Jump to content

ՀՍՀ/ԿԻԺՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻԺՆԵՐ Նիկոլայ Մատվեևիչ 27.11(9.12). 1867, Մոսկվա—28.11.1935, նույն տեղում, սովետական քիմիկոս-օրգանիկ: ՍՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1934, թղթ-անդամ՝ 1929): Կ. բենզոլից ստացել է հեք-սահիդրոբենգոլ, 1895-ին առաջինն է տվել պոլիմեթիլենային շարքի ամինների և հիդրազինների մանրամասն բնութագիրը, նկարագրել տեղակալված հիդրազոնների ստացման եղանակը, 1911-ին հայտնա-գործել հիդրազոնների կատալիտիկ տարրալուծման ռեակցիան (տես Կիժներ-Վոլֆի ռեակցիա), 1912-ին՝ ցիկլոպրոաանի շարքի ածխաջրածինների և, մասնավորապես, կարանի սինթեզի եղանակ (Կ ի ժ-ների ռեակցիա): Կ. մշակել է նաև անիլինային ներկան ութերի ստացման նոր եղանակներ: