ՀՍՀ/ԿԻԵՎՅԱՆ ՌՈՒՍԻՍ
ԿԻԵՎՅԱՆ ՌՈՒՍԻՍ, վաղ ֆեոդալական պետություն Արևելյան Եվրոսյայում (IX—XII դդ. սկզբին): Առաջացել է Մերձդնեպրյան շրջանում արլ-սլավ. ցեղերի (պոլյան-ներ, սևերյաններ, դրևլյաններ ևն) միավորմամբ: Մայրաքաղաքն էր Կինը: XI—XII դդ. Կ. Ռ. Եվրոպայի խոշորագույն պետություններից էր: Ընդգրկում էր Թամանի թերակղզուց (հվ-ում), Դնեստրից և Վիսլայի վերին հոսանքներից (արմ-ում) մինչև Հս. Դվինայի վերին հոսանքները: Նրա գոյության ժամանակաշրջանում արլ-սլավ. ցեղերը կազմավորվեցին որպես հին ռուս, ազգություն, որը հետագայում ռուս., ակր. և բելոռուսական ազգությունների ձևավորման հիմք հանդիսացավ: Կ. Ռ-ի հասարակարգի հիմքը հողի ֆեոդալական սեփականությունն էր՝ ազատ համայնականների աստիճանական ճորտացմամբ: Պահպանվել էին նաև ստրկատիրության որոշ տարրեր (խուոպներ)Պետության հիմնական ձևը վաղ ֆեոդալական միապետությունն էր՝ անսահմանափակ իշխանությամբ օժտված՝ Կիևի մեծ իշխանի գլխավորությամբ: XI—XII դդ., խոշոր հողատիրության զարգացմանը զուգընթաց, իշխանի գործունեությունը այնուամենայնիվ հսկում էր ֆեոդալական վերնախավը՝ բոյարությունը (որն իր ձեռքն էր վերցրել նաև վեչեն): Մեծ իշխանի դրուժինան փոխարինվել էր ֆեոդալական աշխարհազորով և օտարերկրյա վարձկաններով: Արհեստների և առևտրի զարգացման շնորհիվ առաջացան բազմաթիվ քաղաքներ (Կիև, Չեոնի գով, Սմոլենսկ, Ռոստով, Պսկով ևն): Մեծ ազդեցություն ունեին առևտրականները, որոնք սերտ կապերի մեջ էին Արաբական խալիֆայության, Բյուզանդիայի և Արևմտյան Եվրոպայի երկրների հետ: Քաղաքների բնակչության հիմնական մասը կազմում էին ագատ և կախյալ արհեստավորները: Հասարակական կյանքում հատուկ տեղ էր գրավում հոգևորականությունը: Կ. Ռ-ի առաջին իշխան Կիյի վերաբերյալ տարեգրությունների տվյալները առասպելական են: Մինչև IX դ. վերջերը նորաստեղծ պետությունը միավորում էր ոչ բոլոր արլ-պավ. ցեղերի տերիտորիաները: 882-ին Կիևում իշխանությունը զավթեց վարյագների առաջնորդ Օյեգը (մահ. 912-ին): X դ. սկզբից մինչև XI դ. կեսը Կ. Ռ-ում վաղ ֆեոդալական միապետության ծաղկման շրջան էր, որը պայմանավորված էր մի կողմից արտադրողական ուժերի վերելքով և ֆեոդալական հարաբերությունների զարգացմամբ, մյուս կողմից՝ արլ-սլավ. գրեթե բոլոր ցեղերի միավորմամբ և նախ՝ վարյագների, ապա՝ ասիական քոչվոր հորդաների՝ խազարների, պեչենեգների, դֆչազների դեմ տարված հաղթանակներով: Այս շրջանում է, որ ռուսներն սկսեցին հաստատվել Սև ծովի ափերին (Սվյատոտավ Իգորնի-չի օրոք, 964—972-ին): 4 լադիմիր Ավյատոսլավիչի օրոք քրիստոնեությունն ընդունվեց (988—989-ին) որպես պետ. կրոն, և ամրապնդվեցին քաղ. ու դինաստիական կապերը Արևմտյան Եվրոպայի երկրների հետ: XI դ. 2-րդ կեսից Կ. Ո-ի անկման նշաններն ակներև էին: Ֆեոդալական կենտրոնների զարգացումը և ղվւչաղների արշավանքների պայմաններում բոյար-ների դերի մեծացումը ուժեղացրել էին Կ. Ռի առանձին մասերի ինքնուրույնության ձգտումը, մանավանդ, որ իշխանական տան ներսում մշտական էին դարձել երկպառակությունները: Մյուս կողմից խոշոր հողատիրության հետագա աճը, ազատ համայնականների ճորտացումն ու նրանց շահագործման ուժեղացումը հանգեցրել էին դասակարգային պայքարի սրմանը և ժողովրդական զինված ապստամբությունների (1024-ին՝ Սուզդալում, 1068-ին և 1113-ին՝ Կիևում): 1132-ին Կ. Ռ-ում միասնական պետության փոխարեն առաջացան մի շարք ինքնուրույն իշխանություններ: Սկսվեց Ռուսիայի ֆեոդալական մասնատվածության շրջանը: Կ. Ռ-ի մշակույթի հիմքը սլավ, ցեղերի ժողովրդական մշակույթն էր, որը նոր աստիճանի բարձրացավ և հարստացավ բյուզնդական մշակույթի ազդեցությամբ: Քրիստոնեության տարածումից և սլավոնական այբուբենի յուրացումից հետո (տես Կիրիւ և Մեֆոդի) մեծ թափ ստացավ թարգմանական գրականությունը: XI դ. երկրորդ քառորդից ստեղծվեցին նաև ինքնուրույն գրական հուշարձաններ՝ տարեգրություններ, վարքագրություններ: Մշակույթի անվանի գործիչներն էին Իլարիոն միտրոպոլիտը, Լուկա ժիդյատան, Ֆեոդոսի Պեչորսկին, տարեգիրներ Նիկոնը, Նեստորը, Սիլվեստրը: Քաղաքներում գործում էին դպրոցներ, այդ թվում՝ իգական: Կ. Ռ-ի վարպետները կարճ ժամանակում յուրացրին իրենց համար նոր արվեստներ (որմնանկարչություն, մանրանկարչություն ևն): Այդ գործում մեծ դեր խաղացին կապերը Բյուզանդիայի, Բալկանյան և Սկանդինավյան երկրների, Հայաստանի հետ: Ստեղծվեցին բարդ կառույցներ, վեհաշուք տաճարներ, այդ թվում՝ Կիևի Մ. Աոֆիայի տաճարը (XI դ. 1-ին կես), Ոսկե Դարպասը: Բարձր զարգացման էին հասել բանահյուսությունը, երաժշտությունը: (Հայերի և Կ. Ռ-ի առնչությունները տես Կին. հոդվածի Հայերը Կիևում մասում):
Գրկ. История культуры Древней Руси, т, 1-2, М.Л., 1948-51 Греков Б. Д., Киевская Русь, М., 1953 Древнерусское государство и его международное значение, М., 1965.
