլշևիկների ղեկավարությամբ սկսված զինված ապստամբությունը: Կարմիր բանակը հունվ. 26 (փետր. 8) ին ազատագրեց Կ.: 1918-ի մարտի 1-ին Կ. գրավեցին գերմանացիները: 1919-ի փետր. 5-ին սովետական իշխանությունը վերականգնվեց: Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941—45), հերոսական դիմադրությունից հետո, 1941-ի սեպտ. 20-ին Կ. զավթեցին գերմանացիները: 1943-ի նոյեմբ. 6-ին Առաջին ուկրաինական ռազմաճակատի զորքերը, գեն. Ն. Վատուտինի հրամանատարությամբ, ազատագրեցին Կ.: Հետագայում քաղաքն արագորեն վերակառուցվի Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1954, 1961), հերոս քաղաքի կոչման արժտէացել է 1965-ի մայիսի 8-ին:

Տնտեսությունը: Սովետական իշխանության տարիներին Կ. դարձել է ՍՍՀՄ և ՈւՍՍՀ արդ. հզոր կենտրոն: Մինչև սովետական կարգերի հաստատումը Կ-ի արդյունաբերության մեջ մեծ տեսակարար կշիռ ուներ սննդի արդյունաբերությունը: ՛Ներկայումս առավել շատ արտադրանք են տալիս մեքենաշինությունը (բարդևճշգրիտ մեքենաշինություն, հաստոցների, շինարարական-ճանապարհային մեքենաների արտադրություն, սարքաշինություն, էլեկտրատեխնիկական և քիմ. մեքենաշինություն, սննդարդյունաբերության համար սարքավորումներ ևն), մետաղամշակումը, թեթև ու սննդի արդյունաբերությունը: Զարգացած է քիմ., շինանյութերի, փայտամշակման, գեղարվեստական ապակու, տեքստիլ, տրիկոտաժի, կարի, կաշվի-կոշիկի, ծխախոտի արդյունաբերությունը: Կ-ի մոտ է Կիևի ՀԷԿ-ը և ջրամբարը: Քաղաքը գազ է ստանում Խարկովի մարզից և Մերձկարպատ-ներից: Մեծ թափով զարգանում է բնակարանային շինարարությունը: Կառուցվել են բնակելի նոր զանգվածներ և շրջաններ, խոշորագույններն են Դառնիցկին և Դնեպրովսկին (Դնեպրի ձախ ափին): Կանաչապատ ընդհանուր տարածությունը 49 հզ. հա է, ջրայինը՝ 5,5 հզ. հա: Ունի մետրոպոլիտեն: Կ-ի շրջակայքում ստեղծված է բանջարեղենի, կարտոֆիլի և անասնապահական մթերքների արտադրության մերձքաղաքային խոշոր բազա: Ճարտարապետությունը: X դ. Կ. կազմված էր Վերին (որտեղ Դեսյատիննայա եկեղեցին էր, 989—996)ևՍտորին (Պոդոլ) քաղաքներից: Վերին քաղաքի կոմպոզիցիոն կենտրոնը Սոֆիայի տաճարն էր (1037, վերակառուցվել է XVII դ., որմնանկարներըևխճանկարները՝ XI դ.): XI դ. են կառուցվել Կիհ-Պեչորյան Աայրավաեքի և վիդուբեցկի մենաստանի առաջին կառույցները: XVII դ. կառուցվել են ուկր. փայտի ճարտ-յանը բնորոշ ձևերով մոնումենտալ եկեղեցիներ: XVII դ. վերջի—XVIII դ. շինարվեստում գերիշխել է բարոկկո (ուկր. և ռուս.) ոճը՝ զանգակատուն (XVII դ. վերջ— XIX դ.), Վիդուբեցկի մենաստանի Գեորգիևյան եկեղեցին, սեղանատունը (1696—1701) և զանգակատունը (1727—1733), Անդրեևյան եկեղեցին (1748—1767): XIX դ. կառուցվել են կլասիցիզմի ոճի շենքեր (համալսարանը), ծավալվել քաղաքաշինական աշխատանքներ (գլխավոր մայրուղու՝ Կրեշչատիկի կառուցապատումը, Պոդոլի կառուցապատման նախագիծը): Սովետական իշխանության տարիներին շինարարությունը լայն թափ է ստացել: 1938—40-ին մշակվել է գլխավոր հատակագիծը, կառուցվել են բնակելի ու հասարակական շենքեր՝ ՈւՍՍՀ Մինիստրների խորհրդի (1934—38, ճարտ-ներ՝ Ի. Ֆոմն Պ.. Աբրոսիմով) Գերագույն սովետի (1936—39, ճարտ. Վ. Զաբոլոտնի) ևն: Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941—45) քաղաքը խիստ ավերվել է, գրեթե հիմնովին կործանվել է Կրեշչատիկը: Ետպատերազմյան ժամանակաշրջանում Կ. վերականգնվել է, բարեկարգվել, ընդլայնվել է տարածքը: 1945—47-ի գլխավոր հատակագծի հիման վրա ստեղծվել է Կրեշչատիկի նոր ճարտ. անսամբլը (1947—54, ճարտ. Ա. Վլասով, Ա. Դոբրովոլսկի, Վ. Ելիզարով, Բ. Պրիյմակ, Ա. Մալինովսկի): 1950—60-ական թթ. սկսվել է շինարարության բուռն զարգացումը, կառուցվել են բնակելի նոր զանգվածներ, հասարակական շենքեր՝ Սպորտի պալատը (1958—60, ճարտ-ներ՝ Մ. Գրեչհնա, Ա. Տավարով, ինժեներ՝ Վ. Ռնպյախ), «Դնեպր» հյուրանոցը (1964, ճարտ. Վ. Ելիզարով և ուրիշներ), օդանավակայան Բորիսպոլում (1966, ճարտ. Ա. Դոբրովոսլկի), «Ուկրաինա» մշակույթի պալատը (1970, ճարտ-ներ՝ Ե. Մարինչենկո, Ի. Վայներ, Պ. ժիլիցկի): Կ-ում են Բոգղան Խմելնիցկու (բրոնզ, գրանիտ, 1870—88, քանդակագործ՝ Մ. Միկեշին), Տ. Շևչենկոյի (բրոնզ, գրանիտ, 1938, քանդակագործ՝ Մ. Մանիգեր, ճարտ. Ե. Ալինսոն), Վ. Ի. Լենինի (գրանիտ, լաբրադոր, 1946, քանդակագործ՝ Ս. Մերկուրով), Ն. Շչորսի (բրոնզ, գրանիտ, 1954, քանդակագործներ՝ Մ. Լիսենկո, Վ. Բորոդայ և ուրիշներ) և այլ հուշարձաններ: 1969-ին հաստատված Կ-ի զարգացման հեռանկարային գլխավոր հատակագծով նախատեսվում է շինարարության բուռն զարգացում Դնեպրի ձախ ափի երկայնքով, որը և կդառնա Կ-ի հատակագծային կենտրոնական առանցքը: Մշակույթը: Կ. 1976 77 ուս. տարում ուներ 297 հանրակրթական դպրոց, 39 միշնակարգ-մասնագիտական ուս. հաստատություն, 18 բուհ (այդ թվում համալսարան): 1919-ից Կ-ում գործում է ՈւՍՍՀ ԳԱ-ն: Կան բազմաթիվ ԳՀԻ-ներ, որոնցից մի քանիսը ստացել են համաշխարհային ճանաչում (Պատոնի անվ. կիբեռնետիկայի, էլեկտրազոդման, Պիսարժևսկու անվ. ֆիզքիմիայի, Զաբոլոտնու անվ. մանրէակենսաբանության և վիրուսաբանության, Շեչենկոյի անվ. գրականության են): Գոր-ծում են 276 գրադարան, 19 թանգարան, 7 թատրոն, 91 ակումբ: Հրատարակվում է հանրապետական 18 թերթ (1971): Հայերը Կիևում: Կ. հայկ. միջնադարյան աղբյուրներում հիշատակվում է հաճախ որպես Մանքերման: Առաջին անգամ հայերը հիշատակվում են XI դ. 80—90-ական թթ. գրված «Կինո Պեչորյան Հարանց վարք»ում, ուր պատմվում է մի հայ բժշկի մասին, որի ծառայություններից օգտվել են ոչ միայն հայերը, այլն Կիևյան մեծ իշխան Վսնվոլոդ Յարոսլավիչը և չեռնիգովյան իշխան Վլադիմիր Մոնոմախը: Գաղութն ունեցել է վարչական-կրոնական ինքնավարություն: Հետագայում ստվարացել է ի հաշիվ սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Հայաստանից գաղթած հայերի: 1240-ին Կ.ևնրա հայկ. գաղութն ավերել են թաթար-մոնղոլները: XIV դ. 2-րդ կեսից վերստին աշխուժացել է. հիմնվել է հայկ. ելսրսևոաոսութլուն (մինչև 1378-ը): Կ-ում հայերն ունեին իրենց թաղամասը. 1552-ին կազմում էին 22 ծուխ (180 մարդ): Որպես լիիրավ քաղաքացիներ նրանք օգտվում էին մագդեբուրգյան իրավունքից, ունեին ավագների խորհուրդ, եկեղեցի, հիվանդանոց, ինչպես նաև ներկայացուցիչներ քաղաքային խորհրդում: Հայերի՝ Լվով տեղափոխվելու հետևանքով 1699-ին Կ-ի գաղութը դադարեց գոյություն ունենալուց: Հայերը հետաքրքրություն են ցուցաբերել տեղական մշակույթի նկատմամբ, թարգմանել են «Բորիսի և Գլեբի վարքը(XII դ. 2-րդ կես), որը հետագայում մտել է Հայսմավուրքի մեջ: XVI դ. առաջինկեսին Կ-ի հայերի մեջ աչքի են ընկել թարգմանիչ-դիվանագետներ Սուլթան Ալբիևիչը, Մակար Իվաշկովիչը, Լին-կո Դեմյանովիչը: Հայկ. արվեստի ավանդույթները մասնակիորեն իրենց արտացոլումն են գտել Ս. Սոֆիայի տաճարի և Կ-ի հին ճարտ. այլ հուշարձանների որմնանկարներում: XIX դ. Կ. ուսանելու են եկել հայ երիտասարդներ: 1901—02-ին կար հայկ. մարքսիստական խմբակ՝ «Կիևի հայ ս-դ. ուսանողներ», որը ղեկավարում էր Լ. Կնունյանցը: 1916—21-ին Կ-ում հաստատված հայ գաղթականների շրշանում աշխատելու համար ստեղծվեց Հայկական գործերի կոմիսարիատի Կիևյան բաժանմունք: 1943-ի նոյեմբ. 6-ին Կ-ի ազատագրական մարտերում աչքի ընկավ գեներալ-մայոր Ս. Մարտիրոսյանի հրամանատարությամբ գործող կորպուսը: Ս. Մարտիրոսյանը նշանակվեց Կ-ի կայազորի պետ: Հայերի մասնակցության մասին տես Ուկրաինական ՍՍՀ, հոդվածի Հայերը Ուկրաինական ՍՍՀ-ում մասը: 1979-ին Կ-ում բնակվում էր շուրջ 2 հզ. հայ:

Գրկ. История Киева, т. 1—2, Киев, 1963—1964 X ачикян Л.С, Новые материалы о древней армянской колонии Киева, в сб.: Исторические связи и дружба украинского и армянского народов, в. 1, Е., 1961: Мыш-к о Д. И., О жизни армян в Киеве в XV— первой половине XVII в., в сб.: Исторические связи и дружба украинского и армянского народов, в. 2, Киев, 1965.

Լ. Կալուստյան, Յա. Դաշկևիչ