ՀՍՀ/ԿԻԵՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԿԻԵՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Տ. Գ. Շևչևնկոյի անվան, կազմակերպվել է 1834-ին, Կիևում: Ունի կենսաբանության, երկրաբանության, աշխարհագրության, տնտեսագիտության, կիբեռնետիկայի, մեխմաթ, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, ժուռնալիստիկայի, ռոմանոգեր-մանական, բանասիրության, պատմության, փիլիսոփայության, իրավաբանության, միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի, նախապատրաստական(օտարերկրացիների համար) ֆակուլտետներ, ֆիզիոլոգիայի ԳՏԻ, հաշվողական կենտրոն, պրոբլեմային լաբորատորիաներ, աստղադիտարան, ուսումնա-հետազոտական տնտեսություն, ուսումնա փորձակայան, բուսաբանական այգի, թանգարաններ, ուս. ֆիլմերի կինոստուդիա, գրադարան (1,5 մլն միավոր գիրք): 1977 78 ուս. տարում Կ. հ-ումսովորում էր շուրջ 25 հզ. ուսանող: Հրատարակում է (ուկր.) «Գիտական տեղեկագիր» (1935-ից), «Գիտական տարեգիրք» (1957-ից), «Բանբեր կիևի համալսարանի» (1958-ից) պարբերականները: Պարգևատրվել է Լենինի շքանշանով(1959):
