ՀՍՀ/ԿԻԵՎԻ ՄԱՐԶ
ԿԻԵՎԻ ՄԱՐԶ, Ուկրաինական ՍՍՀ-ում: Կազմվել է 1932-ի փետրվարի 27-ին: Տարածությունը 29 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 4068 հզ. (1979), որից 2144 հզ.՝ Կիև քաղաքում: Բաժանվում է 25 վարչական շրջանի: Ունի 19 քաղաք, 32 քտա, կենտրոնը՝ Կիև: 1958-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով: Գտնվում է Մերձդնեսյրյան դաշտավայրում, Դնեպրի միջին հոսանքի շրջանում: Բլրային հարթավայր է: Հվ-արմ-ում և կենտրոնական մասում տարածված են Մերձդնեպրյան բարձրության լեոնաճյուղերը (մինչև 273 մ բարձրությամբ): Օգտակար հանածոներից կան բնական շինանյութեր, կաոլին, տորֆ, գորշ ածուխ, ինչպես նաև հանքային ջրեր: Կփման չափավոր ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը հս-ում—6,5C է, հվ-արմ-ում՝—5,5°C, հուլիսինը համապատասխանաբար՝ 17,5C և 20°C, տարեկան տեղումների քանակը՝ 500—600 M: Գլխավոր գետը Դնեպրն է (մարզում 246 կմ)՝ իր Պրիպյատ, Տետերև, Իրսյեն, Դեսնա, Տրուբեժ և այլ վտակներով: Կիևի ՀԷԿ-ի կառուցման հետ (1965-ին) ստեղծվել է Կիևի ջրամբարը: Տարածված են ճմապոդզոլային և պոդզոլացած սևահողերը: Կ. մ-ի հս. մասը գտնվում է Պոլեսիեում, հվ. մեծ մասը՝ անտառատափաստանում: Անտառներն ու թփուտները գրավում են մարզի 19-ը: Զգսղի տարածություն են գրավում ողողատային մարգագետինները: Կենդանիներից կան որմզդեղն, այծյամ, վայրի խոզ, գայլ, գորշուկ, կզաքիս, աղվես, նապաստակ, կրծողներ, կուղբ, ջրասամույր: Բնակվում են ուկրաինացիներ (92 ), ռուսներ, հրեաներ, բելոռուսներ, լեհեր և այլք: Միջին խտությունը 1 կմ² վրա 140,2 մարդ է (1979): Նոսր է բնակեցված Պոլեսիեի շրջանը: Քաղաքային բնակչությունը 71,2 է: Մեծ քաղաքներն են Կիևը, Բելայա ցերկովը: Սովետական իշխանության տարի՝ ներին ստեղծվել են Ֆաստով, Բորիսպոլ, Բրովարի, Իրպեն քաղաքները: Ինդուստրիալ-ագրարային մարգ է: Բնութագրվում է բարձր զարգացած մշակող արդյունաբերությամբ (76-ը՝ Կիևում) և ինտենսիվ գյուղատնտեսությամբ: Բազմաճյուղ արդյունաբերությունը հիմնված է խոշոր էլեկարաէներգետիկ բազայի և բնական գազի վրա: Առաջատար ճյուղերն են մետաղամշակումն ու մեքենաշինությունը: Զարգացած են սննդի, թեթև, փայտամշակման արդյունաբերությունը և շինանյութերի արտադրությունը: Գյուղատնտեսության առաջատար ճյուղը հողագործությունն է՝ ճակնդեղի, ցորենի և վուշի մշակությունը, բանջարաբուծությունը և այգեգործությունը: Երկաթուղիների երկարությունը 800 կմ է, ավտոճանապարհներինը՝ 7,8 հզ. կս (6,4 հզ. կմ՝ կոշտ ծածկով): Բեռնաշրջանառության մեջ զգալի դեր է խաղում գետային տրանսպորտը: Մարզի տրանսպորտային խոշոր հանգույցը Կիևն է: Բորիսպոլում կա խոշոր օդանավակայան: 1977-ին Կ. մ-ում (առանց Կին քաղաքի) կային գյուղատնտ. ինստ., 1147 գրադարան, 5 թանգարան, դրամատիկական թատրոն, 165 հիվանդանոց: Մարզի տերիտորիայում են Վորզել, Կոնչա-Զասպա, Պուշչա-Վոդիցա առողջարանները: Հրատարակվում է մարզային 2 թերթ:
Լ. Կալուստյան
