Jump to content

ՀՍՀ/ԿԻԼԱՈՒԵԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻԼԱՈՒԵԱ (Kilauea), գործող հրաբուխ Խաղաղ օվկիանոսի Հավայի կղզում (Հավայան կղզիներ): Բարձրությունը՝ 1247 մ: Կ. վահանաձև է, զառիկող լանջերով: Հրաբխի վերին մասը վերջանում է 4,5 կմ տրամագիծ և ավելի քան 230 մ խորություն ունեցող կալդերայով: Վերջին նշանավոր ժայթքումները տեղի են ունեցել 1952-ին, 1954-ին և 1955-ին: