Jump to content

ՀՍՀ/ԿԻԼԻԿԻԱՅԻ ԲԱՐԲԱՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻԼԻԿԻԱՅԻ ԲԱՐԲԱՌ, այսպես է կոչվել Զեյթունի, Մարաշի (տես Մարաշի բարբառ), Հաճնի (տես Հաճնի բարբառ). Քիլիսի, փայասի, Ալեքսանդրետի, Անթաքիայի և շրջակա հայաբնակ գյուղերի հայերենը: Ընդհանուր հատկանիշներից են՝ գա II գօ մասնիկով բայի սահմանական ներկայի կազմությունը (գօ ձախին, գաշտօմ), ա օ հնչյունափոխությունը շեշտված վանկում (բարօբ, բայօբ պարապ, մօրթ, մօյդ, մօշտ մարդ), ձայնավորների ներդաշնակության օրենքը ևն: Մասնավորապես Զեյթունի բարբառը ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կա» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ Կիլիկիայի կամ հվ-արմ. միջբարբառախմբին: Գրաբարի եռաստիճան բաղաձայնական համակարգը բարբառում ենթարկվել է տեղաշարժ տեղափոխության (ձայնեղները դարձել են խուլ, խուլերը՝ ձայնեղ): Ձայնավոր հնչյուններն են ա, օ, ու, ի, ը, է, ա, օ, ու, ը (ըա): Շեշտված վանկում` ա օ (էջխօր աշխարհ), ի ը (մըս միս), է ի (թիթիվ թեթև) են: Անձնական դերանունների հայցականը գրաբարատիպ է (ըզքիզ. ըզձիգ). բացառականը կազմվում է տրական կամ սեռական հիմքով և էց վերջավորությամբ (քիննէց), գործիականը՝ օվ (քիզմօվ): Գերակատար դերբայն ունի իր, աձ, մօե վերջավորություններ (վերջինս կրավորական բայերի համար): Սահմանական ներկան ու անկատարը կազմվում են գօ մասնիկով (գօ ձախիմ՝ ծախում եմ), իսկ սրանց շարունակականը՝ նույն մասնիկի կրկնությամբ (գօ գուզիմ): Զեյթունի բարբառն ունի մեկ ենթաբարբառ, որի առավել տարբերակիչ հատկանիշներից է ր յ հնչյունափոխությունը (օյ օր, դօյս դուրս):

Գրկ. Աճառյան Հ., Հայ բարբառագիտություն, Մ.—Նոր Նախիջևան, 1911 («Էմինյան ազգազբական ժողովածու», հ, 8): Ղարիբյան Ա., Հայ բարբառագիտություն, Ե., 1953: Ջահուկյան Գ. P., Հայ բարբառագիտության ներածություն, Ե., 1972: Ռ. Բաղրամյան