ՀՍՀ/ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, Հայոց Կիլիկիա, Հայոց աշխարհ, Հայաստան փոքր, Սիսուան, Կիլիկիա (աքքադ. Hilakku, Que, հուն., լատ. Cilicia, Armenia, Armenia minor), հայկական միջնադարյան պետություն XI—XIV դարերում, փոքր Ասիայի հարավ-արևելքում, Միջերկրական ծովափի հյուսիս-արևելյան անկյունում: Արմից սահմանակից էր Պամփիլիային, Իսավրիային և Պիսիդիային, հս-ից՝ Լիկառնիային և Կապադովկիային, արլ-ից՝ Կատառնիային և Կոմմագենեին, հվ-արլ-ից՝ Ասորիքին: Աշխարհագրական կոորդինատներն են՝ հս. լայնության 36—38, արլ. երկայնության 33—38: Հունա-հռոմեական հեղինակներն ընդունում էին Դաշտային Կիլիկիա և Լեռնային կամ Դաժան Կիլիկիա բաժանումները: Հայ պատմագիտության մեջ Կ. Հ-ի հս-արլ. շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հվ-արլ. ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արմ. շրջանը՝ Քարուտ Կիլիկիա: Որոշ ուսումնասիրողների կարծիքով Կիլիկիա անունը ծագել է եբրայեցերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունարեն «կալիս», «կալիկա» («քարքարոտ») բառերից: Տավրոսի լեռնաշղթան հս-արմ-ից ձգվելով հվ-արլ.՝ մինչև Անաիտավրոսի ճյուղերը, և Կիլիկիան պատնեշելով փոքրասիական երկրներից, անցանելի է առանձին կիրճերով, որոնք հնում պաշտպանված էին ամուր բերդերով: Կա-պադովկիայից Կիլիկիայի կենտրոնը տանող գլխավոր լեռնանցքը կոչվում էր Դրունք Կիլիկիո, նաև Կուկլակ կամ Գուգլակ (համանուն բերդի անունով): Աքեմենյան Պարսկաստանի աշխարհակալության ժամանակ (մ. թ. ա. VI—IV դդ.) այդ կիրճով էր անցնում Շոշ—Սարդես Արքայական ճանապարհը (այժմ այդ կիրճով է անցնում Բեռլին—Բաղդադ երկաթուղին): Տավրոսի մյուս կարևոր լեռնանցքը, որով Կիլիկիան կապվում էր Իսավրիային, գտնվում է Կալիկաղնոս գետի վերին հոսանքի շրջանում: Երրորդ կամ արլ. լեռնանցքը Կապանն էր, որով Կիլիկիան կապվում էր ԿապադովկիայինևՀյուսիսային Ասորիքին: Այդ լեռնուղին հնում մտել է Հռոմեական կայսրության ռազմ. ճանապարհների համակարգի մեջ: Կիլիկիան Աալրիքից պատնեշող Սև կամ Ամանոսի լեռնաշղթայի գլխավոր լեռնանցքը կոչվում էր Գուռն Ասորւոց(Ալեքսանդրետից մոտ 30 կմ հս.): Կիլիկիան հվ-ից շուրջ 500 կս երկարությամբ ողողվում է Միջերկրականի ջրերով: Իր հզորության ժամանակ (XIII դ.) Կ. Հ. դուրս էր եկել հիշյալ բնական սահմաններից՝ ընդգրկելով ավելի քան 40 հզ. կմ² տարածություն: Կիլիկիայով հոսող բազմաթիվ գետերից նշանավոր են Պիոամոսը (Ջահան, Ջիհուն), Սարոսը (Սիհուն), Կյուդնոսը (Տարսուսչայ), Կալիկադնոսը (Սելևկիա), Լամոսը (Լամաս): Սկզբնավորվելով հս. լեռներից և ոռոգելով երկրի դաշտերն ու անդաստանները՝ այդ գետերը թափվում են Միջերկրական ծովը: Լեոնային շրջանները ծածկված են մայրու, ձիթենու, եղևնու, սոճու, կաղնու անտառներով ու ծաղկավետ մարգագետիններով: Հին և միջին դարերում Կիլիկիան առատ անտառանյութ էր մատակարարում շրջակա երկլարներին: Անտառներն ու լեոները հարուստ են վայրի զանազան կենդանիներով (վիթ, եղնիկ, այծյամ, ոչխար, քարայծ, հովազ, արջ, բորենի, շնագայլ, լուսան, վարազ ևն) և հավքերով (արագիլ, արոս, արծիվ, անգղ, բու, բազե, սալամ, կաքավ, լոր, սիրամարգ, փասիան, սարեկ ևն): Լեռնանտառային շրջանները նպաստավոր են անասնապահության, հացահատիկային բույսերի և փայտի մշակման համար: Կիլիկիայում միջին ջերմաստիճանը ձմոանը հասնում է 13°C, գարնանը՝ 20°C, ամռանը՝ 23°C, աշնանը՝ 20°C: Բարենպաստ կլիմա ունեցող (գրեթե անձյուն) և արգասաբեր Դաշտային Կիլիկիայում աճում են բամբակ, բրինձ, խաղող, կիտրոն, նարինջ, շաքարեղեգ ևն: Կիլիկիան հարուստ է արծաթի, արշասպի, երկաթի, պղնձի, կապարի, ծծմբի, աղի, բորակի և այլ հանքերով, բուժիչ ջերմուկներով: Կիլիկիայում հնագիտական պեղումներ գրեթե չեն կատարվել, և տակավին անմատչելի են քաղաքակրթության այդ հնագույն օրրանի նյութական մշակույթի վաղ հուշարձանները: Հնագույն Կիլիկիայի մասին կցկտուր տեղեկություններ են պահպանվել հին եգիպտական, խեթական, ասորեստանյան, հուն, և հրեական գրավոր աղբյուրներում: Մ. թ. ա. II հազարամյակի կեսից Կիլիկիան եղել է խեթական տիրապետության տակ, սակայն կառավարվել է սեփական թագավորական տան կողմից: Եգիպտոսի Նոր թագավորության փարավոնները (մ. թ. ա. մոտ 1580—1070) տևաբար պայքարել են խեթերի դեմ՝ Հյուսիսային Ասորիքի Կիլհկիայի համար: Ըստ Հոմերոսի «Իլիականի», կիլիկեցիները Տրոյական պատերազմում կռվել են հույների դեմ: Հին հունական մի առասպելի համաձայն՝ երկիրը Կիլիկիա է կոչվել փյունիկիայի Ագենովրոս թագավորի որդի Կիլիքսի անունով, որը քրոջը՝ Զևսի առևանգած Եվրոպային, ապարդյուն որոնելուց հետո, իբր հաստատվել է այնտեղ: Այդ առասպելը Կիլիկիայում փյունիկյան գաղութների հաստատման արձագանք է: «Հերոսական» դարաշրջանում Կիլիկիայում հիմնվել են նաև հուն, գաղութներ: Առասպելական տեղեկությունները Կիլիկիայի մի շարք հին քաղաքների հիմնադիրներ են համարում հույն հերոսների: Բերոսոս պատմիչի մի վկայության համաձայն՝ Ասորեստանի Սինախերիբ թագավորը (մ. թ. ա. 705—681) Կիլիկիայում կռվել է այնտեղ հաստատված հոնիական ցեղերի դեմ: Ասորեստանի կողոպտչական արշավանքներին Կիլիկիան ենթարկվել է մ. թ. ա. IX դարից: VIII—VII դդ. Ասորեստանի դեմ պայքարում Կիլիկիան հաճախ դաշնակցել է Ուրարտոլի, Կումմուխայի (Կոմ-մագենե), Ասորիքի և փյունիկիայի քաղաք-պետությունների հետ: VII դ. 2-րդ կեսին հզորացած Ասորեստանն ի վերջո նվաճեց Կիլիկիան: VI—IV դդ. Կիլիկիան Աքեմենյան աշխարհակալության 4-րդ սատրապությունն էր, որն ընդգրկում էր նաև Կապադովկիայի հվ. շրջանները և Կոմմագենեն (ըստ Հերոդոտոսի՝ Կիլիկիայի սատրապությանը Եփրատ գետով սահմանակից էր Հայաստանին): Աքհմենյաններին վճարած հարկի չափը (500 տաղանդ արծաթ) վկայում է Կիլիկիայի սատրապության հարուստ և զարգացած տնտեսության մասին: Կիլիկիայի տնտեսության զարգացմանը մեծ չափով նպաստել է նաև այնտեղով 15,5 փարսախ (96 կմ) երկարությամբ և 3-իջևանով անցնող Դարեհ I-ի Արքայական ճանապարհը: Հույն-պարսկական պատերազմների ժամանակ (մ. թ. ա. V դ.) կիլիկեցիները պարսկ. բանակում կռվել են առանձին զորամասով և հարյուրավոր ռազմանավերով: Մ. թ. ա. IV դ. վերջին քառորդին Կիլիկիան նվաճեցին մակեդոնացիները: Ալեքսանդր Մակեդոնացու մահից և նրա զորավարների մրցապայքարից հետո Կիլիկիան անցավ Սելևկյաններին, որոնց օրոք (մ. թ. ա. IV դ. վերջ—մ. թ. ա. II դ.) հիմնվեցին նոր քաղաքներ, ծաղկեցին հելլենիստական մշակույթը, առևտուրը, արհեստները: Սելևկյան պետության քայքայումից հետո Կիլիկիան դարձել էր ծովահենության ահեղ կենտրոն: Ծովահենների դեմ պայքարելու պատրվակով Հոոմը մ.թ.ա. II դ. վերջին նվաճեց Կիլիկիան և դարձրեց հոոմ. նահանգ (պրովինցիա): Ցուստինոս պատմիչը վկայում է, որ մ. թ. ա. 83-ին Հայոց Տիգրան Բ Մեծ թագավորը տեղի բնակչության աջակցությամբ Դաշտային Կիլիկիան միացրեց իր տերությանը, իսկ Լեոնային Կիլիկիան անցավ նրա դաշնակից Միհրդատ VI Պոնտացուն: Հյուսիսային Ասորիքի և Դաշտային Կիլիկիայի կառավարիչ կարգվեց Հայոց Բագրատ զորավարը: Մ. թ. ա. 66-ին հռոմեացի զորավար Գնեոս Պոմպեոսը պարտության մատնեց կիլիկեցիների 1000 նավից բաղկացած նավատորմիղը և Կիլիկիան կրկին վերածեց Հռոմի նահանգի: Նա Կիլիկիային միացրեց նաև Իսավրիան, Պիսի-դիան, Պամփիլիան, Լիկառնիան, վերակառուցեց Սուի քաղաքը և վերանվանեց Պոմպեոպոլիս: Իր դիրքի, նավահանգստային կենտրոնների և լեռնային ամուր բերդերի շնորհիվ Կիլիկիան այնուհետև դարձավ Հռոմի կարևոր ռազմակայաններից մեկը Արևելքում: Մ. թ՝. ա. 51—50-ին Կիլիկիա նահանգին կցվեց Կիպրոս կղզին, և նրա հյուպատոս կարգվեց հռչակավոր հռետոր Կիկերոնը: II՝. թ. 70-ական թթ. Վեսպասիանոս կայսրը Կիլիկիան հռչակեց կայսերական նահանգ՝ նրան միացնելով նաև Կոմմագենեն: Կիլիկիան բազմիցս ենթարկելով վարչական փոփոխությունների ու բաժանումների՝ Հոոմը նպատակ ուներ ճնշել բնիկների հակակայսերական դժգուհությունները, ամրապնդել իր տիրապետությունը: Հոոմը գլխավորապես մտահոգված էր Կիլիկիայում ռազմ, ճանապարհների, կամուրջների, բերդերի կառուցումներով, պակաս ուշադրություն դարձնելով տնտեսության ու մշակույթի զարգացմանը: Սակայն Հռոմի տիրապետության սկզբին Կիլիկիայի քաղաքներում պահպանվում և զարգանում էին հելլենիստական մշակույթի ավանդույթները: Մինչև IV դ. Կիլիկիան ուներ 18-ինքնավար քաղաք: Ստրաբոնը գրում է, որ Տարսոն քաղաքի բնակիչները փիլիսոփայության և գիտության այլ ճյուղերի հանդեպ ունեցած սիրով գերազանցում էին Աթենքին և Ալեքսանդրիային: Իրենց դպրոցներով, թատրոններով, տաճարներով, մրցահրապարակներով հռչակված էին Անարգաբա, Ադանա, Անեմուռ, Եգի, Կոռիկոս, Մոպսուեստիա, Սելևկիա, Պոմպեոպոլիս, Հիերապոլիս, փլավիա (Սիս) քաղաքները: Հռոմի կայսրության երկատումից (IV դ. վերջ) հետո Կիլիկիան մնաց Արևելյան կամ Բյուզանդիայի կայսրությանը՝ պահպանելով իր ռազմ, և տնտ. կարևոր դերը: VII դ. 2-րդ կեսին Դաշտային Կիլիկիան գրավեցին արաբները: Այնուհետև Կիլիկիայի համար արաբա-բյուզանդական պայքարը փոփոխակի հաջողություններով շարունակվեց մինչև X դ. կեսը, երբ Բյուզանդիան վճռական հարվածներով Բաղդադի արաբ, խալիֆայությանը վերջնականապես վտարեց Կիլիկիայից և այստեղ իշխեց ևս մեկ դար: Հնագույն ժամանակներից Կիլիկիայիհիմնական բնակիչներն էին ասորիները, հայերը, հրեաները, հույները: IV դ. պատմիչ Ամմիանոս Մարկելինոսը հաղորդում է, որ Իսոսի կամ Ալեքսանդրետիծոցը կոչվում էր Հայոց ծոց. Հովհաննես Ոսկեբերանը Կիլիկիա աքսորված ժամանակ (405) այնտեղ հանդիպել է հայ հոծ զանգվածների, որոնք ունեին իրենցազգային իշխանները, եկեղեցին և հոգևոր առաջնորդը: Իսկ Կոկիսոնի խստաշունչ ձմեռը Ոսկեբերանն անվանում է «հայոց ձմեռ»: Արաբական նվաճողները VII դ. կեսին Կիլիկիայում հանդիպել են հայ բնակչության համառ դիմադրությանը: VIII—X դդ. արաբաբյուզանդական պատերազմների ժամանակաշրջանում բազմահազար հայեր, ենթարկվելով կռվող կողմերի հալածանքներին ու բռնա-գաղթեցումնեբին, հաստատվեցին նաև Կիլիկիայում: X դ. Կիլիկիայում հայ բնակչությունն այնքան էր ստվարացել, որ Հայոց կաթողիկոս խաչիկ և Արշարունին (973—992) այնտեղ ստեղծեց հայ նոր եպիսկոպոսություններ: Հայերին վերաբնակեցնելով Բյուզանդիայի փոքրասիական սահմանային նահանգներում՝ կայսրությունը փորձում էր ոչ միայն քրիստոնյա հուսալի պատվար ստեղծել մահմեդական Արևելքի դեմ, այլն, վարում էր Հայաստանը ջլատելու, ինքնուրույն պետական կյանքից զրկելու և հայերին քաղկեդոնականություն պարտադրելու քաղաքականություն: Հայերն այդ շրջաններում ստեղծում էին զարգացած տնտեսություն, իսկ կայսերական բանակին մատակարարում մարտունակ ու փառաբանված ռազմիկներ: Հայերի վերաբնակեցման քաղաքականությունն ընդհանուր բնույթ ստացավ XI դ. սելջուկյան թուրքերի ներխուժումների ժամանակ: Վասիլ 11 կայսրը 1021—22-ին Վասպուրականից գաղթեցրեց շուրջ 14—15 հզ. ընտանիք, որոնց մի մասը հաստատվեց Կիլիկիայում:, Բյուզանդիայի միջամտությամբ հայ Բագրատունիների և մյուս տեղական թագավորությունների կործանումից հետո սելջուկյան հրոսակների կոտորածներից ու բռնություններից խուսափող բազմաթիվ իշխանական աներ, իրենց զինվորական ուժերի, վասալների ու հարկատու բնակչության հետ, տեղափոխվեցին Կիլիկիաևմերձակա փոքրասիական երկրներ: Այդ շրջաններում տիրելով ընդարձակ կալվածքների, քաղաքների, բերդերի՝ հայերն աստիճանաբար իրենց ձեռքում կենտրոնացրին նաև ռազմ., քաղ., տնտ.ևմշակութային կյանքը: 1042—80-ին Դաշտային Կիլիկիայի կառավարիչն էր հայ իշխան Աբւղարիբ Արծրունին, 1073-ից Լամբրոն բերդաքաղաքը և շրջակա գավառները տիրեց Աբլդարիբի փեսան՝ գան-ձակեցի իշխան Օշինը, Պապեռոն բերդաքաղաքը և շրջակայքը՝ Նաթանայելյանները կամ Նատալինյանները, Քարուտ Կիլիկիան՝ իշխան Խաչատուրը, Կիլիկիայի արլ. շրջանները՝ փիչարաոս վարաժնունին: 1071-ին Մաեազկերտ քաղաքի մոտ սելջուկների դեմ ճակատամարտում բյուգանդական բանակի պարտությունից հետո փիլարտոս Վարաժնունին ստեղծեց ընդարձակ և ինքնավար հայկ. իշխանություն՝ Մարաշ կենտրոնով, որի սահմանները Մեծ Հայքի Ծոփք նահանգից տարածվում էին մինչև Կիլիկիայի արլ. գավառները, Հայկական Տավրոսի լեռնաշղթայից մինչև Անտիոք և Եդեսիա: Համախմբելով հայկ. ռազմ, ուժերը և հաջողությամբ պայքարելով բյուզանդացիների ու սելջուկյան թուրքերի դեմ՝ փիլարտոս վարաժնունին ձգտում էր հիմնել անկախ և կայուն հայկ. պետություն: Սակայն սելջուկյան թուրքերի նոր արշավանքները 1086-ին անկման հասցրին այդ ընդարձակ իշխանությունը: Ապարդյուն անցան նաև փիլարտոս Վարաժնունու ծրագիրը շարունակող իշխան Գող Վասիլի ջանքերը: Հիշյալ տարածքում գոյատևող հայկ. մանր իշխանությունները XI դ. վերջին և XII դ. սկգբին խարդախորեն կործանեցին խաչակիր ասպետները: Կ. Հ. Մեծ իշխանապետության ժամանակաշրջանում (1080—1198): Շրջակա թշնամիներին հաջողությամբ դիմակայեց միայն Լեռնային Կիլիկիայում հաստատված Ռուրեն Ա-ի (1080—95) իշխանությունը: Դագիկ Բ արքայի թիկնապահ իշխան Ռուբենը (հայ պատմիչները նրան անվանում են Բագրատունիների և Արծրունիների ազգական), Լեռնային Կիլիկիայի հայերի աջակցությամբ, ապստամբեց Բյուզանդիայի դեմ և ամրանալով Բարձրբերդ, Կոպիտաո ու Կոոոմոգոլ բերդերում՝ 1080-ին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը, հիմնեց անկախ և ընդարձակ տիրույթ, որը նրա անունով պատմագիտության մեջ կոչվում է Ռուրինյանների իշխանություն (1080—1198): Ռուբեն և իր ավագ որդի Կոստանդին Հ-ին (1095—1100) ժառանգություն թողեց կայուն իշխանություն: Վերջինս սելջուկյան թուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: Գրավելով ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Վահկա բերդը՝ Մեծ իշխան Կոստանդինն այն դարձրեց իշխանանիստ կենտրոն: Շարունակելով հոր քաղաքականությունը՝ Թորոս և իշխանը (1100—29), 1104-ին պարտության մատնելով բյուզնդական զորքերին, ազատագրեց Սիս և Անարզաբա քաղաքները, իր իշխանությանը միացրեց Դաշտային Կիլիկիայի զգալի մասը: 1107-ին ԹորոսիևԴող Վասիլի զորքերը Բերդուսի մոտ ջախջախեցին Կիլիկիա ներխուժած սելջուկյան թուրքերին: Թորոսը 1111-ին կամ 1113-ին մահապատժի ենթարկեց հույն իշխան Մանդալեի որդիներին, որոնք նենգաբար սպանել էին Դագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին, բռնագրավեց նրանց կալվածներն ու Կնդոոսկավիս (Կիզիստրա) բերդը: Սիս քաղաքի մոտ հիմնեց Դրազարկի և Մաշկևորի հռչակավոր վանքերը, որոնք դարձան ուսման և գրչության կենտրոններ: Դրազարկն այնուհետև դարձավ Ռուբինյանների տոհմական դամբարանը: Թորոս Ա-ին հաջորդած եղբայրը՝ Լևոն և (1129—37), ջախջախեց սելջուկյան թուրքերին ու խաչակիրներին, անխախտ պահեց երկրի սահմանները: 1132-ին բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Մամեստիա, Ադանա, Տարսոն քաղաքները և ծովեզրյա հայաշատ գավառները: 1135—36-ին Լևոն և հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երոաաղեմի թագավորության դեմ, ազատագրեց Կիլիկիայի հվ-արլ. հայաբնակ շրջանները: 1137-ին Բյուզանդիայի Հովհաննես Կոմնենոս կայսրը խոշոր բանակով ներխուժեց Կիլիկիա: Ամրանալով Անարզաբա քաղաքի բերդում՝ հայկական զորքերն ավելի քան 35 օր հերոսաբար դիմադրեցին թշնամուն (տես ենարզաբալի պաշտպանություն 137): Թշնամուն հերոսաբար դիմադրեց նաև Վահկա բերդի կայազորը՝ Կոստանդին զորավարի գլխավորությամբ: Վահկայի բերդապահների մասին բյուզնդական պատմիչ Նիկիտաս Քոնիատը գրում է, որ նրանք չերկնչելով զաժան մարտերից, մերժում էին բյուզնդացիների հաշտության առաջարկները: Ի վերջո, բյուզնդական զորքերը կարողացան գրավել վահկան և գերեվարել հայ ռազմիկներին: Նույն պատմիչը վկայում է, որ Կոստանդինն իր ծառաների օգնությամբ ձերբազատվելով շղթակապերից (նրան նավով ուղարկում էին Կոստանդնուպոլիս), մի գիշեր հարձակվեց պահապան զինվորների վրա, շատերին սպանեց և լողալով ափ` փախավ իր երկիրը: 1143-ին Լևոն Ա-ի որդի Թորոս Բ իշխանը (1145—69) նույնպես կարողացավ փախչել գերությունից և եղբայրների՝ Ստեվւանեի ու Մլեհի օգնությամբ, համախմբելով հայկ. ուժերը, ազատագրեց երկիրը բյուզնդական և սելջուկթուրքական զավթիչներից, վերականգնեց 1137-ից ընդհատված Հայոց պետականությունը: 1152-ին վերստին Կիլիկիա ներխուժեցին բյուզնդական զորքերը՝ Անդրոնիկոս Կոմնենոսի հրամանատարությամբ: Սակայն հայկ. բանակը հանկարծակի գրոհով ջախջախեց թշնամուն: Լքելով բանակը՝ Անդրոնիկոս Կոմնենոսը ապաստանեց Անտիոքի դքսի մոտ: 1155-ին Ստեփանեի զորամասը Ամանոսի լեոներում դարանակալեցևոչնչացրեց Բյուզանդիայի սադրանքով Կիլիկիա ներխուժած սելջուկյան թուրքերին: Իսկ Հայոց բանակի հիմնական ուժերը, Թորոս Բ-ի առաջնորդությամբ, մտան իկոնիա և սուլթանին հարկադրեցին հաշտության: 1156-ին բյուզնդական զորքերը՝ Կալամանոս Կոմնենոսի հրամանատարությամբ դարձյալ ներխուժեցին Կիլիկիա: Սակայն հայկ. բանակը Տարսոն քաղաքի մոտ շրջապաաեց և ջախջախեց նրան: Շրջակա հույների թշնամությունները վերացնելու համար հայկ. զորամասերը հաղթական արշավով հասան մինչև Իսավրիա: Այդ դեպքերից հետո Անտիոքի դքսությունը հարկադրված եղավ հրաժարվել Բյուզանդիային օգնելուց և դաշնակցեց հայերի հետ: Կիլիկիան նվաճելու բյուզնդական փորձերն անհաջողությամբ ավարտվեցին նաև 1159-ին և 1165-ին: Ի վերջո, կայսրը ստիպված եղավ Թորոս Բ-ին պատվել «Պան Սեբաստոս» բարձրագույն տիտղոսով և հաշտություն կնքել նրա հետ: Ստեղծելով 30-հազարանոց մշտական բանակ՝ Թորոս Բ ընդարձակեց և ամրապնդեց երկրի սահմանները, իր գահի շուրջը համախմբելով հայ ավատատիրական ան-ջատամետ տները: Թորոս Բ-ի գործունեությունը նշանավորվեց Կիլիկիայի հայկ. հողերի միավորման և պետականության ամրապնդման հետևողական քաղաքականությամբ: Թորոս Բ-ին հաջորդած Մփհ իշխանը (1169—75) բյուզանդացիներից և խաչակիրներից վերջնականապես ազատագրեց երկրի ծովեզրյա մի շարք շրջաններ: Հզորացած Ասորիբի (Հալեպի) ամիրայության հետ ռազմ,ևբարեկամական սերտ հարաբերություններ հաստատելով՝ Մլեհը երկրից վտարեց խաչակիր ասպետներին ու ֆրանկ հոգևորականներին, բռնագրավեց նրանց հատկացված կալվածները, պատժեց լատինամոլ հայ ավատատերերին: Հալեպի ամիրա Նուր ադ-Դինի օգնությամբ ջախջախեց ֆրանկ ասպետներին, որոնք Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության զինակցությամբ փորձում էին ներխուժե! Կիլիկիա: Բյուզանդացիներից ազատագրվեց Տարսոնը, Ադանան, Պոմպեապոլիսը, կայսրը ստիպված եղավ ստորագրել հաշտության նոր պայմանագիր: 1173-ին պետության մայրաքաղաքը վահկայից տեղափոխվեց երկրի կենտրոն՝ Սիս (հնում՝ փլավիոպոլիս), որն այնուհետև դարձավ Կ. Հ-ի քաղ., տնտ. և մշակութային գլխավոր կենտրոնը: Դավադրության զոհ դարձած Մլեհին հաջորդեց նրա եղբայր Ստեփանեի ավագ որդին՝ Ռուբեն Գ իշխանը (1175—87): Վերջինիս գահակից եղբայր և տաղանդավոր զորավար Լնոնը 1180-ական թթ. օտար տարրերից մաքրեց Ալեքսանդրետից մինչև Սելեկիա ձգվող ծովեզերքը, որը կարևոր նշանակություն ունեցավ երկրի հետագա տնտ. և քաղ. զարգացման համար: Ռամի (իկոնիայի) սելջուկյան սուլթանության դեմ Մարոկեփալոսի մոտ վճռական ճակատամարտում (1176) պարտված Բյուզանդիան այնուհետև հրաժարվեց Կիլիկիայի նկատմամբ նվաճողական ձգտումներից: Մանվել կայսեր մահից (1180) հետո Ռուբեն Գ և Լևոնը վերացրին կայսրության վերջին հենակետերը Դաշտային Կիլիկիայամ: XI—XII դդ. միջազգային բարդ պայմաններում Ռուբինյանները, խելամտորեն օգտագործելով բյուզանդացիների, խաչակիրների, սելջուկյան թուրքերի փոխադարձ թշնամությունը, մի շարք հաղթանակներով ամրաանդեցին Կ. Հ-ի դիրքերը: Այդ ռազմաքաղաքական հաջողությունը գլխավորապես պայմանավորված էր Կիլիկիայում հայերի բացարձակ գերակշռությամբ, որոնք իրենց ձեռքում էին կենտրոնացրել երկրի քաղ., տնտ. և մշակութային կյանքը: Արտաքին թշնամիների դեմ հաղթանակից հետո Ռուբեն Գ, փորձելով սանձել անջատամետ որոշ իշխանների, 1182-ին պաշարեց Լամբրոնը՝ Հեթամյան հզոր իշխանության կենտրոնը, սակայն գրավել չկարողացավ: Կենտրոնական իշխանության դեմ պայքարում Հեթումյանները օգնություն խնդրեցին Անտիոքի դուքս Բոհեմունդից: 1185-ին վերջինս խաբեությամբ Ռուբենին հրավիրեց Անտիոք, ձերբակալեց նրան և խոշոր ուժերով ներխուժեց Դաշտային կիլիկիա: Սակայն պարտվելով Ռուբենի եղբայր Լևոնից՝ նահանջեց Անտիոք: Լևոնի ջանքերով գերեդարձ Ռուբեն Գ 1187-ին իշխանությանը կամովին հանձնեց նրան: 1187-ի մայիսին Ռավին դաշտում (Սսի մոտ) Աոն Բ (1187—1219) ջախջախեց Իկոնիայի թուրքմեն հրոսակներին՝ ոմն Ռոստոմի կամ Ըոըստոմի գլխավորությամբ, և ազատագրեց հայաբնակ մի քանի նոր շրջաններ՝ Պռականա կարևոր բերդով հանդերձ: Կ. Հ-ի հզորացումը կանխելոլ և Իկոնիայի թուրքմեններին աջակցելու նպատակով 1187-ին մեծաթիվ զորքերով Կիլիկիա ներխուժեց Հալեպի և Դամասկոսի սուլթանը: Բայց Լևոնը հնարամիտ ռազմավարությամբ ջախջախեց թշնամուն, զգալի մասին գերեվարեց, իսկ մարտադաշտից ճողոպրած ս ուլթանին հարկա-դրեց վասալական ծառայության: Այնուհետև Կիլիկիային սկսեց սպառնալ Եգիպտոսի Այուբյան հզոր սուլթան Սալահ ադ-Դինը: Սակայն նրա առաջխաղացումը կանխվեց 1189-ի խաչակրաց երրորդ արշավանքով: Գերմանիայի Սրբազան կայսրության բանակը, Ֆրիդրիխ I Շիկամորուսի առաջնորդությամբ, 1190-ին ջախջախեց Իկոնիայի ընդդիմադիր զորքերին և ճամբարեց Կիլիկիայի Սելևկիա քաղաքում: Հայոց պատվիրակները, Ներսես Լամբրոնացոլ գլխավորությամբ, բարեկամաբար ընդունեցին խաչակիրներին, խոստանալով նրանց տրամադրել ձիեր և ռազմապաշար: Հունիսի 10-ին կայսրը ջրահեղձ եղավ Կալիկադնոս գետում: Նրա գահաժառանգ որդի Հայնրիխ VI խոստացավ Լևոն Բ-ին ճանաչել Հայոց թագավոր: Եգիպտոսի սուլթանության դեմ խաչակրաց արշավանքի անհաջող ելքից հետո Լևոնը, պատրաստվելով դիմագրավել Սալահ աղ-Դինին, 1193-ին նրան դաշնակցող Անտիոքի դքսությունից գրավեց ռազմավարական կարևոր նշանակության ունեցող Պաղրաս և Դարպսակ բերդերը: Կիլիկիայում և մերձակա երկրներում սփռված ասորի հավատակիցներին հայոց կողմը գրավելու համար Լևոնը հովանավորեց Թեոդորոս Բարվեհեբոն ասորուն և 1192-ին հատուկ հրովարտակով Հոոմկլա քաղաքում նրան հռչակեց ասորացիների կաթողիկոս (Հովհաննես անունով)՝ ի հակաթոռություն Անտիոքում նստող Միքայել կաթողիկոսի: Կ. Հ-ի արտաքին քաղաքականությունն ավելի սրեց Այուբյան սուլթանության և Անտիոքի դքսության դժգոհությունը: 1193-ին Սալահ ադ-Դինը, Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի (1173—1205) սադրանքով, խոշոր բանակով շարժվեց Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում մարտի 4-ին հանկարծամահ եղավ: 1194-ին Լևոնը ձերբակալեց Անտիոքի դքսին և հարկադրեց ճանաչել իր ավագությունը, վերադարձնել Ռուբեն Գ-ի գերության ժամանակ Կ. Հ-ից զավթած սահմանամերձ (Ջահան գետից մինչև Կաստոն բերդը) հողերը և Ասորվոց դրունք կարևոր հանգույցը: Հաշտության պայմանագիրն ամրապնդվեց դքսի գահաժառանգ որդի Ռայմոնդի և Լևոնի եղբոր 14-ամյա դուստր Ալիսի (Ալիծի) ամուսնությամբ: Ռայմոնդը, որպես պատանդ, դաստիարակվելու էր Հայոց արքունիքում, իսկ նրա մահից հետո Անտիոքի գահն անցնելու էր Ալիսից ծնված որդուն: Լևոն Բ Մեծն իր իշխանության տարիներին (1187—98), օգտվելով միջազգային նպաստավոր իրադրությունից, ընդարձակեց և ամրաանդեց երկրի սահմանները, շրջակա թշնամիների դեմ տարած մի շարք հաղթանակներով բարձրացրեց պետության միջազգային հեղինակությունը, նախադրյալներ ստեղծեց Կ. Հ-ում թագավորություն հիմնելու համար: Կ. թագավորության ժամանակաշրջանում (1198—1375): 1196-ին Գերմանիայի Հայնրիխ VI կայսրը, մահմեդականներից Երուսաղեմն ազատագրելու և հոր շիրիմն այնտեղ ամփոփելու պատգամով, նոր ուժեր ուղարկեց Արևելք: Նրանց առաջնորդում էր կայսեր քարտուղար Լյուբեկցի Կոնրադ արքեպիսկոպոս Ծիրանավորը, որին հանձնարարված էր Լևոնին օծե Հայոց թագավոր: Բյուզանդիայի Ալեքսռս III Անգելոս կայսրը, շտապելով կանխել Լևոնի թագադրումը Գերմանիայի կայսեր կողմից, 1196-ին Լևոնին ուղարկեց մեծամեծ ընծաներ, առյածանկար դրոշակ, արքայական զգեստներ, ոսկով և թանկարժեք քարերով ընդելուզված գեղեցիկ թագ: 1197-ին Կոնրադ արքեպիսկոպոս Ծիրանավորը, տեղեկանալով Հայնրիխ VI-ի մահվան մասին, Պտդոմեա քաղաքից (որտեղ նրա հետ բանակցում էր հայկ. պատվիրակությունը՝ Սսի արքեպիսկոպոս Հովհաննեսի գլխավորությամբ) շտապեց հայրենիք, Լևոնի թագաշնորհումը հանձնարարելով Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ Վիտելս-բախին: Լևոնի թագադրման արարողությանը, որը տեղի ունեցավ 1198-ի հունվ. 6-ի Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Ս. Սոփիա մայր տաճարում, ներկա էին Բյուզանդիայի, Գերմանիայի Սրբազան կայսրության, Բաղդադի խալիֆայի, հարևան այլ երկրների, Մեծ ու փոքր Հայոց պատվիրակությունները, Տարսոնի Հունաց պատրիարքը, Ասորվոց և Հայոց կաթողիկոսները, բազմաթիվ հայ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, իշխաններ, հայոց զորաբանակը, ժող. խավերը: Գրիգոր Զ Ապիրատ կաթողիկոսը հայկական, իսկ Գերմանիայի Սրբազան կայսրության և պապի ներկայացուցիչը՝ լատին ծեսով, Լևոնին հանդիսավորությամբ օծեցին «Թագավոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկեացոց, և Իսավռիոյ»: Ժամանակագիրները Լևոնի թագադրությանը գնահատել են որպես քաղաքական մեծագույն իրադարձություն՝ Հայոց կործանված թագավորության վերականգնում: Տոնակատարությունները, զորահանդեսները, մրցությանները տևեցին 8 օր: Երկու կայսրից թագ ընդունելու փաստով Լևոնն ընդգծեց ոչ միայն իր իշխանության միջազգային հեղինակությունը, այլև չեզոքացրեց նրանց միջամտությունները Կ. Հ-ի ներքին գործերին: Ձգտելով ստեղծել կենտրոնացված միապետության՝ Լևոնը պատժեց և հնազանդեցրեց արքունիքին ներհակ, կիսանկախ ու անջատամետ ավատատեր իշխաններին ու հոգևորականներին: Հայոց թագավորության միջազգային հեղինակությունն ամրապնդելա, շրջակա թշնամիների դեմ նոր դաշնակիցներ ունենալու նպատակով նա խնամիական կապեր հաստատեց մի շարք քրիստոնյա պետությունների՝ Նիկիայի կայսրության, Երուսաղեմի թագավորության, Կիպրոսի, Հունգարիայի արքայատների հետ: Լևոն Բ հետևողական պայքար ծավալեց հատկապես Անտիոքի ժառանգության համար: Անտիոքի գահաժառանգ Ռայմոնդի և Լևոնի եղբոր դուստր Ալիսի ամուսնությունից (1194) 3 կամ 4 տարի հետո Ռայմոնղը մահացավ: Արու զավակ չունենալով, Լևոնը Ռայմոնդի նորածին որդուն՝ Անտիոքի գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին, որդեգրեց և հռչակեց նաև Հայոց թագաժառանգ: Դիվանագիտական այդ քայլով նա ձգտում էր Անտիոքի իշխանությունը (որտեղ հայերը բավականին մեծ տոկոս էին կազմում) նույնպես միացնել Կ. Հ-ին: Անտիոքի գահաժառանգության համար պայքարում Կ. Հ-ին աջակցում էին Անտիոքի հայությունը, կաթոլիկների մի մասը՝ Պետրոս և պատրիարքի գլխավորությամբ, Հյուրընկալ օրդենի ասպետները: Բոհեմունդ III Կակազի կրտսեր որդին՝ Տրիպոլսի դուքս Բոհեմունդ Սիակնանին, նտեսելով Ռուբեն-Ռայմոնդի իրավունքը, Տաճարական օրդենի ասպետների և Հալեպի ամիրայության զինակցությամբ, 1201-ին հափշտակեց Անտիոքի գահը: Խաղաղ բանակցություններով արդյունքի չհասնելով՝ 1203-ի նոյեմբ. 11-ին հայկ. զորքերը մտան Անտիոք: Ինքնահռչակ Բոհեմունդ IV փախավ Տրիպոլիս: 1206-ին հայկ. ուժերը ջախշա-խեցին նաև Բոհեմունդ Միակնանուն օգնող Հալեպի ամիրային: Սահմանամերձ որոշ բերդեր (Ամուտա, Գմբեթփոր, խարուն, Սելևկիա, Նորբերդ, Կամարաիաս, ճ.կեր) ժամանակավորապես շնորհվել էին հայերին գինակցոդ և Հայոց արքայի ճորտերը (վասալները) համարվող խաչակիր ասպետների հոգևոր օրդեններին՝ հյուրընկալներին (Հիվանդապահներին) ս Տաճարականներին: Բոհեմունդ Միակնանուն աջակցելու պատճառով Տաճարական օրդենի ասպետները շնորհազրկվեցին և արտաքսվեցին երկրից: Լևոնը Անտիոքի Ս. Պետրոս մայր եկեղեցում Պետրոս պատրիարքի ձեռքով պատանի Ռուբեն-Ռայմոնդին օծեց և բազմեցրեց դքսության գահին՝ Ալիսին կարգելով խնամակալուհի: Այս աոթիվ Լևոն Բ-ի անունով Անտիոքում հատվեց արծաթյա լատինագիր շքադրամ: Ռայմոնդի գահակալական իրավունքը 1210-ին ճանաչեցին Գերմանիայի կայսրը և Հոոմի պապը: 1209-ին և 1211-ին Նիկիայի կայսր Թեոդորոս Լաս-կարիսի դաշնակցությամբ հայկ. բանակը ջախջախեց սպառնալից դարձած Իկոնիայի սուլթանությանը, պաշարեց և գրավեց փոքր Հայքի կենտրոն Կեսարիան: Լևոնը դա սուլթանին վերադարձրեց ռազմատուգանք ստանալուց և ձեռնտու հաշտության պայմանագիր ստորագրելուց հետո: Այդ պայմանագրով Կեսարիայի թեմի վրա հաստատվեց Կ. Հ-ին հպատակվող Ասորվոց կաթողիկոսի հոգևոր գերիշխանությունը: 1216-ի սկզբին, երբ հոդատապով տառապող Լևոնը գամված էր անկողնուն, իսկ Կ. Հ-ի ուժերի զգալի մասը զբաղված էր Բոհեմունդ Միակնանու դեմ պայքարով, Իկոնիայի սելջուկ թուրքերը, խախտելով հաշտության պայմանագիրը, խուժեցին Կիլիկիա և հունվարի 25-ին պաշարեցին սահմանային Կապան բերդը: Հայկ. հեծելազորի մի մասով թշնամուն ընդառաջ ելած Կոստանդին գունդստաբլը Շողականի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում, ժամանակին օժանդակություն չստանալով մեծ իշխան և պայլ Ադանի գլխավորած զորաթևից, շրջապատվեց և մի շարք զորականների հետ գերի ընկավ: Շուտով հայկ. բանակը թշնամուն հարկադրեց վերացնել Կապանի պաշարումը և նահանջել Կ. Հ-ից: Նույն թվականին հայկական բանակը Բոհեմունդից վերստին գրավեց Անտիոքը և վերահաստատեց Ռուբեն-Ռայմոնդի գահը: 1219-ի սկզբին Անտիոքի ֆրանկները, Գիլյոմ դը Ֆարաբելի գլխավորությամբ, դավադրաբար գրավեցին Անտիոքը՝ 22-ամյա Ռուբեն-Ռայմոնդին մատնելով փախուստի: Իր հովանավորյալի անկայուն և կրավորական վարքից հիասթափված՝ Լևոն Բ նրան զրկեց գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ հըռչակեց իր մանկահասակ դուստր Ջաբելին: Ապա ԼուլուաևԼավգատ ամրոցների (Իսավրիայի գետահովտում) զիջումով հաշտվեց սուլթանի հետ, ազատեց Կոստանդին գունդստաբլին և 1216-ի մյուս հայ գերյալներին: Լևոն Բ-ի օրոք Կ. Հ-ի սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովեզերքից մինչև Տավրոսի ու Անսփտավրոսի լեոները: Բուն կիլիկիայից բացի, Հայոց թագավորության մեջ էին մտնում Պամլիլիան, Իսավրիան, Լիկառնիան, Կադսանիան և Գերմանիկեն: Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար վերաշինվեցին հին բերդերը, հիմնվեցին նոր ամրություններ, կառուցվեցին բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, հզորացվեց Հայոց բանակը, հաստատվեց ռազմ, ուսուցման որոշակի կարգ ու կանոն: Հայաստանի պետ. կարգի դարավոր ավանդույթների հիման վրա կանոնավորվեցին կառավարման մարմինները՝ արքունի գործակալությունները, սահմանվեցին վասալների տեղերն ու պարտականությունները: Տնտ. կյանքը խթանելու համար բարեկարգվեցին քաղաքները, բանուկ ճանապարհները, առևտրական արտոնյալ պայմանագրեր կնքվեցին (1201, 1212) Վենետիկի, Ջենովայի, Պիզայի և ուրիշ վաճառաշահ քաղաքների ու երկրների հետ, կազմակերպվեց առևտրական նավատորմիղ, հատվեցին արծաթյա և ոսկյա դրամներ: Պետ. կայուն հարկեր սահմանելոլ համար հաշվարկվեցին երկրի գյուղերը, ագարակները, այգիները, անդաստանները: Պետական թոշակով հիմնվեցին աղքատանոցներ ու գոդյաց տներ: Նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը (Ակների, Գայլու ևն), և նրանց կից բացվեցին վարժարաններ, դպրատներ: Մահից առաջ Լևոն Բ պետության խնամակալներ կարգեց Կոստանդին սպարապետին, Գաստոնի տեր Ադանին և Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսին՝ գահը հանձնելով իր անչաֆահաս դստեր հետ պսակված Հունգարիայի արքայազն Անդրեին: Սակայն վերջինս հրաժարվեց Հայոց գահից: Օգտվելով պատեհ իրադրությունից՝ Ռուբեն-Ռայմոնդը փորձեց գրավել գահը, բայց Կոստանդինը պարտության մատնեց նրան և բանտարկեց Տարսոնում: 1222-ին խնամակալները Զաբելին պսակեցին Անտիոքի դուքս Բոհեմունդի 16-ամյա որդի Ֆիլիպի հետ և նրան հանձնեցին գահը, պայմանով, որ վերջինս հավատարմորեն հետևի հայոց կրոնին ու աշխարհիկ սովորություններին: Սակայն Ֆիլիպը հոր սադրանքով չկատարեց իր պարտականությունները, որի համար Կոստանդինը 1225-ին ձերբակալեց և մահապատժի ենթարկեց նրան: Որովհետև 1221-ին կաթողիկոսը մահացել էր, իսկ Ադանը սպանվել, Կոստանդինը իշխանությունը կենտրոնացրեց իր ձեռքում: 1226-ին նա 62-իշխանների (այլ աղբյուրներով՝ 70) հետ խորհրդակցություն զումարեց, որը վճռեց Կոստանդինի 13-ամյա որդի Հեթումին պսակել Զաբելի հետ և հռչակել Հայոց թագավոր: 1226-ի հունիսի 14-ին կաթողիկոս Կոստանդին և Բարձրբերդցին Հեթումին օծեց թագավոր: Մինչև թագավորի չափահաս դառնալը Կոստանդին սպարապետը մնաց թագավորության խնամակալը: ՛Հեթում և (1226—69) դարձավ նոր արքայատոհմի՝ Հեթումյանների հիմնադիրը: Այնուհետև Հեթումյան և Ռուբինյան տոհմերի արյունախառնությունից սերած արքաները կրում էին գլխավորապես Ռուբինյան անուններ (Ռուբեն, Կոստանդին, Թորոս, Լևոն): Կ. Հ-ի արքունի գլխավոր գործակալությունները սկսեցին վարել նորընծա թագավորի տան ներկայացուցիչները՝ երկրի կառավարումը կենտրոնացնելով իրենց ձեռքում: Հեթում Ա-ի ավագ եղբայր Սմբատը նշանակվեց սպարապետ (գունդստաբլ) և Հայոց բանակը մեծ հմտությամբ վարեց շուրջ 50 տարի: Հեթում Ա-ի եղբայրներից Լևոնը կարգվեց բանակի սպառազինման և մատակարարման հրամանատար՝ մարաջախտ, Օշինը՝ պայլ, Բարսեղը՝ Սիս մայրաքաղաքի արքեպիսկոպոս և Դրազարկի վանահայր: Հեթումյանների ամրոց Լամբրոնը հանձնվեց Հեթում Ա-ի քեռուն՝ Կոստանդին իշխանին, որը վարում էր նաև թագադրության գործակալությունը, իսկ Կոոիկոս ամրոցը վերադարձվեց նախկին մարաջախտ Վահրամի որդիներին: Հեթում Ա-ի գահակալման ժամանակ թաթար-մոնղոլական վաչկատուն ցեղերը, նվաճելով Միջին Արևելքի-երկրները, 1243-ին պարտության մատնեցին փոքր Ասիայում հաստատված սելջուկյան թուրքերին և սկսեցին սպառնալ Կ. Հ-ին, որտեղ ապաստանել էր Իկոնիայի սուլթանի ընտանիքը: Հեթումի բանագնացները, Կոստանդին թագավորահոր գլխավորությամբ, կարողացան հաշտություն կնքել մոնղոլ զորավար Բաչու Նոյինի հետ՝ սուլթանի ընտանիքը մոնղոլներին հանձնելու, Իկոնիայի սելջուկյան թուրքերիևԵգիպտոսի մամլուքների դեմ ռազմ, դաշինք կնքելու պայմանով: 1248-ին Սմբատ գունդստաբլը Բաչու Նոյինի խորհրդով մեկնեց Կարակորում, պայմանավորվեց Գոյակ (խայուխ) խանին Հեթում Ա-ի այցելության և դաշինքի հաստատման շուրջը: Հաջողությամբ ետ մղելով Անտիոքի դքսության և սելջուկյան թուրքերի հարձակումները, ապահովելով երկրի պաշտպանությունը՝ 1254-ի գարնանը Հեթում և ուղևորվեց նախ մայր Հայաստան, տեսակցեց հայ իշխանների հետ, ծանոթացավ երկրի ներքին կյանքին, ապա Ոսկե Հորդայի վրայով հասավ Կարակորում: Այնտեղ ստորագրած բարեկամության և փոխօգնության պայմանագրով մոնղ. մեծ իւան Մանգան պարտավորվեց օգնել Կ. Հ-ին՝ Իկոնիայի թուրքերի և Եգիպտոսի մամլուքների դեմ, հայերին իրավունք վերապահվեց արտոնյալ և ազատ առևտուր կատարել մոնղ. լայնածավալ տիրապետության մեջ, երաշխավորվեց Կ. Հ-ի անկախությունն ու սահմանների անխախտությունը, մայր Հայաստանի եկեղեցուն և հոգևորականությանը շնորհվեցին որոշ արտոնություններ, չափավորվեցին Հայաստանի հարկերը: Կ. Հ. պարտավորվեց օգնել մոնղոլներին՝ Հյուսիսային Միջագետքը, Ասորիքը և Պաղեստինը գրավելու ժամանակ: Հայ-մոնղոլական պայմանագիրը սկզբում դրական նշանակություն ունեցավ Կ. Հ-ի համար՝ մահմեդական հարևան թշնամիների դեմ պայքարում, ամրապնդվեց նրա միջազգային դիրքը, առևտրական լայն հարաբերությունները խթանեցին երկրի տնտեսությունը: 1256—62-ին Հայոց բանակը սանձեց Իկոնիայի սելջուկների և թուրքմեն-կարամանների ոտնձգությունները, ազատագրեց Հերակլ նաև Մանիոն սահմանային բերդերը, Կ. Հ-ին միացրեց Կապադովկիայի ով. շրջանները, ինչպես նաև Մարաշ, Այնթապ, քաղաքներն ու նրանց շրջակայքը: 1259-ին հայ-մոնղոլական գորքերը գրավեցին Հյուսիսային Ասորիքը, որի մի մասը՝ Հալեպ կենտրոնով, անցավ Կ. Հ-ին: Բայց Մանգու խանի մահից (1259) և Մոնղոլիայում ծայր առած գահակալական կռիվներից հետո, երբ Արևմտյան հլխանության կուսակալ Հուլավոլ (Հու-լալլու) խանը շտապեց Կարավորում, մամլուքները կրկին նվաճեցին սալեպը: Մոնղոլական տիրակալության տրոհումից հետո Արևմտյան իլխանությունը շուրջ 15 տարի պատերազմել է Ոսկե Հորդայի դեմ, իսկ վերջինիս հետ ռազմ, դաշինք կնքած Եգիպտոսի սուլթանությունը կրկին սաառնացել է Կ. Հ-ին: Բիբարս (Ֆնդխտար) սուլթանը Հուլավու խանի մահից (1265) հետո Հեթում Ա-ից պահանջեց սահմանային մի քանի կարևոր բերդեր, բայց մերժվելով, 1266-ի օգոստոսին խոշոր ուժերով ներխուժեց Կիլիկիա: Սև լեռների շրջանում (Մառի կոչվող վայրում) օգոստ. 23-ին տեղի ունեցած ճակատամարտում հայկ. 15-հազարանոց զորամասը, արքայազուններ Լեոնի և Թորոսի հրամանատարությամբ, ժամանակին օգնություն չստանալով հայ իշխաններից և մոնղոլներից, պարտվեց ու նահանջեց: Թորոսը մարտում սպանվեց, իսկ Լնոնը գերվեց: Եգիպտական զորքերը գրավեցին ու կողոպտեցին Սիսը և այլ քաղաքներ, գերության մատնվեցին բազմահազար բնակիչներ: Հեթում Ա, օգնություն չստանալով դաշնակիցներից, որոշ բերդեր զիջելով Եգիպտոսի սուլթանությանը, 1268-ի հուլիսին հաշտություն կնքեց և գերությունից ազատեց գահաժառանգ Լևոնին: 1269-ին Տարսոն քաղաքում Լեոն Գին օծելով թագավոր (1269—89)՝ ծերացած Հեթումը մտավ Դրազարկի վանքը՝ որպես «եղբայր Մակար»: Լեոն Գ-ի գահակալման սկզբնական տարիներին Կ. Հ. գտնվում էր արտաքին դժվարին պայմաններում: Հվ-արլից Ապառնում էր Եգիպտոսի սուլթանությունը, հս-ից՝ Իկոնիայի թուրքերը: Մոնղոլների հետ Կ. Հ-ի ռազմ, դաշինքը ձևական բնույթ ուներ, նրանք զբաղված էին իրենց տիրապետության հս. և արլ. սահմանների պաշտպանությամբ: 1275-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժեցին Կիլիկիա, ավերեցին և կոդոպտեցին մի շարք բնակավայրեր: Աակայն Սիս քաղաքի մոտ հայկ. բանակը, Սմբատ Սպարապետի առաջնորդությամբ, ջախջախեց թշնամուն և ազատագրեց երկիրը: Մամլուքների դեմ կռիվներում հայերը հաղթանակեցին նաև 1276-ին: Այնուհետև Ալոնը հաղթեց Իկոնիայի սուլթանին և թաթար-մոնղոլական օժանդակ ուժերով արշավեց Ասորիք: Փուիոխակի հաջողություններով կռիվները շարունակվեցին շուրջ մեկ տասնամյակ: 1285-ին Եգիպտոսի սուլթանի հետ ստորագրվեց 10-ամյա հաշտության պայմանագիր, որով կողմերը կատարեցին գերիների փոխանակություն, ազատ առևտրի իրավունք շնորհվեց վաճառականներիս երկու պետություններում: 1271-ին վերանորոգվեցին վենետիկցիների, իսկ 1288-ին՝ ջենովացիների հետ կնքված առևտրական պայմանագրերը, հատվեցին ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ: Նեոն Գ-ի հովանավորությանն ու մեծարանքներին են արժանացել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վարդան Մեծը, Ատեփանոս Օրբէլյանը, Հովհաննես Երգնկացին, Վահրամ Րաբունին և ուրիշներ: Հեթում Բ թագավորը (1289—1303), թուլացած և իսլամացած մոնղոլների հետ դաշինքից հիասթափված, դիմեց պապի և Արևմուտքի պետություննե րի օգնությանը՝ ավելի սրելով մահմեդական հարևանների թշնամանքը: 1292-ին եգիպտական զորքերը գրավեցին Հռոմկլան և գերեցին Ատեփանոս Դ Հռոմկլա-յեցի կաթողիկոսին: Նոր կաթողիկոս Գրիգոր է Անավարզեցին (1293—1307) հարկադրված եղավ աթոռը տեդափոխել Սիս: Դժգոհելով Հեթում Բ-ի ապաշնորհ քաղաքականությունից՝ նրա եղբայր Սմբատը 1296-ին գրավեց գահը և բանտարկեց Հե-թումին: Իսկ 1298-ին սրանից գահը խլեց մյուս եղբայրը՝ Կոստանդինը: Օգտվելով Կ. Հ-ում տիրող երկպառակությունից ու գահակալական կռիվներից՝ նույն թվականի գարնանը եգիպտական սուլթանության և հարևան ամիրայությունների զորքերը ավերեցին ու կողոպտեցհն երկրի արլ. շրջանները: Կ. Հ. կորցրեց Ջահան գետից հվ. տարածվող հողերը՝ Համուս, Թիլ Համ-ղուն, Կվայրան, Նողայր, Հաջար Շաղլուն, Սարւխւնդիքար, Մարաշ բերդաքաղաքներով: 1299-ին հայ իշխանների ցանկությամբ Կոստանդինը գահը հանձնեց Հեթում Բ-ին: Վերջինս 1299-ին, մասնակցելով մոնղոլ Ղազան խանի Ասորիք կատարած արշավանքին, ոչ միայն ետ գրավեց վերոհիշյալ բերդաքաղաքները, այլև ընդար-ձակեց արլ. սահմանները: 1300-ին և 1303-ին պարտության մատնելով մոնղոլներին՝ Եգիպտոսի մամլուքները գրավեցին Թիլ Համդուն ամրոցը և մտան Դաշտային Կիլիկիա: Մակայն Այասի մոտ պարտվեցին հայկ. բանակից և նահանջեցին: 1305-ին նոր պարտություն կրելով՝ Եգիպտոսը ստիպված եղավ հաշտություն կնքել Կ. Հ-ի հետ: Հեթում Բ 1301-ին թագավոր օծեց մանկահասակ եղբորորդուն՝ Լեռն Դ-ին, իսկ ինքը դարձավ նրա խնամակալը՝ «թագավորահայրը»,ևշարունակեց վարել լատինամոլ քաղաքականություն: 1305-ից պաշտոնապես գահակալող Լևոն Դ նոր պատվիրակություն ուղարկեց Արևմուտք՝ օգնական ուժեր խնդրելու և մահմեդական պետությունների նոր սպառնալիքներին դիմակայելու համար: Սակայն Կղեմես V պապը օգնության փոխարեն պահանջեց, որպեսզի Հայոց եկեղեցին ընդունի կաթոլիկություն և հպատակվի պապի իշխանությանը: Հեթում «թագավորահոր» հորդորով Լևոն Դ 1307-ին մայրաքաղաք Սսի Մ. Սոփիա մայր տաճարում հրավիրեց ժողով և քննեց կաթոլիկ եկեղեցուն միանալու հարցը: Թեպետ արքունիքի ճնշմամբ ժողովն ընդունեց պապի առաջարկը, սակայն ժողովուրդը մերժեց և պայքար ծավալեց լատինասեր հոսանքի ունիթորների դեմ: Ուժեղացան ներքին գժտություններն ու երկպառակությունները: Կ. Հ-ի հանդեպ ավելի սրվեց շրջակա մահմեդական պետությունների թշնամանքը, որոնք Լևոնի արարքը դիտում էին խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ: Թաթարական զորավար փիլարղուն, որը համարվում էր Կ. Հ-ի զինակիցը և իր ջոկատով գտնվում էր Անարզաբա քաղաքում, օգտվելով իրադրությունից, Լևոնին հրավիրեց իր մոտ, նենգորեն սպանեց նրան և ուղեկցող 40 ականավոր հայ իշխաններին, որոնց թվում էին Հեթում «թագավորահայրը», Օշին սպարապետը, Հեթոլմի եղբորորդի Թորոսը: Երբ այդ ոճրագործության բոթը հասավ Սիս, Հեթումի եղբայրներ Օշինն ու Ալինախը շրջապատեցին և ոչնչացրին փիլարղոլին՝ իր ջոկատով հանդերձ, վւաստորեն վերջ դնելով հայ-մոնղոլական զինակցությանը: Լևոն Դին հաջորդած Օշին թագավորը (1308—20) շարունակեց Արևմուտքի պետությունների և պապի հետ բանակցությունները: Պապի պահանջով 1309-ին նա Ադանայում նոր ժողով հրավիրեց՝ Ասի ժողովի որոշումները վերաքննելու և կենսագործելու համար: Հանդիպելով ազգային ուժերի համառ դիմադրությանը՝ Օշինը հարկադրված եղավ առժամանակ դադարեցնել կրոնական վեճերը և զբաղվել երկրի սահմանների ամրապնդմամբ ու շինարարական աշխատանքներով: Մահմեդական պետությունների նոր սպառնալիքների և Ավինյոնում նստող Հովհաննես XXII պապի ճնշման ներքո Օշինը և Կոստաեդին Գ Կեսարացի լատինամետ կաթողիկոսը 1316-ին Ադանայում նոր ժողով գումարեցին և ընդունեցին կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշում: Սակայն ժողովրդական տարբեր խավերի դիմադրությամբ այդ որոշումը ևս մնաց անիրագործելի: Արքունիքի արևմտամոլ վարքագիծը սրեց պառակտումները երկրի ներսում, թուլացավ պետության դիմադրողականությունը: 1318-ին Եգիպտոսի մամլուքները և թուրքմեն կարամանները ներխուժեցին Կիլիկիա և ասպատակեցին Տարսոնի շրջակայքը: Հայկ. զորքերը, Կոռիկոսի տեր Օշին պայլի առաջնորդությամբ, զգալի կորուստների գնով եա մղեցին թշնամուն: Օշինին հաջորդեց նրա 10-ամյա որդի Լևոն և (1320—42): Թագավորի անչափահասության պատճառով սկզբում երկիրը կառավարեցին նրա խնամակալ իշխանները, հատկապես Կոոիկոս բերդի տեր Օշինը, որը Լևոնի մայր Ջաբլունի եղբայրն էր, Հեթում Պատմիչի որդին: Օշինն իր դուստր Ալիսին պսակելով Լևոնի հետ, իսկ ինքը ամուսնանալով նրա խորթ մայր Հովհաննայի (Իոինեի) հետ՝ հռչակվեց «թագավորահայր» (պայլ): Արևմուտքի պետություններից օգնություն ակնկալող ունիթորները շուտով խռովություն բարձրացրին՝ փորձելով ձախողել Օշինի ինքնուրույն քաղաքականությունը: Սակայն խռովությունը ճնշվեց, իսկ պարագլուխներ Զաբլունը (Կիպրոսի Ամորի թագավորի այրին և Լևոնի հորաքույրը, որն այդ ժամանակ ապրում էր Կիլիկիա-յում) ու նրա երկու որդին բանտարկվեցին և բանտում էլ գտան իրենց մահը: 1321-ին Եգիպտոսի սուլթանության և թուրքմեն կարամանների զորքերը ներխուժեցին Կիլիկիա, գրավեցին Այասը՝ երկիրը ենթարկելով ավերածությունների, գերեվարումների: Հայկ. ուժերի համառ դիմադրությունից հետո, 1323-ին, կռվող կողմերը Կահիրեում ստորագրեցին հաշտություն, որի համաձայն սուլթանությունը պարտավորվեց իր միջոցներով վերակառուցել Կ. Հ-ի ավերած բերդերն ու ամրոցները: Հայոց թագավորությունը Եգիպտոսին պիտի վճարեր Այաս նավահանգստի եկամտի կեսը և տարեկան 1 մլն 200 հզ. դիրհեմ հարկագումար՝ խոստանալով չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ՝ ընդդեմ դրացի մահմեդական պետությունների: Սակայն մի քանի տարի անց չափահաս դարձած Լևոն և խաչակրաց նոր արշավանքի հորդորով դիմեց եվրոպացիներին: 1329-ին Լևոնի հրամանով սպանվեցին նրա լատինամոլ քաղաքականությանն ընդդիմացող Ալիս թագուհին, Օշին պայլը, նրա եղբայր Կոստանդին սպարապետը և ուրիշներ, որոնք մեղադրվեցին արքունի բերդեր յուրացնելու մեջ: Լևոնն ամուսնացավ Կիպրոսի Հենրիկոս Բ թագավորի այրու հետ, սպանված հայ իշխանների կալվածներն ու պաշտոնները տվեց Զաբլունի փրկված որդիներին՝ Ջիվան և Բոհեմունդ Լուսինյաններին, ինչպես նաև լատինացի այլ իշխանների՝ հուսալով նրանց միջամտությամբ օգնություն ստանալ եվրոպական պետություններից: Նոր բանակցություններն արևմտա-եվրոպական պետությունների հետ դիտելով թշնամական գործողություն՝ Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրայի զորքերը 1335-ին և 1336-ին վերստին ասպատակեցին Կ. Հ.: 1337-ին ստորազրվեց նոր՝ ավելի ծանր պայմաններով, հաշտություն. Կ. Հ-ի հվ-արլ. շրջանները (Սև լեոներից մինչև Ջահան գետ) և Այաս նավահանգստային քաղաքը անցան Եգիպտոսին: Լևոնը պարտավորվեց չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ: Լևոն և նույնպես ճիշտ չգնահատեց միջազգային քաղաքական իրադրությունը, իր լատինամոլությամբ ավելի սրեց պայքարը ունիթորների և հակաունիթորների միջև, ջլատեց երկրի ուժերը՝ արագացնելով պետության անկումը: Լևոնը հանկարծամահ եղավ, որից հետո ընդհատվեց Ռուբինյան-Հեթումյան տոհմի արական ճյուղն ուղիղ գծով: Ունիթորները Կ. Հ-ի գահը հանձնեցին կիպրոսի Լուսինյանների արքայատան ներկայացուցիչ Գվիդոնին (Կի), որը հոր (Ամորի P) դավադրական սպանությունից (1310) հետո 4 եղբոր և մոր՝ Զաբելի (Լևոն Գ Հեթումյանի դուստր) հետ փախել էր Կիլիկիա և ապրում էր Լևոն Ե-ի արքունիքում: Մինչև Գվիդոնի Կոստանդնուպոլսից վերադառնալը երկիրը ժամանակավորապես (1342) կառավարեց նրա եղբայրը՝ Ջիվան Լուսինյան պայլը: 1343-ին Գվիդոնը 300 ֆրանկ զինվորների ուղեկցությամբ ժամանեց Կիլիկիա և հայկ. ծեսով օծվեց Հայոց թագավոր՝ Կոստանդին Գ անունով: Երկրի պաշտպանությունը հոգալու փոխարեն, նա երկրի կառավարումը սկսեց հանձնել ունիթորներին, ֆրանկներին, հալածեց հայրենասեր իշխաններին և բռնագրավեց նրանց կալվածները: 1344-ին հայրենասեր ուժերը, իշխան Օշին Բաւրանի գլխավորությամբ, ապստամբեցին և Ադանայում սրի մատնեցին Կոստանդին Գ-ին ու նրա ֆրանկ պալատականներին: Իշխանների խորհուրդը թագավոր ընտրեց Հեթումյանների ազգական, Նղրի տեր և մեծ մարաջախտ Բաղդինի որդուն՝ Կոստանդին Դ-ին (1345—63): Օգտվելով Կ. Հ-ի ծանր իրավիճակից՝ 1346-ին մամլուքները և թուրքմենները համատեղ ուժերով հարձակվեցին նրա վրա: Հայերը մեծ դժվարությամբ ետ մղեցին թշնամիներին և ազատագրեցին Կապան բերդը: 1347-ին խոշոր բանակով Կ. Հ. ներխուժեց Եգիպտոսի սուլթանությունը: Հայկ. զորքերը, Լիպարիտի գլխավորությամբ, կարողացան ջախջախել թշնամու առաջապահ գնդերը, իսկ աշնանը Կիպրոսի նավատորմիղի օգնությամբ ազատագրեցին Այասը: Կոստանդին Դ փորձեց օգտագործել իր ռազմ, հաջողությունը և հաշտության պայմանագիր կնքել Եգիպտոսի հետ: Սակայն Եգիպտոսի սուլթանը մեր-ժեց հաշտության առաջարկը և, Հալեպի ամիրայի ու իկոնիայի թուրքմենների զինակցությամբ, վերսկսեց պատերազմը Կ. Հ-ի դեմ: Եգիպտոսը գրավեց Այասը, թուրքմենները՝ Պապեռոն բերդը (Տար-սոնի մատույցներում), Հալեպի ամիրան՝ շրջանները: Օգտվելով 1348—49-ին Եգիպտոսում ծավալված գահակալական կռիվներից՝ Կոստանդին Դ, Հռոդոսի Ս. Հովհաննես օրդենի ասպետների օգնությամբ, ջախջախեց Հալեպի ամիրայի ասպատակիչ զորամասը: Մահմեդական ամիրայությունների հարձակումները պարբերաբար կրկնվեցին նաև 1350-ական թթ.: 1355-ին հայերին հաջողվեց ետ մղել Տարսոն և Ադանա քաղաքների վրա կատարված եգիպտական հարձակումը: Սակայն 1360-ին մամլուքները նվաճեցին Դաշտային Կիլիկիան՝ Տարսոն և Ադանա քաղաքներով: Պապի և Արևմուտքի պետությունների օգնության սին խոստումներից հիասթափված՝ Կոստանդին Դ-ի և Սեսրոպ և Արտազեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ 1361-ին Սսում գումարված ժողովը չեղյալ հայտարարեց հայ և կաթոլիկ եկեղեցիների ունիայի վերաբերյալ նախկին ժողովների որոշումները, դատապարտեց պապականության վարքագիծը: Այնուհետև Կ. Հ. փորձում էր դաշնակցել Եգիպտոսի հակառակորդ Կիպրոսի թագավորության հետ, որը XIV դ. կեսին հզորացել էր և ուներ ուժեղ նավատորմիղ: Բայց քանի որ Կիպրոսի Պետրոս I թագավորը (1359—69) ծրագրել էր գավթել Կիլիկիան, ուստի Հայոց թագավոր Կոստանդին և չեզոք դիրք գրավեց եգիպտակիպրական պատերազմներում (1365—67): 1369-ին Եգիպտոսի 60-հազարանոց բանակը պաշարեց Սիսը: Մայրաքաղաքի պաշտպանողական մարտերում հերոսական սխրագործություններով աչքի ընկան Լիպարիտ սպարապետը, Հեթում և Զարմանդուխտ ամուսինները և ուրիշներ. Թեև թշնամին հրեհեց քաղաքը, սակայն, չկարողանա-լով գրավել միջնաբերդը, նահանջեց: Եգիպտոսի հետ հաշտության պայմանագիր ստորագրելու և Կոստանդին Ե-ի մտադրությունը խափանելու համար ունիթորները 1373-ին դավադրաբար սպանեցին նրան և գահը հանձնեցին Ջիվան Լուսինյանի որդի Լևոն. Ջին: Սակայն հայ ազգային գործիչներին հակառակվելով, Լևոն Զ շուտով իր լատինամոլ քաղաքականությամբ (հայերին կաթոլիկություն պարտադրելու միջոցով փորձում էր դաշնակցել եվրոպական պետությունների հետ) հարուցեց ոչ միայն հայերի, այլև շրջակա մահմեդական պետությունների դժգոհությունը: Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆի զորքերը (12 հզ.) ներխուժեցին Կիլիկիա և 1375-ի հունվ. 5-ին կրկին պաշարեցին Սիսը: Փետր. 24-ին նրանց միացան Հալեպի ամիրայության զորքերը (15 հզ.): Հայկ. սակավաթիվ ուժերը, Լեռնի գլխավորությամբ ամրանալով Սսի միջնաբերդում, շուրջ երեք ամիս հերոսաբար դիմադրեցին թշնամուն: Սովից ու հիվանդություններից նեղված՝ ապրիլի 22-ին Լևոնը, Հալեպի ամիրայից կյանքի ապահովության երաշխիք ստանալով, բերել հանձնեց թշնամուն: Լևոն Զ իր ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ գերեվարվեց Կահիրե: Լ-ի խոստովանահայր Հովհաննես Դարդելի ջան-քերով, Կաստիլիայի Հովհան I (1379-90) և Արագոնի Պերո IV (1336—87) թագավորների միջնորդությամբ 1382-ի սեպտեմբերին Լևոնը գերությունից ազատվեց և մեկնեց Եվրոպա. Սսի գրավումը հայ պատմիչները գնահատել են որպես Հայոց պետականության կործանում: Սակայն հայերը, չհաշտվելով իրենց պետ. անկախության կորստի հետ, համառորեն շարունակեցին պայքարել նվաճողների դեմ: Հաջողությամբ դիմակայելով թշնամուն՝ երկրի կառավարումը 1375—1424-ին փաստորեն իր ձեռքն էր վերցրել Կոստանդին Դ թագավորի թոռը՝ զորավար Կոստանդինը: Լեռնային Կիլիկիայում իրենց անկախությունը պահպանեցին իշխաններ Թորոսը, Ստեփաննոսը, Կարապետը և ուրիշներ: Ավելի քան կեսդարյա հերոսական գոյամարտերում հյուծված հայկ. ուժերը ի վերջո պարտվեցին գերակշռող թշնամական ուժերից: Բազմաթիվ հայեր, հատկապես ազնվական գերդաստաններ, խուսափելով մահմեդականների լծից, լքեցին իրենց հայրենիքըևհաստատվեցին եվրոպական երկրներում: Որոշ հայ իշխանական տներ, ամրանալով Կ. Հ-ի լեռնային շրջաններում ու բերդաքաղաքներում (Ուլնիա կամ Զեյթուն, Հաճոն, Մարաշ, Ուրֆա ևն), իրենց կիսանկախ գոյությունը պահպանեցին մինչև XIX դ. 2-րդ կեսը: 1441-ին հայոց կաթողիկոսական աթոռը Սսից տեղալիոխվեց էջմիածին: Թեև Գրիգոր Թ Մուսաբեկյանցը չտեղափոխվեց Էջմիածին և շարունակեց աթոռակալել Սսում, սակայն Սսի աթոռը դադարեց ընդհանրական լինելուց (տես Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո): Կ. Հ-ի եծ իշխանների գահացանկը Ռուբեն և (1080—95), Կոստանդին և (1095-1100), Թորոս և (1100—29), Լևոն և (1129-1137), Թորոս Բ (1145-69), Ռուբեն Բ (1169), Մլեհ(1169-75). Ռուբեն Գ (1175-87), Լեոն Բ (1187-98): Կ. Հ-ի թագավորների գահացակը Լևոն Բ (1198—1219), Ջաբել (1219—52), Ֆիլիա (1222— 25), Հեթում և (1226—69), Լեոն Գ (1269-89), Հեթում Բ (1289-96, 1299—1301), Մմռատ (1296—98), Կոստանդին Բ (1298-99), Լեոն Դ (1301-08), Օշին (1308—20), Լևոն և(1320—42), Կոստանդին կամ Գվիդոն-Կի (1343—44), Կոստանդհն Դ (1345—63), Կոստանդին և (1365—73), Լեոն Ջ (1374-75):
Լեոն Զ-ի մահից (1393) հետո «Հայոց թագավոր» տիտղոսն անցավ Կիպրոսի Հակոբ I թագավորին: Նրա գահաժառանգներն այն կրեցին մինչև Հակոբ II թագավորի կին Գորնարիոն թագուհու մահը (1489): Հակոբ II-ի նախորդը՝ Շառլոտտա թագուհին, երբ Կիսյրոսի գահը հանձնեց իր եղբորորդի Կարլոս Պատերազմիկին, որը Սավոյայի դուքսն էր, այնուհետև Իտալիայում թագավորող Սավոյան տան թագավորները մինչև 1946-ը, ի թիվս այլ տիտղոսների, կրում էին նաև «Հայոց թագավոր» տիտղոսը: 1487-ին Կ. Հ. նվաճեցին օսմանյան թուրքերը: 1640-ից Կ. Հ-ում գրեթե ինքնագլուխ իշխեց ավշարական Քոզան կամ Գոգան-օղլուն կոչվող ցեղը: 1865-ին սուլթան Աբդուլ-Ազիզը բնաջնջեց ավշարներին և ամրապնդեց օսմանյան տիրապետությունը Կ. Հ-ում: Օսմանյան տիրակալության 1864-ի վարչական բաժանմամբ՝ Կ. Հ. կազմում էր Սղանայի վիլայեթը, որը ստորաբաժանված էր չորս սանջակի (Ադանա, Իչ-իլ, Քոզան, Ջաբալ-Բարաքաթ), 19 կազայի և 23 նահիեի: 1880-ից Մարաշի շրջանը, իբրև առանձին սանջակ, մտցվեց Հալեպի նահանգի մեջ: Օտար նվաճողների դարավոր տիրապետության ժամանակ կ. Հ-ում հետզհետե հաստատվեցին զանազան վաչկատուն ցեղեր՝ արաբներ, թուրքեր, քրդեր, չերքեզներ, գնչուներ ևն: Սակայն նույնիսկ 1894-96-ին և 1909-ին Կ. Հ-ում թուրք, իշխանության կազմակերպած՝ հայերի ջարդերից հետո բնակչության գերակշռող մեծամասնությունը կազմում էին հայերը: Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի 1912-ի տվյալներով՝ Ադանայի վիլայեթում և Մարաշի սանջակում ապրում էր 377 հզ. հայ: Կ. (Բասմաջյանի հաշվումներով՝ 1914-ին Կ. Հ-ի հայերի թիվը հասնում էր առնվազն 380 հազարի, որոնց զգալի մասը բնաջնջվեց և տեղահանվեց 1915-ին՝ Մեծ եղեռնի ժամանակ: Աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Անգլիայի և Ֆրանսիայի միջև կնքված գաղտնի համաձայնագրով (տես Սայքս-Պիկոյի համաձայնագիր 1916) Կ. Հ. անցնելու էր Ֆրանսիային: 2 մլն 600 հզ. հա մշակովի և բերքառատ հողեր ունեցող Կիլիկիան մեծ հեռանկարներ էր խոստանում ֆրանս. տնտեսության մի շարք ճյուղերի զարգացման համար: Ֆրանսիացի տնտեսագետ Աշարի հաշվումներով՝ միայն Կիլիկիայի բամբակը կարող էր ֆրանս. տեքստիլ արդյունաբերությունը ապահովել անհրաժեշտ հումքով, իսկ հացահատիկի արտադրանքը 150 հզ. տ-ից (1914) կարճ ժամանակամիջոցում կարելի էր հասցնել 1 մլն 800 հզ. in: Բացի այդ, Կի-լիկիան իր դիրքով Ֆրանսիայի համար ռազմավարական կարևոր հենակետ էր դառնալու Մերձավոր Արևելքում: Ֆրանս, կառավարության հետ ստորագրած պայմանագրի համաձայն՝ Հայկական լեգեոնը (տես Արևելյան լեգեոն) Թուրքիայի դեմ կռվելու էր միայն Կիլիկիայում և հաղթանակից հետո դառնալու էր ապագա Կիլիկիայի ինքնավար հանրապետության բանակի կորիզը: Հայկական լեգեոնը 1918-ի սեպտ. 19-ին Արաբայի ճակատամարտում (Պադեստին) թուրք, բանակի դեմ ցուցաբերած խիզախությամբ վճռեց մարտի հաղթական ելքը դաշնակիցների օգտին (տես Արարայի ճակատամարտ 1918): Թուրքիայի պարտությունից և Մուդրոսի զինադադարից (1918) հետո, նույն թվականի նոյեմբերի վերջին ու դեկտեմբերի սկգբին երեք գումարտակից (շուրջ 6000 զինվոր) կազմված Հայկական լեգեոնը ֆրանս. կառավարության հանձնարարությամբ նավերով Ալեքսանղրետ և Մերսին քաղաքների ուղղությամբ մտավ Կիլիկիա: Կոտորածներից փրկված և տեղահանված հայերն այնուհետև վերահաստատվեցին իրենց հայրենիքում: Ֆրանս. Գերագույն կոմիսարության տվյալներով, 1919-ին Կիլիկիայում ապրում էր 120 հգ. հայ (Փարիզի Հայ Ազգային պատվիրակության տվյալներով՝ 130 հզ.), 100 հզ. արաբանսարի, 30 հգ. քուրդ ու կըզլբաշի, 28 հզ. հույն, 20 հգ. թուրք, 15 հգ. չերքեզ, 5 հզ. ասորի: Իսկ 1920-ին ամբողջ Կիլի-կիայում (ներառյալ Մարաշի սանջակը՝ 30 հզ. հայ բնակչությամբ) ապրում էր շուրջ 160 հզ. հայ: Քանի որ հայկ. զինված ուժերն անբավարար էին Կիլիկիայում ռազմ, և վարչական հսկողություն սահմանելու համար, Ֆրանսիան համաձայնեց, որպեսզի անգլ. զորքեր ուղարկվեն այնտեղ: 1919-ի փետր. 15-ից Կիլիկիայի զինվորական իշխանությունը կենտրոնացվեց անգլ. հրամանատարության ձեռքում: 1919-ի նոյեմբերին անգլ. զորքերին փոխարինեցին ֆրանս. զորքերը: Սակայն ֆրանս. վարչությունը լուրջ միջոցներ չձեռնարկեց հայերի անվտանգությունն ապահովելու համար: Ավելին, տեղերում իշխանությունը մնաց թուրք, պաշտոնյաներին, իսկ մահմեդականները չզինաթափվեցին: Օգտվելով ֆրանս. զինվորական վարչության անվճռականությունից և թույլ դիրքերից՝ քեմալական զորքերն ու տեղի չեթեններն իրենց զենքն ուղղեցին Կիլիկիայի հայերի դեմ: 1920-ի հունվարին՝ 20-օրյա մարտերում Մարաշ քաղաքի 11 հզ. հայեր ոչնչացվեցին, մնացած 8 հզ. հարկադրաբար գաղթեց Սիրիա: Այնուհետև թուրքերը պաշարեցին Հաճըն քաղաքը, որի 30—35 հգ. հայ բնակչից (1914) փրկվել էր 5 հազարը: 7-ամսյա հերոսական դիմադրությունից հետո 1920-ի հոկտ. 15-ին Հաճնի հայերը պարտվեցին, միայն 380 զինվորի հաջողվեց ճեղքել թշնամու պաշարման շղթան և փրկություն որոնել տարագրության մեջ (տես Հաճնի հերոսամարտ 1920): 1920-ի սկզբին հարկադրաբար Հալեպ գաղթեցին նաև 6 հզ. ուրֆացի հայեր (մինչև 1915-ի Մեծ եղեռնը Ուրֆա քաղաքում ապրում էր 30 հզ. հայ): 1920-ի ապրիլի 1-ին քեմալական-ները պաշարեցին Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հզ. այնթապցի հայեր, թեև փրկվեցին թուրք, կոտորածից, սակայն ֆրանս. զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921-ի վերջին, հարկադրված եղան գաղթել Սիրիա՝ գլխավորապես Հալեպ (տես Այնթապի ինքնապաշտպանություն 1920—1921): Ողբերգական վախճան ունեցավ նաև հայ ազգային ազատագրական պայքարի դարավոր միջնաբերդ Զեյթունը: 1915-ին բնաջնջվեցին և աքսորվեցին շուրջ 30 հզ. զեյթունցիներ: 1919-ին Զեյթուն վերադարձան 1058 փրկվածներ, որոնք 1920-ին կոտորվեցին քեմալական-ների ձեռքով: Այսպիսով, Կ. Հ. հայ բնակչությունից զրկվեց երիտթուրքերի և քեմալականների հայասպան քաղաքականության հետևանքով: Իսկ ֆրանս. կառավարությունը ոչ միայն չկատարեց իր կնքած դաշնակցային պարտավորությունները, այլև 1921-ի հոկտ. 20-ի Անկարայի պայմանագրով (տես Թուրֆրանսիական համաձայնագիր 1921) Կ. Հ. հանձնեց Թուրքիային: Հասարակական-տնտեսական հարաբերությունները: Կ. Հ. XI—XIV դդ. իր տնտեսական և քաղաքական մակարդակով եղել է զարգացած ավատատիրական պետություն: Հիմնականում զարգանալով Արշակունյաց և Բագրատունյաց Հայաստանի ֆեոդալական ավանդների ու սովորույթների հիման վրա՝ Կ. Հ-ի հասարակական կարգը որոշ չափով կրել է բյուզնդականի և արեմտաեվրոպականի ազդեցությունը: Հասարակությունը բաժանվել է երկու հիմնական դասակարգի, ա. քաղաքականապես ազատ, արտոնյալ, ապահարկ, ավատատեր և շահագործող «ազատներ», բ. իրավազուրկ, հարկատու և շահագործվող «անազատներ»: Երկրի իշխանությունը և արտադրության հիմնական միջոցը՝ հողը, կենտրոնացվել է թագավորի և շուրջ 75 խոշոր ֆեոդալների ձեռքում: Ամենախոշոր և ամենահզոր ֆեոդալը եղել է թագավորը: Ամբողջ երկրի հողերի նկատմամբ թագավորի գերագույն սեփականատիրական իրավունքը եղել է ձևական: Նրա տիրույթը կոչվել է «տերունի», «արքունի», «թագավորական», որն աստիճանաբար ընդարձակվել է ինչպես հարևան հայաբնակ հողերի ազատագրման, այնպես էլ գահին հակոտնյա կամ ապստամբ իշխանների կալվածների բռնագրավման միջոցով: Արքունի տիրույթի մեջ են մտել երկրի լավագույն հողերը, կարևորագույն բերդերը, ամրոցները, նավահանգստային կենտրոնները, հանքերը, ձկնորսարանները, վանքերն ու եկեղեցիները: Նոր քաղաքների, բերդերի, ռազմ, կարևոր շինությունների, նավատորմիղ ունենալու իրավունքը վերապահվել է թագավորին: Տիրույթների կառավարումը թագավորն իրագործել է արքունիքի միջոցով: Խոշոր ֆեոդալները (կոչվել են «մեծ իշխան», «իշխանաց իշխան», «պարոնաց պարոն», «տեր», «հայրենատեր», «աշխարհատեր», «բերդատեր») ժառանգաբար, վարչական և սեփականատիրական իրավունքով իշխել են իրենց անձեոնմխելի տիրույթներում (տես Հայրենիք): Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր բերդերը, գյուղերը, վասալները, զորքը, դրոշը. Արքունիքից հետո ֆեոդալների երկրորդ աստիճանը կազմող հայրենատեր-բերդատեր և ոչ հայրենատեր-բերդատեր իշխանները, որպես երկրի գերագույն տիրոջ՝ թագավորի վասալներ («լիճ ճորտեր»), նրա համար կատարել են զինվորական և վարչական ծառայություններ (տես Լճութ ուն), արքունի գանձարանը մուծել որոշ տուրքեր, մասնակցել արքունի ատյանի և իշխանական խորհրդի նիստերին: Թագավորը վասալներին պարգևել է կալվածներ (տես Պայլգհական), պաշտպանել նրանց շահերը՝ գրեթե չմիջամտելով նրանց ներքին գործերին: Սովորաբար թագավորի հանդեպ միևնույն ծառայությունը ժառանգաբար կատարող իշխանը շարունակաբար տիրել է նույն պարգևական կալվածը: Իսկ եթե վասալը թագավորին ծառայել է առժամանակ, ապա նրան պար-գևած պայմանական կսյլվածը հատկացվել է նույն ծառայությունը կատարող ուրիշ վասալի: Հայոց թագավորին հավատարմորեն ծառայելու պայմանով պարգևական հողատերեր են եղել նաև խաչակրաց ասպետների Հյուրընկալ, Տաճարական և Տևտոնական հոգևոր օրդենները, որոնք անհավատարմության համար XIII դ. սկզբին շնորհազրկվեցին և արտաքսվեցին երկրից: Պարգևական հողատերեր են եղել միջին ու մանր ազնվականները՝ ֆեոդալների երրորդ աստիճանը կազմող «ձիավորների» ասպետական կամ զինվորական դասը: Արքունի տիրույթում բնակվող ձիավոր-ասպետները ծառայել են արքունի բանակում, իշխանական տիրույթներում բնակվողները՝ իշխանների զորամասերում: Յուրահատակ խոշոր կալվածատիրական կազմակերպություն է եղել «ազատների» դասակարգի մեջ մտնող հոգևորականությունը, որի վերնախավը կազմել են կաթողիկոսը, արքեպիսկոպոսները, եպիսկոպոսները և վարդապետները, ստորադաս խավը՝ քահանաները, սարկավագները, ժամհարները: Եկեղեցականներն ու վանականները սեփականատիրական իրավունքով ունեցել են ընդարձակ դաշտեր, մարգագետիններ, այգիներ, գյուղեր, ավաններ: Հոգևորականության տիրույթներն աստիճանաբար ընդարձակվել են ինչպես թագավորի ու իշխանների կալվածաշնորհում-ների, կտակումների, այնպես էլ կալվածագնման և գյուղական համայնքի հողերի բռնագրավման միջոցներով: Նրանց եկամտի մի զգալի մասն էլ հարկերի ու տուրքերի ձևով («տասանորդ», «մուտք», «ձիթագին», նվերներ) գանձվել է գյուղի և քաղաքի աշխատավոր բնակչությունից: Ֆեոդալական սեփականությունից բացի մանր հողատեր-սեփականատեր են եղել իրենց ազատությունը դեռևս պահպանած գյուղական համայնքների սակավաթիվ անդամները: Գյուղական համայնքի անդամների՝ «ծխերի» միջև հողաբաժանումը, ջրաբաշխումը, հարկերի ու տուրքերի գանձումը, ծագող մանր վեճերը կարգավորել է ընտրովի գեղջավագը, որը կոչվել է նաև «ռայիս» կամ «դասապետ»: Գյուղացիության ամենաստվար շերտերըեղել են շինականները և պառիկոսները: Շինականները անձնապես եղել են ազատ, իսկ տնտեսապես՝ կախյալ: Արքունի տի րույթում բնակվող գյուղացիները համարվել են ավելի ազատ: Եվ արքունի (պետական) գյուղացիները, և շինականները («հարկատուք», «հնազանդք») սե փականության իրավունքով ունեցել ենիրենց հոդաբաժինները, այգիները, պար տեզները, անասունները, աշխատանքային գործիքները, գույքը, տունը: Նրանքտերերին վճարել են հողահարկ (ջրարբի հողերի օգտագործման համար՝ բերքի 0,2-ը, անջրդի հողերի համար՝ 0,1-ը), անասնահարկ (յուրաքանչյուր կովից՝ տարեկան մեկ «լիտր» յուղ, իսկ 10 ծնած ոչխարից՝ մեկ գաո), կատարել աշխատան քային պարհակներ՝ «լուծ» կամ «կոռ ուբեկար»: Պառիկոսներ (հուն, «պառիկոս» բառացի նշանակում է օտար) կոչվել են և անձնապես, և տնտեսապես կախյալ, ճորտացած գյուղացիները, որոնք ամրացված էին հոդին և զրկված տեղափոխվելու իրավունքից: Սակայն տերը իրավունք չուներ նյութական կամ մարմնական վնաս պատճառել պառիկոսին: Պառիկոսները հարկային ու աշխատանքային գրեթե նույն պարտավորություններն են ունեցել, ինչ շինականները: Աղբյուրներում հիշա տակվում են նաև սեփական տնտեսությունից ու արտադրության այլ միջոցներից զուրկ գյուղացիներ («տառապեալք»,«կարոտեալք», «մշակք», «վարձւորք», «գործալորք», «հոոգւորք»), որոնք, տեղից տեղ թափառելով, վարձու աշխատանք են կատարել գյուղերում ու քաղաքներում: Սակավաթիվ ստրուկների առա ջացման աղբյուրները եղել են գերեվարությունը և պարտքի դիմաց երեխաների վաճառքը: Սակայն ստրկությունը կրել էժամանակավոր բնույթ: XII— XIV դդ. զգալիորեն զարգացել է Կ. Հ-ի գյուղատնտեսությունը: Երկրի բարենպաստ կլի ման, բերրի գետահովիտներն ու արգավանդ դաշտավայրերը խթանել են երկրա գործության, իսկ լեռնային խոտառատարոտավայրերը՝ անասնապահության զարգացմանը: Մատենագրական տեղեկությունները ցույց են տալիս, որ Կ. Հում զարգացման բարձր աստիճանի էին հասել գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերը: Կ. Հ-ում գյուղատնտեսական գործնական գիտելիքների պահանջը բավարարելու համար XII դ. երկրորդ կեսին արաբերենից ժողովրդին հասկանալի աշխարհիկ հայերենով թարգմանվել է «Գիրք վաստակոց» (հրտ. 1877) (Geoponika) հանրագիտական բնույթի տեղեկատու ձեռնարկը (բնագիրը եղել է հունարեն, որը X դ. թարգմանվել էր արաբերեն): Հայ թարգմանիչը (հավանորեն Մխիթար Հերացին) կատարել է արժեքավոր ճշտումներ ու հավելումներ՝ հարմարեցնելով Կ. Հ-ի տեղական պայմաններին ու պահանջներին: 332 գլխից բաղկացած գիրքը գործնական տեղեկություններ է տալիս հողակլիմայական պայմանների, ոռոգման, պարարտացման, սերմերի ընտրության, ցանքսերի, ծառատնկումների, բույսերի խնամքի, վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարելու միջոցների, բերքահավաքի, գինեգործության, անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, մեղվաբուծության և այլ հարցերի մասին: Երկրի ավելի քան մեկ միլիոն բնակչության գրեթե կեսն ապրել է քաղաքներում: Քաղաքների նոր բարգավաճումն ու զարգացումը պայմանավորվել է Կ. Հ-ի քաղաքական ու տնտեսական վերելքով: Գյուղատնտեսության բուռն զարգացման և երկրի հարուստ հանածոների շահագործման հիման վրա ծավալվել են արհեստներն ու դրամաապրանքային հարաբերությունները: XIII—XIV դդ. արհեստները հիմնականում կենտրոնացել էին քաղաքներում: Արհեստներից առանձնապես զարգացած էին արծաթագործությունը, ոսկերչությունը, զինագործությունը, մանածագործությունը, գորգագործությունը, կապերտագործությունը, ցւիսիագործությունը, դերձակությունը, կավագործությունը, ատաղձագործությունը, ապակեգործությունը, որմնադրությունը, դարբնությունը, նավաշինությունը, փայտի, կաշվի, սև և գունավոր մետաղների մշակումը են: Կիլիկիայի բազմազգ քաղաքներում արհեստներով գերազանցապես զբաղվել են հայերը: Կ. Հ-ի քաղաքային կյանքը խթանեցին նաև թաթար-մոնղոլների տիրապետության ժամանակ (XIII—XIV դդ.) մայր Հայաստանի զարգացած քաղաքներից կիլիկիայի ապահով քաղաքները տեղափոխված հայերը: Քաղաքներն ու նավահանգստային կենտրոնները (Սղանա, Ալայա, Այաս, Անար-գաբա, Կոռիկոս, Մամեստիա, Սիս, Սելևկիա, Տարսոն ևն), գերազանցապես լինելով արքունի տիրույթ, զարգացել են պետության հովանավորությամբ: Գտնվելով միջազգային առևտրի ցամաքային և ծովային խաչուղիներին՝ Կ. Հ. հովանավորել և խրախուսել է ոչ միայն հայ, այլս օտարերկրյա առևտրականներին: Կիլիկիայի քաղաքներում ու նավահանգիստներում հայերի կողքին ապրել և առևտուր են արել ասորիներ, արաբներ, հրեաներ, հույներ, պարսիկներ, իտալացիներ, իսպանացիներ, ֆրանսիացիներ: Եվրոպացիներն ապրել են առանձին թաղամասերում, ունեցել իրենց հյուրատները, ներքին վարչությունը, դատարանը, կրոնական ու առևտրական հաստատությունները: Կ. Հ. առևտրական սերտ կապերի մեջ է եղել Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Ղրիմի, մայր Հայաստանի, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ասորիքի, Եգիպտոսի, Իկոնիայի սուլթանության և այլ երկրների հետ: Կ. Հ-ի միջազգային առևտրական կապերին մեծապես նպաստել են Հայոց արքունիքի հետ բազմիցս (1201, 1215, 1245, 1261, 1288, 1314, 1321, 1335 ևն) արտոնյալ պայմանագրեր կնքած Ջենովայի, Պիզայի, Ֆլորենցիայի, Սիկիլիայի, Մար-սելի և այլ քաղաքների առևտրական ընկերություններն ու վաճառականները: Սովորական 4 մաքսային տուրքի փոխարեն նրանք վճարել են 1: Հայոց արքունիքը երաշխավորել է օտարերկրացիների ունեցվածքի ապահովությունը և հատուցել նրանց կրած վնասը կիլիկիայում: Երկրի գլխավոր լեռնանցքներում ու նավահանգիստներում հիմնված մաքսատներից («բաժաներ»), տոնավաճառներից, շուկա-ներից դրամով գանձվող բազմազան մաքսերն ու տուրքերը մտել են արքունի եկամտի մեջ: Միայն Այաս նավահանգստային շահաստանից արքունիքի օգ-ին գանձվող տարեկան մաքսերն ու սարքերը կազմել են մի քանի մլն ֆրանկ: Այդ շահագրգռությամբ Հայոց արքունիքը բարեկարգել է քաղաքները, նավակայանները, շուկաները, բաժաները, ճանապարհները, կամուրջները, առևտրական նավատորմիղը, հատել ոսկյա, արծաթյա, պղնձյա դրամներ, որռնք շրջանառության մեջ են դրվել նաև միջազգային արտաքին շուկաներում: Լևոն Բ Մեծի հասած ոսկյա դրամը՝ «թագավորականը» (7,1 a), միջազգային շուկաներում ավելի մեծ արժեք է ունեցել, քան վենետիկյան հռչակված դուկատը: Կիլիկիա են ներմուծվել զենքեր, հանդերձանք, զարդեր, նավեր, մետաքս, խունկ, օճառ ևն, արտահանվել են անտառանյութ, հացահատիկ, բամբակ, բուրդ, գործվածքներ, քաղցրավենիք, միրգ, գինի, ձիթապտուղ, ներկեր, երկաթ, աղ, թռչուններ, անասուններ, մորթիներ ևն) Կ. Հ-ի քաղաքային բնակչության ամենաստվար խավը կազմել են մանր արհեստավորներն ու առևտրականները: Որպես մանր սելիականատերեր, նրանք ունեցել են իրենց տնտեսությունն ու արտադրամիջոցները, անձնապես և տնտեսապես եղել ագատ: Սակայն իբրն «անազատ» դասակարգի ներկայացուցիչներ, նրանք արքունիքին կամ իշխաններին վճարել են հարկեր, որոնց ձներն ու չափերն անորոշ են: Քաղաքներում զգալի թիվ են կազմել նաև սեփական տնտեսություն չունեցող և վարձով աշխատող ռամիկները: Քաղաքային բնակչության վերնախավը կազմել են մեծահարուստ առևտրականներն ու արհեստավորները, որոնք դիրքի շնորհիվ հաճախ մասնակցել են պետական կարևոր հարցերի քննարկմանը:
Պետական կարգը:Կ. Հ-ի պետական կարգը գերազանցապես ձևավորվեց մայր Հայաստանի ֆեոդալական կարգերի ավանդույթների հիման վրա՝ ենթարկվելով նաև Մերձավոր Արևելքում հաստատված խաչակիր ասպետների իշխանություններիևեվրոպական պետությունների ազդեցությանը: Սակայն վերջինս եղել է ձե-վական և վերաբերել է գլխավորապես կառավարման մարմինների անվանումներին (գունդստաբլ, դուկ, կապիտան, կիր, կոմս, մարաջախտ, պարոն, պոոքսիմոս, շամբոլայ, ջանցլեր, սենեսկալ ևն): Զարգացման սկզբնական՝ Մեծ իշխանապետության ժամանակաշրջանում (1080—1198), երբ երկրի գերագույն իշխանությունը մարմնավորում էր փաստորեն թագավորամեծար Հայոց Իշխանաց իշխանը (Պարոնաց պարոն) կամ Մեծ իշխանը (Մեծ պարոն), հիմնականում ազատագրվեցին Կիլիկիայի հայաբնակ հողերը, հաղթահարվեց երկրի մասնատվածությունը, ձևավորվեցին կառավարման պետական մարմինները: Հայոց արքունիքը, նրանց առընթեր Գերագույն ատյանը (դիվան), բարձրագույն վարչական մարմիններն ու գործակալություններըավարտուն ձևավորում և օրենսդրական հաստատում ստացան թագավորականմիապետության ժամանակաշրջանում (1198—1375): Հայոց թագավորը, որպեսպետության գլուխ և երկրի գերագույն տեր, օժտված է եղել բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհումներով: Թագավորն ինքնակալորեն ղեկավարել էարտաքին հարաբերությունները, գլխավորել բանակը, պատերազմ հայտարարել, հաշտություն կամ դաշինք կնքել, դեսպանություններ ընդունել և ուղարկել, օրենքներ հրապարակ ել, դրամ հատել, հիմնել քաղաքներ, բերդեր, մաքսատուրքվերցրել ներմուծվող ապրանքներից, լու ծել համապետական այլ կարևորագույնհարցեր: Նա դեսպաններ է առաքել Հռոմ, Նեապոլիս, Կոստանդնոլպոլիս, Ֆրանսիա, Անգլիա, Եգիպտոս, Մոնղոլիա և այլուր: Երկրի կառավարման կենտրոնի արքունիքի, դարպասի կամ պալատի մեջմտել են Վերին կամ Գերագույն ատյանը (դիվան) և կենտրոնական կառավարման մարմինները՝ գործակալությունները: Վերին կամ Գերագույն ատյանը եղել է օրենսդրական-խորհրդակցական մարմին, որի մեջ մտել են թագավորի վասալները՝ բերդատեր պարոնները: Այն գումարվել է ըստ անհրաժեշտության՝ մասնավորապես պատերազմի և հաշտության հարցերը, իշխանների միջև տարաձայնությունները, պետական հանցագործությունները քննելու համար: Պարոնների խորհրդի նիստերը նախագահել է թագավորը կամ նրա հանձնարարությամբ՝ «պարոնաց պարոն» տիտղոսը կրող արքունի մեծ պաշտոնյան: Խորհրդի վճիռները հրապարակվել են թագավորի անունից: Վերին կամ արքունի ատյանը XIII դ կեսից վերածվեց թագավորական խորհրդի, որին կից ստեղծվեց Վերին կամ Մեծ դարպաս կոչվող դատարանը: Երկրի կառավարումը թագավորն իրականացրել է մշտապես գործող կենտրոնական գերատեսչությունների՝ արքունի գործակալությունների միջոցով, որոնք վարել են անվանի և խոշոր ֆեոդալական տների ներկայացուցիչները: Ի տարբերություն Մեծ Հայքում գոյություն ունեցող կարգի (գործակալությունները ժառանգաբար պատկանում էին որոշակի նախարարական կամ իշխանական տոհմերի), Կ. Հ-ում գործակալությունները թագավորը հանձնարարել է տվյալ գործը վարելու ունակություն և արժանիքներ ունեցող իշխաններին, երբեմն՝ նույնիսկ իշխանական ծագում չունեցող շնորհալի մարդկանց: Բայց քանի որ գործակցության կամ ծառայության հիմքում դրվել է գլխավորապես հողատիրության (ժառանգական և պայմանական) իրավունքը, ուստի պաշտոնը հաճախ կրել է ժառանգական բնույթ: Ավելի ցածր պաշտոնները հանձնարարվել են «ձիավոր» կամ «հեծելվոր» ասպետական դասի ներկայացուցիչներին: Խնամակալության կամ պայլության գործակալը՝ պայլը, եղել է թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի դաստիարակը, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա խնամակալն ու պետության կառավարիչը: Նա պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի ժամանակավոր բացակայության ժամանակ: Սպարապետության գործակալը՝ սպարապետը կամ գոմւդստաբւը, եղել է ռազմական ուժերի հրամանատարը և այդ գործում՝ թագավորի առաջին տեղակալը: Նա գլխավորել է ինչպես արքունի, այնպես էլ իշխանական զորամիավորումները: Այդ գործակալությունը սովորաբար վարել է ռազմ, տաղանդով օժտված արքայատան մերձավոր անդամներից մեկը: Բանակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տեղակալը կոչվել է Աարաչախ-տ (մարշալ): Հայոց թագադիր գործակալը թագադրության հանդեսի ժամանակ թագավորի գլխին դրել է թագը, կապել սուրը, արքայամեծար նշանները, հսկել արքունիքում սահմանված արարողությունները, իշխանների տեղերը՝ «բարձերն ու պատիվները»: Արքունի դպրապետության (քարտուղարության) գործակալը՝ ջանցլերը (կանցլեր) կամ ատենադպիրը, վարել է արտաքին գործերը, կազմել և թագավորի հետ ստորագրել է պետական հրովարտակները, հրամանագրերը, շնորհագրերը: Նրա մոտ է պահվել պետական կնիքը: Որպես արտաքին գործոց գլուխ, նա է ղեկավարել դիվանագիտական հարաբերությունները, թագավորի անունից ուղարկել և ընդունել դեսպանների, գրագրություններ վարել օտարերկրյա պետությունների հետ: Գրագրությունները երկրի ներսում կատարվել են կիլիկյան միջին հայերենով, օտար պետությունների հետ՝ նաև օտար լեզուներով (արաբերեն, լատիներեն, հունարեն, ֆրանսերեն ևն): Ջանցլերին ենթակա բազմաթիվ դպիր-թարգմանները դեսպանական և դիվանագիտական այլ պարտավորություններ են կատարել օտար երկրներում: Ջանցլերի գործը սովորաբար վարել է Սսի ընտրովի արքեպիսկոպոսը, երբեմն՝ օտար լեզուներ իմացող տաղանդավոր անձ (օրինակ, Վահրամ Րաբունին): Արքունի հարուստ դիվանատունը (կանցելարիան) գտնվել է Սսում: Սեղանապետության գործակալը՝ սենեսշալը կամ սենեսկալը, ղեկավարել է արքունի տան եկամուտներն ու ծախսերը, պալատի տնտեսությունը, համարվել թագավորի խորհրդական և «հալաաարիմն տան արքայի»: Նրա օգնականը՝ ջամբռլայն կամ սենեկապետը, պահպանել է թագավորի գանձերը, դրոշը, հանդերձարանը, կազմակերպել պալատական հանդեսներ: Ջամբռլայի օգնականը՝ բոդլերը կամ պոդլերը, որպես պալատական մատռվակ, հոգացել է թագավորական ճաշկերույթները, խնջույքները, ուտեստն ու ըմպելիքը: Մաքսապետության գործակալը՝ պռոք-սիմոսը, ղեկավարել է պետական եկամուտների գանձումը, մաքսային ու տուր-քային գործերը, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները: Նրան են ենթարկվել քաղաքների, նավահանգիստների ու մաքսատների վերակացուները՝ կապիտանները կամ մինապանները, և ներքին հարկագանձումների, շուկաների, չափ ու կշիռների պահպանման հետ կապված մանր պաշտոնյաները՝ դուկերը, ձեռներեցները, մուխթասիբները, «հարկևոր տանուտերերը»: Պետական փոստի գործակալությունը ղեկավարել է սուրհան-դակապետը՝ «ավագ չայուշը»: Արքունիքում մեծ հեղինակություն է ունեցել տիկնաց-տիկինը՝ թագուհին: Նա մասնակցել է արքունի և իշխանական խորհրդի նիստերին, քաղաքական մեծ դեր է խաղացել հատկապես թագավորի բացակայությանկամ մահվան դեպքում: Նրա նախաձեռ նությամբ հիմնվել են վարժարաններ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, ստեղծվել գրչության, արվեստի կոթողներ: Սմբատ Սպարապետի Դատաստանագրքի «Վասն աստիճանալորաց թագավորական պաղատին» հոդվածում թվարկված են նաև արքունի պալատում զանազան ծառայությունկատարող մանր պաշտոններ՝ թագապահներ («եղենտիարք»), արքայի թագը դնողներ («վեստիտորայն»), վահանակիրներ («էսկուպիտորայն»), դրոշակակիրներ («սքալլարքն»), աղեղնավորներ («տիկանեալն»), ձին թամբողներ («ստրատորոսքն»), տերունական խաչը բռնողներ («կանդիտորայն»), դագաղը տանողներ («պրալքսալտորայն»), պալատի պահապաններ («պահնորդք»), գանգատներ լսողներ («պատզամալորք»), օրենսդիրներ («ալրինադիրք-իմաստասէրք»), ասացողներ ու երգիչներ («պաշտուղք անուշասացք և հանճարալղք երգոց»), «հացապաններ», «լվացալղք ի բաղանիքն» ևն: Կ. Հ-ի վարչական բաժանման, տեղական կառավարման մարմինների ու կառավարման ձևերի մասին տեղեկությունները կցկտուր ու անորոշ են: Ղ. Ալիշանի կարծիքով Կ. Հ. բաժանվել է շուրջ 30 գավառի ու շրջանի, որոնց մի մասը պատկանել է արքունիքին, մյուս մասը՝ թագավորի վասալ իշխաններին: Արքունի գավառներն ու քաղաքները կառավարել են թագավորի նշանակած վերոհիշյալ աստիճանավորները, իշխանական տիրույթները՝ իշխաններն ու նրանց կարգած մանր ազնվականները: Իշխանները (պարոններ) իրենց տիրույթներում ունեցել են վարչական, տնտեսական, դատական և ռազմական իրավունքներ: Սակայն առանց թագավորի գիտության նրանք իրավունք չեն ունեցել ավելացնել սահմանված հարկերը, ապրանքների գները, հպատակներին ենթարկել մահապատժի, հատել դրամ, կառուցել քաղաքներ ու ամրոցներ, վարել բանակցություններ կամ կնքել պայմանագրեր: Դատարանները: Կ. Հ-ի կենտրոնական և տեղական կառավարման կարևոր օղակներ են եղել դատարանները: Արքունի Գերագույն ատյանը՝ Վերին կամ Մեծ դարպասը, թագավորի նախագահությամբ և նրա վասալ իշխանների մասնակցությամբ քննել է իշխանների վեճերն ու հանցագործությունները, համապետական նշանակություն ունեցող օրինախախտումները, գահաժառանգի հաստատումըևայլ հարցեր: Այն գերագույն իրավունքներ ուներ մյուս բոլոր դատարանների նկատմամբ, մասնավորապես, վերջիններիս գանգատի ենթակա վճիոները հաստատելու կամ բեկանելու հարցերում: Թագավորի բացակայության դեպքում իշխանների վասալներին դատելիս՝ թագավորի հանձնարարությամբ Մեծ դարպասի նիստերը նախագահել է Մեծ պարոնը կամ Պարոնաց պարոնը: Պետական առաջին աստիճանի դատարան է եղել Սսի արքեպիսկոպոսական ատյանը, որը արքեպիսկոպոսի (ջանցլերի) նախագահությամբ քննել է բարձրադաս հոգևորականների և օտարերկրացիների վեճերն ու հանցագործությունները: Օտարերկրացի առևտրական ընկերությունները և հոգևոր ասպետական օրդենները թեև ունեցել են սեփական դատարաններ, սակայն նրանցում քննվել են իրենց համայնքի ներքին քաղաքացիական գործերը, իսկ քրեական գործերը քննվել են հայկ. դատարաններում: Արքունի կամ պետական դատարան է եղել Պայլի ատյանը, որը Սսում գլխավորել է արքունի պայլը, թագավորական քաղաքներում՝ գունդստաբլ դուկը, Այաս նավահանգստում՝ կապիտանը: Նրանք տեղերում քննել են գլխավորապես օտարերկրացի առևտրականների վեճերն ու հանցագործությունները: Քաղաքային «Բուրջես» (գերմ. «բուրգ», ֆրանս. «բուրժ»—«քաղաք» բառից) կոչվող դատարանները քննել են բյուրգերության՝ առևտրական ու արհեստավոր բնակչության, վեճերն ու հանցագործությունները: Իշխանական տիրույթներում գործող ատյանները քննել են տվյալ իշխանությանը վերաբերող քրեական ու քաղաքացիական գործերը: Ատյանի ատենադպիրը կոչվել է «դիվանբաշի», երդվյալ ատենակալները, դատախազը՝ «հոգցոդ»: Եկեղեցական բարձրագույն ատյանը՝ կաթողիկոսի գլխավորած սինոդը, դատել է եպիսկոպոսներին, թեմական-եպիսկոպոսական և վանական ատյանները՝ տեղերի ստորադաս հոգևորականներին, կրոնի դեմ մեղանչողներին, աղանդավորներին, հար-կազանցներին: Դատավարությունները եղել են անվճար: Պետական դատարաններում ծառայողները ռոճիկ են ստացել դատական տուգանքներից (0,2 մասը): Զինված ուժերը: Արտաքին թշնամիներից երկիրը պաշտպանելու և ներսում իր դասակարգային տիրապետությունը ամրապնդելու համար պետությունը ստեղծել էր մշտական, կանոնավոր ու մարտունակ բանակ: Պարբերաբար զբաղված լինելով շրջակա թշնամի պետությունների դեմ պատերազմներով՝ Կ. Հ. շարունակ կալոարելագործել է ռազմ, տեխնիկան, կառուցել կամ նորոգել հարյուրավոր բերդեր ու ամրոցներ (Բաղրաս, Բարձրբերդ, Բերդուս, Գաստիմ, Գուգլակ, Դարբսակ, Լամբրոն, Թիլ Համդուն, Լավզուդ, Լարանդա, Կանչի, Կապան, Կոռիկոս, Համաս, Հար գա, Հարուն, Հերակլեա, Հռոմկլա, ճկեր, Մունդաս, Պապեոոն, Սաովանդիքար, Վահկա, Ֆռնուս ևն), ստեղծել ռազմ, նավատորմիղ, զենքի կոչել 80-100 հգ. մարտիկ: Զինված ուժերը հիմնականում կազմվել են արքունական (պետական) բանակից (12 հզ. հեծյալ, 50 հզ. հետևակային) և վասալ իշխանների զորամասերից: Իշխանական զորամասերը՝ իշխանների գլխավորությամբ, արքունի բանակին միացել են թագավորի կամ սպարապետի հրամանով, պատերազմների, կարևոր զորահանդեսների ու զորախաղերի ժամանակ: Նման դեպքերում արքունի բանակին են միացել նաև թագավորի վասալ խաչակիր ասպետների զորամասերը: Արքունի մշտական բանակը խաղաղ ժամանակ տեղավորվել է թագավորական զորակայաններում՝ քաղաքներում, բերդերում, ամրոցներում, կապաններում, կատարել «սահմանապահ» կամ «կողմնապահ» ծառայություն: Բանակի հեծելազորը համալրել են «ազատները»՝ խոշորևմանր ազնվականները, հետևակը՝ «անազատները»՝ քաղաքի ռամիկներն ու գյուղի շինականները: Ծառայության համար զինվորները ստացել են ռոճիկ (հեծյալը՝ 12, հետևակայինը՝ 3 ոսկեդրամ): Ձիավոր ազնվականները, ռոճիկից բացի, ստացել են պարգևական կալվածներ և ոազմ. ավարի որոշ մասը: Ստորաբաժանումները կատարվել են ըստ զինվածության ու ռազմ, մասնագիտացման: Սպասարկու անձնակազմի մեջ են մտել զինվորական բժիշկները, գումակավորները, մատակարարները: Ագատագունդ հեծյալները զինվել և զրահավորվել են խաչակիր ասպետների նման: Նրանք հագել են կապույտ համազգեստ՝ ոսկեղեն խաչի և առյուծի նշանով: Բաց ճակատամարտերում վճռական դեր են խաղացել կանոնավոր շարքերով գրոհող ծանրազեն հեծելակները, որոնք ամբողջովին ծածկվել են մետաղյա ծանր զրահով: Բանակում մտցվել է կարգավարժ ոազմ, ուսուցում ու դաստիարակություն, սահմանվել են զինվորական աստիճաններ ու կոչումներ: Ասպետության մասին ոազմ. հրահանգի համաձայն՝ «ձիավոր ասպետի» աստիճան ստանալու համար չափահաս ազնվականները հրապարակայնորեն քննության են ենթարկվել զինախաղերից ու ձիավարժությունից: Նշանավոր իրադարձությունների՝ գահաժառանգի ծննդյան, մկրտության, թագադրման, հաղթահանդեսների, պալատական կամ կրոնական մեծ տոնախմբությունների ժամանակ աչքի ընկնողները ձեռնադրվել են «ձիավոր ասպետ»: Առաջին աստիճանի ասպետի կոչումը սովորաբար շնորհվել է սպարապետին, մարաջախտին, իշխաններին, երկրորդ աստիճանը՝ մանր ազնվականներին: XII դ. վերջին Ներսես Լամբրոնացին թարգմանեց Բյուզանդիայում գործող «Զինվորական օրենքները» (57 հոդված), որոնք գործադրվել են Հայոց բանակում: Դա զինվորական ծառայությունը կարգավորող կանոնադրություն էր, որը սահմանում էր ծառայության ժամկետը, հրամանատարական կազմը, զորամիավորումների տեսակները, դասավորումը, զինվորական ծառայողների պարտականություններն ու իրավունքները, օրինախախտումների համար պատիժները ևն: Հեծելազորին ազնվացեղ մարտական ձիեր մատակարարելու համար պետական հոգատարության է արժանացել ձիաբուծությունը: Ձիերի ու ջորիների արտահանումը սահմանափակե-լու համար պետությունը սահմանել է բարձր մաքս: Մշակույթը: Հայկական միջնադարյան մշակույթի զարգացումը սերտորեն կապված էր Կ. Հ-ի քաղաքական ու տնտեսական ընդհանուր առաջադիմության հետ: XI— XIV դդ. Կ. հ-ի մշակույթը զարգացել է մայր Հայաստանի հետ փոխադարձ և սերտ կապերի մեջ, հայ բազմադարյան մշակույթի ավանդների հիման վրա: Հիշյալ ժամանակաշրջանում ստեղծված մշակույթը համահայկական է. նրա կերտմանը մասնակցել են հայության բոլոր հատվածները: Կ. հ-ի պետական արքունիքը հովանավորել և խրախուսել է հայ մտավորականների մշակութային ձեռնարկումները: Կ. Հ-ի բազմաթիվ մշակութային կենտրոնների հիմնադրումը կապված է Ռուբինյանների ու Հեթումյանների անվան հետ: Կոստանդին և հիմնադրել է Կաստաղոնի, Թորոս Ա՝ Դրազարկի ու Մաշկմորի, Մլեհը՝ Մեծքարի, Լևոն Բ՝ Ակների ու Գայլու վարդապետարանները ևն: Թորոս Բ եղել է հմուտ բանասեր, Լեոն Գ ստացել է Գրասեր պատվանունը: Վերջինս մշակել է Ակների հռչակավոր վարդապետարանի ծրագիրն ու կանոնադրությունը, կազմակերպել ընտիր ու հազվագյուտ ձեռագրերի հավաքման ու ընդօրինակման գործերը: Լեոն Գ-ին աջակցել է կինը՝ Կեռան թագուհին: Հայ մշակույթի զարգացմանը մեծապես նպաստել են Զաբել թագուհին, Կոստանդին թագավորահայրը, Հեթում Ա, Հեթում Բ և Օշին թագավորները: Կ. Հ-ի մշակութային կենտրոններում գործող հայ մտավորականները խնամքով հավաքել, ուսումնասիրել, կանոնավորել և բազմացրել են նախորդ դարերում ստեղծված հազարավոր ձեռագրեր, թարգմանել ասորական, արաբական, լատինական, հունական բազմաթիվ գիտական ու գրական արժեքավոր երկեր: Գրչության արվեստի հիմնական սկզբունքներն ու դրույթները տեսականորեն մշակվել և ընդհանրացվել են Կ. Հ-ում: Կ. Հ-ի մշակութային վերելքի մասին մի անանուն ժամանակագիր գրում է. «Քանզի լցալ աշխարհն Կիլիկեցւոց իմաստութեամբ, և բազմացան հետևողք թարգմանութեան. կէսք գրագրութեան, այլք ծաղկողք, ազգի-ազգի գունով զարդարողք և բազում կազմողք և կապողք. անուանի վարդա-սլելոք, որոց վկայեն իւրեանց ձեռագիր գրեանքն, որ կան մինչև ցայժմ, և կոչին Սսու, և են սլալոուական» (Ալիշան Ղ. Սիսուան, Վնտ., 1885, էջ 515): Կ. Հ-ում ստեղծված գիտական, գրական և արվեստի մի շարք երկեր ունեն Վերածնության դարաշրջանին բնորոշ տարրեր, որոնց հետագա զարգացումն ընդհատվեց պետության անկումից և երկրի նվաճումից հետո:
Լուսավորությունը: Կ. Հ-ում կրթական գործը XII—XIV դդ. ապրել է զգալի առաջընթաց: Լուսավորությունը դիտելով երկրի բարգավաճման ու առաջադիմության կարևոր պայման, ժամանակի առաջավոր պետական գործիչներն ու մտավորականները (Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի, Սմբատ Սպարապետ, Հովհաննես Երզնկացի Պլուզ, Մովսես Երզնկացի և ուրիշներ) առաջադրել են դեռահաս սերնդի համընդհանուր ուսուցման և դաստիարակման գաղափարը՝ ձգտելով կենսագործել այն: Երկրի բազմաթիվ բնակավայրերում ու վանքերում բացվել են դպրոցներ: Դրանց մի մասում միաժամանակ սովորել են հարյուրավոր աշակերտներ ու աշակերտուհիներ: Կրթությունը եղել է ձրի և մատչելի: Սմբատ Սպարապետի Դատաստանագրքի «Վասն վարդապետի որ վարձ չառնու վասն գրոց կարդալոյ» 71-րդ հոդվածի համաձայն՝ «Կու հրամայէ ալրէնքս, որ բնալ վարդապետ վարձ չառնու վասն գրոց կարդալոյ կամ գիտութեան եկեղեցւոյ ուսմանց, իսկի չէ պատեհ վարձ առնուլ և ապա ուսուցնել: Ապա կու հրամայէ ալրէնքս զորբերն և զաղքատքն ստածել և խնամել և անուշացնել ի գործ, որք շատ դիմեն ու գան ի յուսումն»: Նախնական կրթությունը սկսվել է 7 տարեկան հասակից և տևել 3—5 տարի: Տարրական դպրոցներում աշակերտներին սովորեցրել են գրաճանաչություն, ընթերցանություն և արտասանություն, թվաբանություն, երաժշտություն, նկարչություն, նախնական գիտելիքներ տվել կրոնից, պատմությունից, աշխարհագրությունից ևն) Միջնակարգ դպրոցներում ուսուցանել են քերականություն, ճարտասանություն, առասպե ավարժություն, գրչության արվեստ, նկարչություն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, երկրաչափություն, աստղագիտություն, տոմարագիտություն, վւաստաթղթերի ձևակերպման հմտություն, օտար լեզուներ, երաժըշտություն, կրոն են: Աշակերտների նկատմամբ մանկավարժները ցուցաբերել են անհատական մոտեցում՝ հաշվի առնելով նրանց սեռային և տարիքային առանձնահատկությունները, վարքը, խառնվածքը, հակումներն ու ընդունակությունները: Ուսուցմանը զուգընթաց, աշակերտները պարբերաբար ենթարկվել են ստուգման և քննության: Միջնակարգ դպրոցները պատրաստել են պետական և հասարակական մանր աստիճանավորներ, առավել րնդունակներր ուսումը շարունակել են բարձրագույն դպրոցներում: Բարձրագույն մասնագիտացված դպրոցներում կամ վարդապետարան-համալսարաններում դասավանդել են աստվածաբանություն, իմաստասիրություն, տրամաբանություն, իրավագիտություն, դիվանագիտություն, բժշկագիտություն, տարրաբանություն, օտար լեզուներ, քերթողական, գեղանկարչական, երաժշտական արվեստներ են: Բարձրագույն դպրոցները պատրաստել են գիտնականներ, պետական և հոգևորական բարձր աստիճանավորներ: Նրանցում դասավանդոդ ուսուցչապետները՝ գիտնականները, րաբունապետները, վարդապետները, որպես պետական ծառայողներ, պետությունից ստացել են ռոճիկ: Բարձրագույն դպրոցների ուսուցչապետներին նշանակել է արքունիքը: Հակոբ վարժապետը գրում է, որ ինքը Կրակայի աշխարհիկ դպրոցում ուսուցչապետ է կարգվել «ի թազալորէն Հայոց չորրորդ Լևոն, և թագադրին և պայլին Հայոց Ալշընի տեառն Կոռիկոսայ»: Դպրոցներում ուսուցումը տարվել է ժողովրդի խոսակցական լեզվին մոտ կիլիկյան միջին հայերենով: Թարգմանիչներ և դիվանագիտական գործիչներ պատրաստելու համար դպրոցներում ուսուցանել են բազմաթիվ օտար լեզուներ: Կ. Հ-ում ուսումնազիտական խոշոր կենտրոններ են եղել Ակները, Արքայակաղնին, Դրագարկը, Կրական, Հեսվանցը, Մաշկևորը, Մեծքարը, Մլիճը, Պերճերը, Ջերմաղբյուրը, Սկևռան, Սիս, Տարսոն և այլ քաղաքների վարդապետարանները: Սև լեռան վարդապետարաններից հռչակված են եղել Արեգին, Շավփրին, Շուղրը, Պաղակձիակը, Պառլահոնը («Դրախտ Աստուծոյ»), վարդկան, Քարաշիթը: Սիս մայրաքաղաքի բազմաթիվ կրթարաններից մեծահռչակը եղել է Ներսես Լամբրոնացու հիմնադրած աշխարհիկ համալսարանը, որտեղ գլխավորապես կրթվել են պետական խոշոր գործիչներն ու գիտնականները: Այնտեղ դասախոսող ականավոր գիտնականները, նախանձախնդրորեն հետևելով հին աթենական կրթությանը, թարգմանել և ուսումնասիրել են Հոմերոսի, Պլատոնի, Սոկրատեսի, Արիստոտելի, Եվկլիդեսի, Թեոփանոսի, Դիոնեսի, Պորփյուրոսի, Պյութագորասի և այլոց երկերը: Դրազարկի վարդապետարանը հռչակված էր լեզուների ուսուցմամբ, գրչության, գեղանկարչության, երաժշտության բարձր արվեստով: Դրազարկի սանն է եղել մանրանկարիչ Սարդիս Պիծակը: Այնտեղ դասավանդել են Հովսեփ երաժշտապետը, առակագիր վարղան Այգեկցին, Բարսեդ ուսուցչապետր (Հեթում և թագավորի եղբայրր), Թորոս դասապետը: Վերջինս, երաժիշտ լինելուց բացի, եղել է հմուտ դիվանագետ և XIII դ. երկրորդ կեսին դեսպանի պաշտոն վարել Անգլիայում: Սև լեռան վարդապետարաններից մեկում ուսումը կալոարելագործել է Մխիթար Գոշը, Շուղրիում կրթվել են Ներսես Շնորհալին և Գրիգորիսը, Պառլահոնում դասախոսել են Գևորգ Մեղրիկը, Գրիգոր Լոռեցին, Կիրակոս գիտնականը, Գրիգորը, Մատթեոսը: Գիտության, արվեստիևգրչության խոշորագույն կենտրոն Մեծարքում դասավանդել են Հակոբ վարժապետը և Հովհաննես Երզնկացի Պու-զը: Սկևռայի վարդապետարանում են կրթվել Գրիգոր Սկևոացին և Ներսես Լամբրոնացին: Սկևռայի ուսուցչապետներից հիշատակվում են Բասիլը, Հովհաննեսը և Բարդուղիմեոսը: Գևորգ Սկևռացին ուսումն ավարտելուց հետո դասավանդել է Սկևռայում, որի մոտ կրթվել են քերականագետ և գեղագիր Գևորգ Երզնկացին, Մխիթար վարժապետը, Սիմեոն երաժիշտը: Հովհաննես հիշատակագիրը Կ. Հ. բնութագրել է որպես «երկիր իմաստասիրաց և ուսումնասիրաց»: Իսկ մի անանուն ժամանակագիր գրում է. «Լի անթերի էր իմաստութիւնն ընդ այն ժամանակս՝ յաշխարհն Կիլիկեցւոց. մինչև կանայքն ևս գրէին և ընթեռնուին»: Պետականության անկումից և Կ. Հ-ում օտար նվաճողների տիրապետության հաստատումից (XV դ.) հետո լուսավոր-չակրթական կյանքը ևս անկում ապրեց, կրթական կենտրոններից շատ քչերը շարունակեցին պահպանել իրենց գոյությունը:
Պատմագրությունը: XI— XIV դդ. նոր առաջընթաց ապրեց հայ պատմագրությունը: Ընդհանուր պատմագրական երկերից բացի տարածվեցին ու զարգացան տարեգրական և ժամանակագրական բնույթի երկերը, որոնք հատկանշվում են պատմական դեպքերի ու իրադարձությունների հետևողական շարահյուսվածքով, փաստագրական նյութերի առատությամբ, աղաքական նպատակասլացությամբ ու նոր գաղափարների արծարծմամբ: Հայ պատմագիրները չեն սահմանափակվել սոսկ Հայաստանի ու հայերի պատմությամբ: Նրանցից շատերը գրել են աշխարհի մի շարք երկրների ու ժողովուրդ-ների պատմությունը, թարգմանել օտար պատմագիրների երկեր: XIII դարից պատմագրությամբ զբաղվել են նաև աշխարհիկ պետական գործիչները (Սմբատ Սպարապետ, Հեթում Բ թագավոր, Հեթում Պատմիչ և ուրիշներ): Կ. Հի պատմագիրները գրել են ժողովրդի խոսակցական լեզվով: Կ. Հ-ի պատմագրության ականավոր ներկայացուցիչ Սմբատ Սպարապետի (Հեթում և թագավորի եղբայրը) «Տարեգիրքը» ընդգրկում է 952— 1272-ի պատմությունը: Իր նախորդ ժամանակաշրջանի պատմությունը նա շարադրել է գլխավորապես Մատթեոս Ուռհայեցու, Միքայել Ասորու, Գուլիելմոս Տյուրոսացու տեղեկությունների հիման վրա: Իսկ իր սպարապետության (1226—76) ժամանակաշրջանը շարադրել է որպես պատմական դեպքերին ու իրադարձություններին անմիջապես մասնակից գործիչ և ականատես հեղինակ: Պատմագրական կարեոր արժեք ունեն նաև Սմբատ Սպարապետի Դատաստանագիրքը և նրա անունով պահպանված մի շարք հիշատակարաններն ու վիմական արձանագրությունները: Կ. Հ-ի աշխարհիկ պատմագիրներից է Կոռիկոսի բերդատեր իշխան Հեթում Պատմիչը: XIII դ. վերջին նա եղել է Հեթում Բ թագավորի դեսպանը մոնղոլական իլխանության արքունիքում և որպես հայկ. զորքերի հրամանատար՝ հայ-մոնղոլական բանակում մասնակցել է Շգիպտոսիևիկոնիայի սուլթանությունների դեմ պատերազմներին: Կյանքի վերջին տարիներին նվիրվելով կրոնավորության, Կղեմես V պապի հանձնարարությամբ գրել է (միջնադաոյան ֆրանսերենով) «Պատմութիւն թաթարաց» կամ «Ծաղիկ Արևելքի պատմութեան» երկը: 1307-ին այն թարգմանվել է լատիներեն, այնուհետև՝ եվրոպական այլ լեզուներով (իսպ., անգլ., հոլանդերեն ևն) և ծառայել որպես տեղեկատու ձեռնարկ՝ Արևելքի շուրջ 14 երկրների (Չինաստան, Հնդկաստան, թաթար-մոնղոլների տիրակալություն, Հայաստան, Եգիպտոսի ու Իկոնիայի սուլթանություններ ևն) մասին: Հեթումը հայ և օտար (հատկապես արևելյան) աղբյուրների, ինչպես նաև իր անձնական դիտումների հիման վրա կարևորևստուգապատում տեղեկություններ է հաղորդում այդ երկրների քաղաքական ու տնտեսական կյանքի, աշխարհագրության, ժողովուրդների կենցաղի, սովորույթների ու բարքերի մասին: Թուրքական հրոսակ ցեղերին ու մամլոլքներին դիտելով որպես համաշխարհային չարիք՝ Հեթումը նրանց դեմ հայ-մոնղոլական պայքարը համարել է առաջադիմական՝ եվրոպացիներին հորդորելով մասնակցել այդ պայքարին: Հեթումի գրչին է պատկանում նաև մի ժամանակագրություն, որի մեջ, հայ և օտար աղբյուրների հիման վրա, համառոտ տեղեկություններ է հաղորդում Կ. Հ-ի ու եվրոպական երկրների բազմաթիվ գործիչների մասին: Այն սկսվում է վերջին հայ Թագրատունի թագավոր Գագիկի սպանության տարուց (1076-ին, հույների ձեռքով) և ավարտվում է Հեթում Բ-ի, նրա որդի Լևոն Դ-ի ու բազմաթիվ հայ իշխանների եղերական կոտորածով (1307-ին Անարգաբայում, մոնղոլների ձեռքով): Լևոն Զ Լուսինյանի քարտուղար և խոստովանահայր Հովհաննես Դարզելն իր «ժամանակագրութիւն Հայոց» պատմագրական երկում (գրել է Լևոն Զ-ի թելադրությամբ և խոսքերով) համառոտակի տեղեկություններ հաղորդելով Հայաստանում քրիստոնեության դարձի, «Դաշասց թղթի» հաստատման և հայ Բագրատունիների թագավորության անկման մասին, ընդարձակորեն շարադրում է կ. Հ-ի պատմությունը: Լևոն Ե-ից սկսվում է Հովհաննես Դարդելի ականջալուր և ականատես դեպքերի պատմությունը: Արժեքավոր են հատկապես Լուսինյանների և թագավորության անկման ժամանակաշրջանի մասին նրա տեղեկությունները: Կ. Հ-ի XI—XIII դդ. քաղաքական իրադարձությունների մասին իրենց երկերում պատմագրել են Մատթեոս Ուռհայեցին, Գրիգոր երեց Քեսունեցին, Սամուել Անեցին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Գրիգոր Ակներցին, Գրիգոր Ականցին և ուրիշներ: Մատթեոս Ուռհայեցին և նրա «ժամանակագրության» շարունակող Գրիգոր երեց Քեսունեցին հարուստ և ստույգ փաստերով շարադրել են ոչ միայն հայ, այլև Մերձավոր Արևելքի մի շարք ժողովուրդների պատմությունը՝ ցույց տալով սելջուկյան թուրքերի ու խաչակիր ասպետների արշավանքների աղետալի հետևանքները: Գրիգոր Ակներցին իր «Պատմութիւն վասն ազգին նետողաց» երկում անդրադարձել է Կ. Հ-ի 1220—73-ի պատմությանը, հայ-եգիպտական պատերազմներին: Վարդան Արևելցին, որր գործել է նաև Կ. Հ-ում, իր «Պատմութիւն Տիեզերական» երկում զգալի տեղ է հատկացրել նաև Կ. Հ-ի XII—XIII դդ. պատմական անցքերին, հայերի նկատմամբ պապի վարած նենգ ու շահադիտական քաղաքականությանը: Կ. Հ-ի պատմագիրների երկերը կազմում են հայ ժողովրդի ընդհանուր պատմության բաղկացուցիչ մասը: Ս. Պողոսյան, Մ. Կատվայան
Իրավագիտությունը: Հասնելով պետական անկախության, Կ. Հ-ում հասարակական-քաղաքական իրավահարաբերությունները կարգավորելիս սկզբում առաջնորդվել են հիմնականում «Հայոց կանոնագրքով» և ժողովների կանոնական որոշումներով: XII դ. վերջին Ներսես Լամբրոնացին գանգատվում էր, որ «կաթողիկոսի գրապահոցում չգտանք այլ օրենքներ, բացի «Կանոնագրքից»: Պակասը որոշ չափով լրացնելու համար Ներսես Լամբրոնացին թարգմանեց բյուզնդական «Զինվորական օրենքները», իսկ XIII դ. կեսին Սմբատ Սպարապետը թարգմանեց «Անտիոքի ասիզները»: Սակայն այդ օրենքները, ընդգրկելով իրավահարաբերությունների սահմանափակ բնագավառ և լինելով հայերի համար զգալիորեն օտարոտի, չեն բավարարել Կ. Հ-ի պետության պահանջները: Ուստի Սմբատ Սպարապետը, օգտագործելով հայ միջնադարյան իրավագիտության նվաճումները, 1265-ին աշխարհիկ հայերենով կազմեց «Դատաստանագիրք» անունով ազգային օրենսգիրքը (տես Սմբատ Սպարապետի Դատաստանագիրք): Հայ միջնադարյան իրավունքի այդ գլուխգործոց երկը կազմելիս հեղինակը բծախնդրությամբ օգտագործել է ձեռքի տակ եղած իրավաբանական գրեթե բոլոր աշխատություններն ու փաստաթղթերը («Կանոնագիրք Հայոց», ժողովների կանոնական որոշումներ, սովորութական կանոններ, Ներսես Շնոոհալու «Թուղթ ընդհանրական», Մխիթար Գոշի «Դատաստանագիրք Հայոց», բյուզանդ. «Զինվորական օրենքներ», «Անտիոքի ասիզներ», միջազգային զանազան պայմանագրեր)՝ դրանք ստեղծագործաբար (ձևով և էությամբ) համապատասխանեցնելով Կ. Հ-ի հասարակական-քաղաքական հարաբերություններին, նրա տեղական պայմաններին ու գործնական պահանջներին, ներմուծելով երկրի կյանքից թելադրված բազմաթիվ նոր օրենքներ: 7 բաժնից և 202 հոդվածից բաղկացած «Դատաստանագիրքը» բովանդակում է իրավունքի գրեթե բոլոր ճյուղերը՝ պետական, եկեղեցական, քաղաքացիական, ամուսնաընտանեկան, գրավդրման, ժառանգական, քրեական, դատական, առևտրական ևն: Իրավական կանոնները շարադրված են հստակորեն և համակարգված: «Դատաստանագրքի» քաղաքական սկզբունքն է եղել՝ ամրապնդել ինքնակալական կարգը, պետության հետագա կենտրոնացումը, սահմանափակել ֆեոդալների իրավունքները: Կ. Հ-ում պետական գերագույն իշխանությունը իրեն էր ենթարկել ամբողջ իրավահարաբերությունները՝ եկեղեցուն սահմանափակելով կրոնա-բարոյական հարաբերությունների շրջանակում: Կ. Հ-ում հայ հոգևորականությունը զրկվեց երկրի դատավարական իշխանությունը գլխավորելու դարավոր իրավունքից և ենթարկվեց աշխարհիկ պետական դատարանին: Բարձրաստիճան հոգևորականությունն ընտրվում էր պետության հսկողությամբ ու հավանությամբ: Ելնելով երկրում ապրանքադրամական հարաբերությունների զարգացման շահերից՝ հողի սեփականատիրական իրավունքը զգալիորեն ազատվեց կաշկանդումներից, և ընդարձակվեց նրա գնման ու վաճառքի շրջանակը (բացառությամբ եկեղեցա-վանքապատկան կալվածների), որպեսզի հոդ կարողանան ձեռք բերել նաև բնակչության մյուս, հատկապես քաղաքի արհեստավորական ու առևտրական ունևոր խավերը: Օրենքը պաշտպանել է սեփականատիրոջ իրավունքները՝ պահանջելով վնասի հատուցումը կենսագործել պետական դատարանի միջոցով: Ելնելով «գինն է, որ ամեն ինչ հաստատուն է դարձնում» սկզբունքից՝ երկրի շուկայական հարաբերությունները ենթարկվել են պետության հսկողությանը: Յուրաքանչյուր տարվա աշնանը թագավորը, իշխանների, գավառների ու քաղաքների կառավարիչների հետ խորհրդակցելով, ըստ ընդհանուր բերքատվության, սահմանել է պարենային ապրանքների գները և, իր պաշտոնյաների միջոցով հսկելով շուկաները, հետևել կարգ ու կանոնի կենսագործմանը՝ ձգտելով կանխել կամայականությունները: Հայրենական կալվածը իրավաժառանգին անցել է անբաժան: Թագավորական գահի ժառանգման հարցում «Դատաստանագիրքը» չի կառչել հայկ. այն հնամենի օրենքին, ըստ որի գահն անվերապահորեն ժառանգում էր ավագ որդին: Կ. Հ-ում օրենքր սահմանել է, որ թագավորական գահը պիտի ժառանգի արքայորդիներից ամենաշնորհալին: Կ. Հում հատուկ կարևորությամբ են վերաբերվել ամուսնա-ընտանեկան հարաբերություններին, որովհետև, ըստ Սմբատ Սպարապետի, եթե առողջ ու ամուր չեն ընտանեկան բջիջները, հհտևաբար առողջ ու հաստատուն չէ նրանցից բաղկացած պետությունը: «Դատաստանագիրքը» ջանացել է կայունացնել հայ ընտանիքը, ամրապնդել հոր իշխանությունը, բայց միաժամանակ՝ մեղմացնել ամուսնալուծության հնավանդ ու կաշկանդիչ պայմանները: Օրենքը չի ճանաչել առանց փոխադարձ համաձայնության, անչափահասներիևառևանգումով ամուսնությունները: Անառողջների ամուսնությունը դիտվել է ազգի ապականություն և արգելվել բժշկական զննումից հետո: Արգելվել է նաև կույրերի ու խուլհամրերի միմյանց հետ ամուսնությունր՝ պատճառաբանելով, որ նրանք ընդունակ չեն գբադվել իրենց զավակների դաստիարակությամբ ու խնամքով (նման դեպքերում ամուսիններից մեկը պիտի լինի առողջ): Մերձավորների և արյունակից սերնդի (7—11 պորտ) ամուսնությունը ևս արգելվել է: Ծնողները պարտավոր էին զավակներին խնամել, կրթել ու ղաստիարակել մինչև նրանց չափահաս դառնալը: Քրեական հանցագործությունները պատժելու իրավունքը վերապահվել է միայն պետությանը, նրա դատական մարմիններին: Հանցագործի անհատական պատասխանատվությունը Կ. Հ-ում հռչակվեց քրեականիրավական սկզբունք: Լիակատար պատասխանատվություն է սահմանվել 12-ից բարձր տարիքի համար: Հարբած վիճակում կատարած հանցագործությունը պատժվել է առավել խիստ, որովհետև հարբեցողությունը ևս դիտվել է հանցագործություն: Կանխամտածված կամ դիտավորյալ հանցագործությունը, հայրենիքի դավաճանությունը, եկեղեցու, կյանքի ու առողջության, նյութական բարիքների դեմ ուղղված հանցագործությունները պատժվել են առավել խստությամբ: Գործադրվել են պատիժների զանազան տեսակներ՝ մահապատիժ, հաշմություն, գանահարություն, ազատազրկում, գույքի բռնագրավում, արտաքսում են:
Բժշկագիտությունը: Հայ միջնադարյան մշակույթի ընղհանուր վերելքի ւգայման-ներում Կ. Հ-ում XII—XIV դդ. նոր զարգացում է ապրել բժշկագիտությունը: Հայոց արքունիքը խրախուսել և հովանավորել է բժիշկներին, երկրի տարբեր շրջաններում ու քաղաքներում բացել հիվանդանոցներ ու խնամատներ: Երկրում հիվանդություններն ու համաճարակները կանխելու, առողջապահությունը բարելավելու համար բազմաթիվ կանոններ է սահմանելպետական օրենսդրությունը: «Դատաստանագիրքը» արգելել է հիվանդների, անչափահասների ու մերձավորների ամուսնությունը: Բժշկական հսկողության են ենթարկվել նորապսակները, խիստմիջոցներ են ձեռնարկվել անառակության, սեռական սանձարձակության, հարբեցողության դեմ, խրախուսվել է մանկածնությունը, հիվանդներին ազատել ենծոմերից ու հարկերից, պատժել թերուս և հիվանդների նկատմամբ անտարբերբժիշկներին՝ նրանցից պահանջելով հմուտ ու բազմակողմանի գիտելիքներ: Նույնիսկառանձին հոդվածով սահմանվել է առողջապահությանը նպաստող բույսեր աճեցնել երկրի բոլոր բնակավայրերում: Կ. Հ-ի հռչակված հիվանդանոցներում, առողջարաններում, ջերմուկներում ու հանքային այլ ջրերում բուժվել են ոչ միայն հայեր, այլև շատ օտարերկրացիներ: XII դ.ասորերենից, արաբերենից, հունարենից թարգմանվել են մի շարք բժշկագիտական կարևոր երկեր: Հայ բժիշկները քաջածանոթ են եղել համաշխարհային բժշկագիտության դասական հեղինակներ Հիպոկրատեսի, Կղավդիոս Գաղենոսի, Փիլիպոսի, Պալղոս Եգինացու, Իբն Սինայի (Ավիցեննա) և այլոց երկերին, քննադատաբար օգտագործել դրանք: Կ. Հ-ի բարձրագույն դպրոցներում բժշկագիտությունն ուսուցանել են բազմաթիվ հանրագիտական առարկաների տիրապետելուց հետո: Բժշկագիտական կրթություն ստացողներն ուսումնասիրել են մարդու մարմնակազմություն, բնախոսություն, հիվանդությունների պատճառագիտություն ու ախտածնություն, բուժման ձևեր ու եղանակներ, դեղագիտություն ևն: Ուսուցումն ընթացել է գործնական ցուցադրման եղանակով: Ներքին օրգանների բնակազմությանն ու տեղադրությանը ծանոթանալու համար մահապարտներին ենթարկել են կենդանի հատումների, կատարել դիահերձումներ, փորձի, դիտողականության հիման վրա հանգել ստույգ գիտելիքների: Կ. Հ-ում մեծ հռչակ են վայելել Մխիթար Հերացին, Աբոլ Սաիդը, Գրիգորիսը, Սիմեոնը, Միքայելը, Ահարոնը, Ստեփանոսը, ճոսլինը, Սարգիսը, Հակոբը, Դեղինը, Սիմավոնը, Վահրամը և ուրիշ բժիշկներ: Հայ բժիշկները լավատեղյակ էն եղել ոչ միայն գլխուղեղի, ողնուղեղի և ծայրամասային նյարդերի միջև եղած անատոմիական կապին, այլև դրանց բնախոսական համագործակցությանը: Գրիգորիսը գրում է, որ գլխուղեղն է ղեկավարում մարմնի կենսական, բնախոսական գործողությունները: Զննելով համրության պատճառները՝ նա եզրակացրել է, որ գլխուղեղում գոյացած ուռուցքը նույնպես կարող է առաջացնել համրություն: Դրանով հայ բժշկագիտությունը հասել էր այն կարևոր եզրակացությանը, որ գլխուղեղն օժտված է կենսական բնախոսական բազմաթիվ կայան-կենարոններով: Հայ բժիշկները մի շարք հիվանդությունների՝ մարմնի մի կողմի կաթվածի, դիմային նյարդի բորբոքման և այլ ախտերի առաջացումը մեկնաբանել են գլխուղեղի համապատասխան հատվածներում տեղի ունեցող ախտահարումներով: Հովհաննես Երզնկացի Պլուզը գլխուղեղին վերագրել է ոչ միայն տեսողական և այլ զգայարանների միջոցով հաղորդումներ ընդունողի, այլև դրանք մշակման ենթարկողի, վերարտադրողի և ընկալողի հատկություններ: Հայ բժիշկները հիվանդությունների առաջացումը սերտորեն կապել են աշխարհագրական ու կլիմայական պայմանների, սննդանյութերի, աշխատանքի բնույթի, մարդու տարիքի, խառնվածքի, սովորությունների, նյարդա-հոգեկան վիճակի, ժառանգականության հետ ևն: Մխիթար Հերացին իր «Ջերմանց մխիթարություն» գրքում գրել է, որ հիվանդության պատճառ կարող են դառնալ «սուգն և հոգսն և մտավարժութիւնն, ահն և երկիւղն, ցանկութիւնն և դիպն, տաքութիւնն և շատ կարդալն և ցորեկին անոթի կենալն և պակաս կերակրիլն, և որ սոցին նման են» («Ջերմանց մխիթարութիւն», Վնտ., 1832, էջ 35): Մխիթար Հերացին և նրա հետևորդները առաջադրեցին և զարգացրին «բորբոսային ջերմեր» ախտածնության նոր տեսությունը, որի համաձայն հիվանդությունների ժամանակ մարմնի հեղուկները (արյուն, լորձ, դեղին և սև լեղիներ) ենթարկվում են որակական փոփոխության՝ «բորբոսացման»: Սուր վարակիչ հիվանդություններից բացի Գրիգորիսը «բորբոսային» երևույթով էր մեկնաբանում նաև սովորական, վարակիչ չհամարվող շատ հիվանդությունների ախտածնությունը: Հայ բժիշկները վարակի փոխանցման աղբյուր են համարել հիվանդի հետ շփումը, վարակված օդը, իրերը, ուտեստն ու ըմպելիքը, միջատներն ու կենդանիները: Ախտորոշման համար բժիշկները կիրառել են հիվանդին զննելու, շոշափելու, հարցուփորձի, արտաթորանքների հետազոտման եղանակներ: Մխիթար Հերացին պաշտպանել է այն նոր և առաջավոր տեսակետը, ըստ որի, հիվանդությունն անհրաժեշտ է բուժել սկզբից, «զի սակալ հիւանդութիւնն յորժամ անփոյթ լինի և յամէ, զօրացեալ բազմանալ և յաղթէ մարմնոյն»Կ. Հ-ի բժիշկները կատարել են վիրաբուժական գործուն միջամտություններ: Բարդ վիրահատական գործողությունները կատարել են հիվանդին անզգայացնելուց հետո: Անզգայացում առաջացնող դեղամիջոցը պատրաստել են բույսերից: Որպես կարելանյութ օգտագործել են մետաքսաթելը: Խոր և թարախային արտադրանք ունեցող վերքերը բուժել են բաց եղանակով՝ դրանց հատակն իջեցնելով հականեխիչ «պատրույգ»: Հայ բժիշկները կատարել են մանկաբարձական բարդ վիրահատումներ՝ պտղաշրջում, պտղահատում, կեսարյան հատում ևն: Խիստ զգուշորեն են կիրառել հիվանդից արյուն բաց թողնելու սովորությունը: «Չէ պատեհ՝ յորժամ հիլանղն վատուժ լինի, արիւն հանել»,—խորհուրդ է տվել Մխիթար Հերացին: Գլխացավերի, լուծի, հազի, ջերմության, փորկապության և ախտաբանական այլ երևույթների դեմ կիրառել են դեղորայք, ֆիզիոթերապետիկ և սննդի կանոնավորման միջոցներ: Ելնելով «զամէն մէկի պատճառն իր հակառակալն բժշկ է» սկզբունքից՝ Մխիթար Հերացին առաջարկում էր մրսածին տաքացնել, հոգնածին հանգստացնել, տխրածին ուրախացնել, գիրացածին մաշեցնել-թեթևացնել, զայրացածին հանդարտեցնել են: Բժշկության մեջ օգտագործել են բուսական, հանքային և կենդանական ծագում ունեցող դեղամիջոցներից զուգորդված դեղապատրաստուկներ: Միայն Գրիգորիսի բժշկարանում կան արտաքին և ներքին գործածության 330 բարդ դեղատոմսեր (քրտնաբեր, հակաջերմ, խուխաբեր, միզամուղ, ցավամոք ևն): Կարևոր տեղ է հատկացվել ջրաբուժությանը (լոգանքներ, թրջոցներ, ջրցանումներ, մասաժներ ևն): Մեծ տեղ է հատկացվել ներշնչման միջոցով բուժական եղանակներին, երաժշտության օգտագործմանը:
Փիլիսոփայությունը: Բնական գիտությունների (հանքաբանություն, տարրաբանություն, կենսաբանություն, բժշկագիտություն, երկրաչափություն, աշխարհագրություն, տիեզերագիտություն) առաջադիմության հիման վրա Կ. տ-ում հատկապես նոր զարգացում ապրեց փիլիսոփայական մտքի բնագիտական ուղղությունը: Փորձնական ճշգրիտ գիտություններին սերտորեն կապված փիլիսոփայության մեջ սաղմնավորվեց մատերիալիստական մտածելակերպը՝ ծնունդ տալով նոմինալիզմի առաջադիմական ուղղությանը: Փիլիսոփայության բնագիտական ուղղության խոշոր ներկայացուցիչ է բժշկապետ Մխիթար Հերացին: Քննելով ու նկարագրելով մարդու մարմինը, կազմախոսությունը, հիվանդությունները, մարմնում կատարվող փոփոխությունների պատճառները, ընթացքը են՝ Մխիթար Հերացին զգալիորեն ձերբազատվեց սխոլաստիկ-գերբնական պատկերացումներից և հանգեց մատերիալիստական բացատրությունների: Մարդու մարմնում տեղի ունեցող փոփոխությունները նա դիտում է արտաքին միջավայրի և մարմնի առկա փոխհարաբերության մեջ՝ երևույթները չմեկուսացնելով միմյանցից: Ըստ նրա, հոգին մարմնում տեղի ունեցող փոփոխություններին ու օրինաչափություններին չենթարկվող միստիկ զորություն չէ: Մարմինն ու հոգին սերտորեն շաղկապված են՝ կազմելով մի ամբողջություն: Հոգու գործունեության հիմքը նյութական է: Մխիթար Հերացին հոգեկան երևույթները բացատրում է նյութական պատճառներով, մարդու մարմնում կատարվող կենսական պրոցեսներով ու արտաքուստ մարդու վրա ազդող հանգամանքներով: Հոգու մասին այդ մտքերի հիման վրա հետագայում Հովհաննես Երգնկացի Պլուզը կատարեց հոգեբանական-իմացաբանական նոր ընդհանրացումներ: Ներսես Շնորհալին նյութական գոյին զուգահեռ ընդունում էր նաև աննյութականի գոյությունը: Ըստ նրա, նյութականն ու աննյութականը, ունենալով տարբեր էություն, տարբեր կերպ են ճանաչվում: Ինչ մարմնական է՝ զգալի է, իսկ ինչ անմարմին՝ իմանալի, ըստ որում, վերջինս ճանաչվում է առանց զգայարանների միջամտության: Նյութական գոյը (ներառյալ մարդը) չորս տարրերի միացություն է: Տարրերը հավիտենական են, իսկ նրանց միավորումից առաջացած եգակի իրերն ու առարկաները՝ վերջավոր: Տարրերիցյուրաքանչյուրն ունի որոշակի հատկանիշ ու անխախտ կայունություն: Ըստ Ներսես Շնորհալու, հոգին և մարմինը իրենց բնույթով ու էությամբ միանգամայն տարբեր են. մեկը տեսանելի է, մյուսը՝ ան տեսանելի, մեկը՝ ժամանակավոր, մյուսը անմահ, սակայն նրանց միավորությունից հետո մարդը մեկ բնություն է ունենում և ոչ թե երկու: Ներսես Շնորհալին որոշա կիորեն պաշտպանել է մարդու կամքիազատությունը: Մարդն իր կամքի ար տահայտիչն ու տերն է, քանի որ նակարող է անել թե բարի գործեր և թե չար: Ներսես Շնորհալին խորապես մտահոգվել է հասարակական կյանքը բար վոքելու խնդիրներով: «Թուղթ ընդհանրական»ում նա հասարակության մեջ զա նազանում է հետևյալ խավերը, հոգևորականներ, իշխանավորներ, զինվորներ, քաղաքացիներ (վաճառականներ ու արհեստավորներ), երկրագործներ և կանայք: Թվարկված խմբերից յուրաքանչյուրին նա հասարակական կյանքումյուրովի դեր ու պարտավորություններ է հատկացնում: Այստեղ առկա է մարդկանց՝ դասերի բաժանելու ֆեոդալական-հիերարխիկ գաղափարախոսությունը: Սակայն այդ սահմաններում նա արտահայտում է խոր մարդասիրություն ու ժողովրդասիրություն, որը ցայտունորեն արտացոլվում է այն պահանջների մեջ, որոնք նա, որպես կաթողիկոս, առաջադրում էր իշխող և ունևոր խավերին: Ներսես Շնորհալու սկզբունքները պաշտպանել ու զարգացրել է Ներսես Լաս բրոնացրն: Ըստ նրա, աստծո ստեղծած ողջ բնությունը չորս տարրերի՝ հողի, օդի. Ջրի և Կրակի միացություն է: Մարդու իմացական կարողությունը նա կապում էր մարմնի մեջ հոգու առկայության հետ: Տիեզերքի և բնության մասին մեր գիտելիքներն անբավարար համարելով՝ նա թերահավատ էր այդ բնագավառում մարդու իմացության հետագա հաջողությունների նկատմամբ, գտնելով, որ մարդը չի կարող զգայարաններով անմիջապես ընկալել բնության, տիեզերքի շատ իրեր ու երևույթներ, փորձնական եղանակով հասու լինել դրանց որակական ու քանակական էությանը: Ներսես Լամբրոնացին մարդկության պատմությունն ընկալում էր որպես կեցության համար անհրաժեշտ հիմնական գործողությունների կրկնություն՝ չնկատելով, որ դարերի ընթացքում փոխվում են նյութական ու հոգևոր կարիքները հոգալու ձևերն ու եղանակները, համապատասխանաբար նաև մարդկանց հարաբերությունների ձևերն ու եղանակները: Միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի ականավոր ներկայացուցիչներից է Վահրամ Րաբունին: Նա նոմինալիստական ուղղության սկզբնավորողն է հայ իրականության մեջ, առաջինը, որը «ունիվերսալիաների» բնույթի հարցը քննել է առավել համակողմանիորեն, դրսևորել իր վերաբերմունքը նրա տարբեր լուծումների նկատմամբ՝ հետևողականորեն մերժելով ընդհանուր հասկացությունների՝ եզակի իրերից ու առարկաներից առաջ և նրանցից անկախ գոյություն ունենալու տեսակետը: Ըստ նրա, ընդհանուրը սոսկ անուն չէ, որին իրականում ոչինչ չի համապատասխանում, ընդհանուրն առաջանում է գիտակցության մեջ՝ գոյություն ունեցող եզակիների ընդհանուր կողմերի հիման վրա և առանց ոչնչանալու մնում է այնտեղ: Այս հարցում Վահրամ Րաբունու հայացքները նման են միջնադարյան Եվրոպայի նշանավոր կոնցեպտուալիստ Պիեր Աբելյարի (1079—1142) հայացքներին: Վահրամ Րաբունու նոմինալիզմը հիմք է ծառայել իմացաբանական և տրամաբանական շատ խնդիրների մատերիալիստական լուծման համար: Վահրամ Րաբունին գտնում էր, որ տարածությունն անբաժանելի է մարմնից և դրսևորվում է նրա միջոցով, մարմնով է, որ մենք կարողանում ենք գաղափար կազմել տարածության և նրա մասերիմասին: Մարմինն ու տարածությունը, ըստ էության, դրսևորվում են միասնության մեջ և անհնարին է դրանք միմյան ցից անջատել: Վահրամ Րաբունին այսպես էր հարցը յուծում, երբ այն վերաբերում էր որոշակի վերջավոր իրերին, մինչդեռ տիեզերքը նա դիտում էր որպես մի մեծ տարածություն, որում զետեղված ենտիեզերական մարմինները, այսինքն՝ ընդունում էր միաժամանակ մարմնից անկախ տարածություն-զետեղարանի, անմարմին տարածության գոյությունը: Ըստ Վահրամ Րաբունու, ժամանակը որևէ առարկայի, երևույթի գոյության, շարժման ու փոփոխության տևողության քանա կական բնորոշման չափ է: Ժամանակըգոյություն ունի ոչ թե շնորհիվ հենց առար կաների շարժման, այլ անկախ նրանցից, որպես նրանց շարժման տևողությունը չափելու միջոց: Գ. Գրիգորյան
Գեղարվեստական գրականությունը: XII— XIV դդ. Կ. Տ-ում նոր վերելք ապրեցին հայ գրական ավանդույթները, արմատավորվեցին ու զարգացան գրական ստեղծագործության նոր տեսակներ, գրականության մեջ մուտք գործեց ժողովրդի խոսակցական լեզուն (գրաբարը մեղմանալով՝ մոտեցավ հանրությանը հասկանալի միջին հայերենին): Կ. Հի գեղարվեստական գրականությունը բնորոշվում է հասարակական-քադաքական տրամադրություններով, հայրենասիրությամբ և հոգևոր թեմաների աշխարհականացումով: Դրսևորվեցին մարդու և բնության, հոգու և մարմնի, հայրենիքի և ազատության թեմաները: Կ. Հ-ում շարունակեց զարգանալ ժող. բանահյուսությունը, ստեղծվեցին գողտրիկ երգեր, զրույցներ, առակներ, հանելուկներ, որոնք թափանցեցին գրականության մեջ: Լևոն արքայորդու մասին ժողովրդի ստեղծած «Ալաղ, ըզ Լևոնն ասեմ» հայրենասիրական երգը, որի մեջ Լևոնը դրվատվում է որպես աննկուն ազգային հերոս, գրված է հայրենների տաղաչափությամբ: Ժողովրդա-գուսանական հայրենների տարածվածության մասին են վկայում Ներսես Շնորհալու հանելուկների մի քանի նմուշներ, Վարդան Բարձրբերդցու հայրենների շարքը, Լևոն Գ-ի մի բանաստեղծությունը: Ուշագրավ են նաև արձակ բանահյուսության գանձերը: Լիպարիտ զորավարի մասին պահպանված զրույցներում նկարագրված են նրա քաջագործությունները, որոնք ժողովուրդը համեմատել է Տրդատ Մեծի և Մուշեղ Մամիկոնյանի սխրագործությունների հետ: Արժեքավոր են Լիպարիտի քրոջ հերոսական կերպարն անմահացնող և. Սևակն կոչվող աղբյուրի հետ կապված ժող. զրույցները: Բանահյուսության արձակ գանձերի մասին անուղղակի վկայություններ են Վարդան Այգեկ-ցու հավաքած և մշակած առակները: Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը վարքա-վկայաբանական ստեղծագործությունների հավաքմամբ և թարգմանությամբ, որոնք հետագայում ընկան «Յայսմալուրք» և «Վարք հարանց» ժողովածուների հիմքում, հարստացրեց գեղարվեստական արձակի բնագավառը: Վարղան Հայկազնը իր «Տաղ գերեզմանական վասն փոխման երանեալ և սուրբ կաթողիկոսին Հայոց Գրիգորի Վկայասերի» չափածո ստեղծագործությունում նրան համարում է «Երկրորդ Սահակ»: Տեղահանված հայության ժամանակակից կյանքն ու հոգեկան խռովքն է ներկայացրել իր տաղերում Անանուն բանաստեղծը (XI— XII ղդ.): Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունին իր գրած շարականներում, տաղերում, նամակներում, վարքա-վկայաբանական նյութերի թարգմանություններում փայփայել է տեղահանված հայությանը հայրենի երկրում համախմբելու գաղափարը: Իր ստեղծագործություններով կ. Հ-ի գրականության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ներսես Շնորհափս (Ներսես Դ Կլայեցի կաթողիկոս): Գրել է արձակ (նամակներ, ճառեր, մեկնություններ) և չափածո (շարականներ, գանձեր, տաղեր, մեղեդիներ, պոեմներ, քառատող հանելուկներ, բանաստեղծություններ, ուղերձ-նամակներ, չափաբերված պատմական հիշատակարաններ են): Չափածո ստեղծագործություններում շոշափել է աշխարհիկ և հոգևոր թեմաներ: Վերջիններիս մեջ էլ հաճախ դրվատվել է աշխարհիկը: Ներսես Շնորհալին առաջին անգամ պոեմի նյութ դարձրեց հայ ժողովրդի պատմական դրվագները՝ սկզբից մինչև իր օրերը («Վիպասանութիւն…», 1121): Հեղինակի հայրենասիրական-ազատասիրական ստեղծագործությունների պսակն է «Որբ Եդեսիոյ» պոեմը (1145 կամ 1146): Ողբալով Եդեսիա քաղաքի կործանումը՝ նա բարձրացրեց Հայաստանի ազատագրման և մայր հայրենիքում հայ ժողովրդի համախմբման գաղափարը: Միջնադարյան հայ բանաստեղծության նվաճումներից են Ներսես Շնորհալու ավելի բան 300 հանելուկները, որոնք աչքի են ընկնում բնության ու աշխարհիկ կյանքի ընդգրկմամբ: Նրա շնորհիվ Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Մագիստրոսի, Հովհաննես Մարկավագի, Վարդան Հայկազնի և այլոց բանաստեղծությունների մեջ նկատվող աշխարհականացման m վերածննդի տարրերը թևակոխեցին զարգացման նոր փուլ: Իր մի շարք բանաստեղծություններով, «Ողբ Երուսաղեմի» պոեմով, Գրիգոր Նարեկացու Մատյանի հետևությամբ գրած ծավալուն երկով ու նամակներով հայտնի է Հայոց կաթողիկոս Գրիգոր Դ Տղան: Նրա աշխարհիկ ստեղծագործությունները հագեցված են քաղաքական-հայրենսաիրական մտայնությամբ և ուղղված են Կ. Հ-ի ամրապնդմանը: Բարսեղ Քեսոեցին (XII դ.) հայտնի է Մարալի և Քեսունի լատին իշխան Պաղտուինի հիշատակին նվիրված վարքա-վկայաբանական մի գրվածքով, որը վարքի, վկայաբանության, աղոթքի, խոստովանության, քրիստոնեական քարոզի տարրերից հյուսված ինքնատիպ երկ է: Հեղինակը մեծամեծ կառույցների, ապարանքների, քաղաքների ստեղծումը դիտելով աշխատավորների գրկանքի և արցունքի գնով ձեռք բերած հարստություն, հավատում է, որ տիրողների նկատմամբ դաժան դատաստան է լինելու ոչ միայն հանդերձյալ, այլև այս աշխարհում՝ իրենց կենդանության տարիներին: Ձեռագրերում պահպանվել են Հեսուանց վանքի միաբան Գրիգոր Մարաշեցու (XII դ.) արձակ բանաստեղծությունները («Ողբ», «Աղոթք» ևն)՝ գրված Գրիգոր Նարեկացու Մատյանի ոգով ու հետևությամբ: Ներսես Լամբրոնացին (XII դ.) թողել է ինքնուրույն ու թարգմանական հարուստ ժառանգություն (մեկնություններ, թղթեր, ատենախոսություն, ներբողներ, բանաստեղծություններ, իրավաբանական, վարքագրական երկերի թարգմանություններ են): Հռչակված է եղել որպես հրապարակախոս-դիվանագետ: Հայ-հունական եկեղեցիների միաբանության խնդիրը քննելիս պաշտպանել է փոխադարձ զիջումներով համաձայնության գալու գաղափարը՝ գտնելով, որ չի կարելի դավանաբանական մանրուքների պատճառով թշնամություն սերմանել ժողովուրդների միջև: Ներսես Լամբրոնացու ժամանակակիցն ու հաջորդը Սկևռայի վանքում՝ Գրիգոր Սկևոացին, եղել է մատենագետ, ուսուցչապետ, գրել է շարականներ, ճառեր և ներբողներ: Խաչատուր Սկևռացին (XII— XIII դդ.) հայտնի է իր ուսուցիչ Ներսես Լամբրոնացու մահվան առթիվ գրած դամբանական ողբով: Գեորգ Սկևռացին (Գրիգոր Սկևռացու քեռորդին և աշակերտը) հայտնի է իր մեկնություններով, ներբողներով, խրատներով, գանձերով, տաղերով: Նրա պատվերով է ստեղծվել Արիստակես Գրչի մեծարժեք երկը: Թողել է նաև խրատական տաղեր՝ գրչության արվեստի և նրանից օգտվելու մասին: Կ. Հ-ի արձակագիրներից է Վարդան Այգեկցին (XII—XIII դդ.): Նրա գրական հարուստ ժառանգության մեջ կարևոր տեղ ունեն քարոզները և առակները, որոնք հայ միջնադարյան գրականության խոշոր նվաճումներից են: Սկզբնապես նա այդ առակների մի մասն օգտագործել է իր քարոզների մեջ, ապա կազմել հատուկ ժողովածու: Վարդան Այգեկցու ստեղծագործությունը նոր առաջընթաց էր միջնադարյան հայ գրականության զարգացման ճանապարհին և վկայում է ոչ միայն աշխարհականացման հաղթանակի, այլև վերածնության երևույթների առկայության մասին: Առակների գաղափարական բովանդակությունը հասարակական կյանքս է՝ իր խոցելի բարքերի սուր քննադատությամբ և առողջ երևույթների, ազնիվ ու արդար զաղափարների խրախուսանքով: Բանաստեղծ Սրիկ Կոստանդը (XIII դ.) աչքի է ընկնում նուրբ արվեստով, տաղաչափական հնարանքների վարպետությամբ: Ծննդյան տաղերից մեկում «կ» հնչյունի բազմակի օգտագործմամբ տաղը հաճախ կոչվել է «բազմակենի» կամ «կեն-կապ»: Սրբերի երևակայական կերպարները նա օժտել է մարդկային հատկություններով: Նախամայր Եվային նա պատկերել է այսպես.
Կարմրալար այտիւք, Կապուտակ շըրթամբ, Կոշկոճեալ հերօք, Կայրէ արտասուօբ…
Կոստանդ Սրիկի «Հրճուիմք այսօր» տաղը գրված է Գրիգոր Նարեկացու «Ալետիս մեծ խորհրդոյ» տաղի ազդեցությամբ: Նրա տաղերն ու մեղեդիները մեծ տարածում են գտել միջնադարյան գանձարաններում ու տաղարաններում: Բանաստեղծ Վարդան Բարձրբերդցին (XIII դ.) հայտնի է խոհական բնույթի հայրենների շարքով, որոնցում նա դրվատում է ուսումը, դժվարություններին դիմանալը, գործին սիրով նվիրվելը: Նա փառաբանել է մայրական սերը, որն իր ժամանակի աշխարհայացքի բեկման դրսևորում էր: Վարդան Բարձրբերդցին գրել է նաև քերականական բնույթի աշխատություն: Հեթում և թագավորը, որպես գրասեր, ոչ միայն հովանավորել է դպրության և ձեռագրային մշակույթի զարգացումը, այլև անձամբ ստեղծել մատենագրական արժեքներ: Հայտնի է որպես բանաստեղծությունների հեղինակ: Հեթում Ա-ի եղբայրը՝ Հովհաննես Արքաեղբայրը, նշանավոր է թե որպես պատվիրող և թե որպես գրիչ: Գրել է քաղաքական-հայրենասիրական բանաստեղծություններ: Վարդան Արևելցին (Х III դ.) Հեթում և թագավորի ընտանիքի համար գրել է եզակի նշանակությամբ ընթերցարան՝ «ժդլանք» (զրույցներ) խորագրով: Իր բովանդակությամբ դա կրոնա-դավանաբանական, քերականագիտական, տաղաչափական, տիեզերագիտական, պատմական և նման այլ բնույթի տեղեկությունների շտեմարան է: «ժղլանքի» լեզուն ժամանակի աշխարհաբարն է: Վարդան Արևելցին իր «Յաղագս մեկնութեան քերականին…» երկում շեղվել է նախորդ քերականներից և ստեղծել մեկնության ինքնատիպ եղանակ: Արտագրել և մեկնաբանել է Դիոնիսիոս Թրակացու «Քերականության» բնագիրը: Լևոն Գ թագավորը գրել է հայրենների հետևությամբ մի տաղ՝ նվիրված Տաթևի վանքին: Լևոն Գ թագավորի կրտսեր դուստրը համարվող Ալիծ Տարսոնացին եղել է հռչակավոր գեղագրուհի: Ալիծի մասին պահպանված զրույցի համաձայն՝ նույնիսկ Արևելյան Հայաստանից Կիլիկիա (Տարսոն) էին մեկնում՝ ուսումնասիրելու նրա մշակած տառատեսակներն ու նրբարվեստ գրչությունը: Նա գրել է բանաստեղծություններ, ընծայաբերվող գավաթների վրա փորագրվելիք չափածո մաղթանքներ, նամակաձևեր, տապանագրություններ: Վահրամ Րաբունին իր պատմավիպասանական պոեմում ոգեկոչել է ոչ միայն անցյալի, այլև իր օրերի հերոսականսխրանքները, դրվատել հայ գործիչներին: Գրել է նաև գեղարվեստական արձակստեղծագործություններ: Կոստանդին Պեհեսնեցին (XIII—XIV դդ.) հայտնի է իբրև ձեռագրերի, ինչպես նաև մի մեծարժեք մասնատուփի պատվիրատու: Վերջինս միջնադարյան կիրառական արվեստի գլուխ-գործոցներից է: Այն ստեղծվել է տռոմկլայի անկման (1292) կապակցությամբ և նվիրված է նրա պաշտպանության ժամանակ ընկած հայ մարտիկների հիշատակին: Մասնատուփի վրա փորագրված են Կոստանդին Պեհեսնեցու բանաստեղծությունները, որոնցից մեկը նվիրված է Հեթում Բ թագավորին, մյուսը (ողբ, 104 տող)՝ Հռոմկլայի անկմանը: Ներսես Շնորհալու մի պոեմի սկզբնատողով վերնագրված «Յիսուս որդի» ժողովածուն բովանդակում է Ներսես Շնորհալու բոլոր չափածո գործերը, հաճախ նաև թղթերը, Գրիգոր Տղայի, Ներսես Լամբրոնացու և ուրիշների ստեղծագործությունները: Ժողովածուն եղել է ժամանակի լավագույն ընթերցարանը: Բացառիկ երևույթ են Կ. Հ-ում ծնված «Մանրուսմունք» և «Խազգիրք» կոչվող ժողովածուները՝ կապված հայ երաժշտական գրականության հետ: Քաղաքական մտքի և գեղարվեստական արձակի մեծարժեք հուշարձան է «Թուղթ ընդհանրական» ժողովածուն: Մեծ կարևորություն ունեն Շարակնոցի կիլիկյան խմբագրումները, Գանձարան-Տաղարանների, «Տարանց վարքերի», «Տոնամակ»Հայսմավուրքների» կազմավորման կիլիկյան արտահայտությունները: Ուշագրավ է «Մաշտոց» ծիսարանի կիլիկյան տարբերակը՝ հարստացած նոր կանոններով: Գրականագիտական կարևոր երևույթ է Կ. Հ-ում Գրիգոր Նարեկացու ստեղծագործության գնահատման և մասսայականացման փաստը: Ա. Մնացականյան
Թատրոնը: Կ. Հ-ում ծաղկել է նաև թատրոնը: Այն եղել է քաղաքային միջավայրի զարգացման արդյունք, միջնադարյան աշխարհիկ կյանքի գեղարվեստական արտահայտություն: Զարգացել է գրական մշակույթից անկախ, առաջավորասիական երգային-էպիկական ու խաղային բանահյուսության հիմքի վրա, եղել դասական միջնադարին բնորոշ թատերական համակարգերից մեկը: Հատկանշվել է գեղարվեստական արտահայտության տարասեռ ձևերի (կրկեսային, պարային, խոսքային, երգայիներաժշտական) միակառուցությամբ: Գրիգոր Մարտշեցու և Գրիգոր Դ Տղայի անուղղակի վկայությունների համաձայն՝ քաղաքներում եղել են մշտական խաղավայրեր կամ թատերական շենքեր (մոտավորապես ժամանակակից կրկեսի նման)՝ հրապարակով (տեսլարան, ներկայիս՝ մանեժ), ամֆիթատրոնով (շուրջտեսանելիք) և տաղավարով (խորան, ներկայիս՝ կուլիս): Գրիգոր Դ Տղան ակնարկում է, որ այնտեղ տեղի են ունեցել հեծելախաղեր («Ուր ձիավարժն ի թատերին»), կրկեսային ցույցեր, կատակային տեսարաններ («կատակերգուքն ի ժողովին»), ներկայացվել են միմոսային ինտերմեդիաներ և առակային (սյուժետային) տեսարաններ (դիմակներով): Ներ կայացումների բնույթի մասին Գրիգոր Մարաշեցին (XII դ.) որոշակիորեն ակ նարկում է. «Ոմանք կամին խաղ առնելգխստութիւն գազանին, ի մագաղաթի զպատկերս գրեն և ցուցանեն իբրև զմարդ, իսկ նա առեալ պատառէ զմագաղաթն և անդ ցուցանէ զբնութիւն մարդատեցութեան» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. 108, էջ 82 ա): Հեղինակի մյուս ակնարկը վերաբերում է բեմական կերպավորման արվեստին,«յետ գիշերոյն, յետ խաղուց անցանելոյ, յետ կերպարանելոյն յաչս տեսողացն յետ տաղալարին ապա քակտին դիմակքն և երեի ճշմարտութիւն» (նույն տեղում, էջ 93 բ): Հ. Հովհաննիսյան
Կերպարվեստը: Արևելքի և Արևմուտքի երկրների մշակույթների շփման կենտրոնում գտնվելը նպաստել է կերպարվեստի բարձր զարգացմանը Կ. Հ-ում: Առանձնապես աչքի է ընկնում Կ. Հ-ի մանրանկարչությունը, իր ճոխությամբ, նուրբ դիտողականությամբ, կենդանությամբ, գունային գամմայի և գեղարվեստական զանազան մոտիվների խոր ներդաշնակությամբ, եվրոպական Վերածննդի արվեստը կանխանշող մի քանի տարրերով (խորքի զգացողություն, մարդկային հոգեբանություն արտահայտող կերպարներ, կենդանի իրականությունից վերցված մանրամասներ են): XII դ. սկզբից Կ. Հ-ի վանքերին կից գրադարաններում հավաքվում են հին ձեռագրեր, ընդօրինակվում նորերը: XII դ. կիլիկյան ձեռագրերը (1113-ի Ավետարանը՝ ծաղկված Դրագարկում, 1166-ի Ավետարանը՝ ծաղկված Հռոմկլայում, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. 6763 և 7347) ոճով դեռևս կապված են մայր Հայաստանի այն ձեռագրերի հետ, որոնք աչքի են ընկնում մոնումենտալությամբ, կերպարների, գույների, ճարտարապետական դեկորների հարթապատկերայնությամբ ու պայմանականությամբ: Կ. Հ-ի առաջին նշանավոր մանրանկարիչներն են Կոստանդինը և Գրիգոր Մլիճեցին, որոնք կապված էին Ներսես Լամբրոնացու ժամանակ հռչակված Սկեռա և Մլիճ գրչատների հետ: ՛Հայտնի են Ներսես Լամբրոնացու պատվերով 1173-ին Գրիգոր Մլիճեցու ընդօրինակած և ծաղկած «Նարեկը» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. 1568) և 1197-ի «Սկևռայի Ավետարանը» («Լվովի Ավետարան»), որը նա ավարտել է Սկևռայում՝ Ատեփանոս քահանայի պատվերով: Նշված, նաև Կոստանդինի 1193-ին ծաղկած Ավետարանի (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. 1635) մանրանկարներն արդեն բովանդակում են Կիլիկյան գրքարվեստի հիմնական մոտիվները, ա. խորանների կառուցվածքը՝ ուղղանկյուն գլխազարդ, դրված գերանին (քիվ), որը հանգչում է երկու կամ երեք սյուների վրա, իսկ վերջիններս՝ ժապավենաձև պատվանդանի վրա, ընդ որում, խորանները լրիվ դառնալով դեկորատիվ՝ կորցրել են ճարտարապետական այն ձևը, որ ունեն մայր ՛Հայաստանի IX—XI դդ. մանրանկար-խորանները, բ. զարդարվեստում արևելյան տարրերի ճաշակավոր յուրացում, հակում մի կողմից դեպի բուսական ու կենդանական զարդերի բնականությունը (նուրբ դիտողականություն), մյուս կողմից՝ հմուտ ոճավորումը, խորանների շրջապատումը ծառերով, որը հատուկ չէ բյուզնդական արվեստին, գ. տերունական նկարներ, դ. պատվիրոդի՝ իբրև խնդրարկուի, դիմանկարը Քրիստոսի կամ Տիրամոր առաջ, և պատմական անձանց (Գրիգոր Նարեկացի և ուրիշներ) կերպարներ: Կոստանդին և կաթողիկոսի և արքայական ընտանիքի անդամների պատվերներով ծաղկված ձեռագրերն ունեն գեղագիտական նպատակասլացություն: Մանրանկարիչներ Կիրակոսի, Վարդակի, ՛Հովհաննեսի ծաղկած մարդկային ֆիգուրները (ավետարանիչներ) օժտված են բնականությամբ, մանրանկարները՝ ավելի հարուստ գույներով: Սյուժետային բազմազան պատկերների առաջին մեծ վարպետը Կ. Հ-ում Թորոս Ռոսլինն է: 1256—1268-ին նրա պատկերազարդած ձեռագրերն ունեն աննախադեպ պերճություն և վեհաշուքություն: 1262-ի Ավետարանում (Բալթիմոր, Ոալստերի պատկերասրահ, ձեռ. 539) մանրանկարները, ի տարբերություն էջով մեկ արվածների, ներկայացվում են նաև բնագրի հետ: Ռոսլինյան ձեռագրերում ավետարանական պատկերներն ուղեկցվում են իրականությունից ներշնչված յուրահատուկ դրվագներով, որոնք դուրս էին ավանդական պատկերագրությունից: Նկարիչը հատկապես շեշտում է հերոսների հոգեբանական նկարագիրը, նրանց վեհությունն ու հանդիսավորությունը, մարդկային ֆիգուրների դասավորությամբ հասնում խորության պատրանքի: Ինչպես Թորոս Ռոսլինի, այնպես էլ Վասակ արքայազնի համար պատկերազարդված և ռոսլինյան կնիքը կրող Վաշինզտոնի Ֆրիրի պատկերասրահի ձեռ. 3218 Ավետարանին հատուկ է ոչ միայն պատմողականություն, այլև Հին և Նոր կտակարանների զուգահեռություն (բնորոշ է Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու որմնաքանդակներին ու որմնանկարներին): Սակայն Թորոս Ռոսլինը ոչ միայն ավետարանական տեսարաններն է զուգակցում ՛Հին կտակարանի մարգարեների պատկերներին, ինչպես Բյուզանդիայում և Արևմուտքում, այլև՝ խորաններր, որտեղ նրանք նկարված մեդալիոններում բռնել են Քրիստոսի հայտնությունը գուշակող մակագրություններով մագաղաթյա թերթեր: Թորոս Ռոսլինը զարդարվեստի մարզում շարունակելով իրեն նախորդած վարպետների ավանդները՝ խորաններում և անվանաթերթերում ներմուծում է մոտիվներ, որոնք դժվար է գտնել Կ. Հ-ից դուրս (ծաղիկ բռնած այծագլուխ մարդ, երկար վարսերով մերկ կանայք, առյուծ հեծած մերկ մարդ ևն): Կ. Հ-ի մանրանկարչության հաջորդ փուլը կազմում են այսպես կոչված «արքունի» (թագավորական ընտանիքի անդամների համար պատկերազարդված) ձեռագրերը, որոնցում գերիշխում է դեկորատիվ բարրոկո հիշեցնող ոճը: «Կեռան թագուհու Ավետարան»ում (1272, Երուսադեմի Ս. Հակոբյանց վանք, ձեռ. 2563) մարդկային ֆիգուրներն ավելի ձգված են, հագուստների ծալազարդումը՝ ավելի նրբագեղ, մեծ տեղ է տրված հագուստների ոսկե ծալքագծերին: Դեմքերի արտահայտությունները, կեցվածքներն ու շարժաձևերն ավելի են շեշտում տեսարանների հուզական բովանդակությունդ «խաչելության» մեջ Հիսուսը տառապում է, հրեշտակները լացակումած են, Տիրամայրը՝ նվաղած, որին պահում են յուղաբեր կանայք, «Պայծառակերպության» մեջ առաքյալներից մեկը պառկած է հասակով մեկ, մյուսն ընկնում է երեսնիվայր՝ ծածկելով լույսից կկոցվող աչքերը: Այդ մանրանկարները երբեմն հիշեցնում են XII— XV դդ. բյուզնդական և դուչենտոյի իտալ. արվեստը: «Կեռան թագուհու Ավետարանում» և «վասակ իշխանի Ավետարանում» (Երուսաղեմի Մ. Հակոբյանց վանք, ձեռ. 2568) հայ մանրանկարչության մեջ առաջին անգամ պատկերվել են արքայական տան անդամների դիմանկարները: XIII դ. վարպետները պատկերագրության ցանկը հարստացնում են այլաբանական տեսարաններով: Հեսեի ծառի պատկերագրությունը (Քրիստոսի ծննդաբանությունը, վերցված Արևմուտքից) հարուստ նյութ է տալիս նկարիչների երևակայությանը: «վասակ իշխանի Ավետարանի», Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի.9422, 2629 և 7651 ձեռագրերի Մատթեոսի Ավետարանի անվանաթերթերում նկարված (աջից) այդ ծառը ձևով, տերևների և ճյուղերի շարահյուսքերի համակարգով փոփոխվում է: Հավանաբար այդ ծառի գաղափարն է դրվել «Խեթում Բ թագավորի ճաշոցի» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. 979) լուսանցազարդերի (տերևահյուսքային, թռչնային և կենդանական բազմազան տելւարաններ ու պերսոնաժներ) հիմքում: Այնտեղ չինական բաշավոր առյուծները գլխազարդում պատկերված անմորուք Քրիստոսի կիսանդրին պահպանում են վիշապներից: «Հեթում Բ թագավորի ճաշոցի» և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի և 7651 Ավետարանի (պատկերազարդել են տարբեր ժամանակների մի քանի վարպետներ, 1320-ին ավարտել է Սարգիս Պիծակը) գրեթե յուրաքանչյուր էջը պատկերազարդված է (վերջինում՝ չորս Ավետարանների համարյա բոլոր դրվագները): Այդ ձեռագրում հստակ երևում է անցումը Կիլփկիայի մանրանկարչության ճոխ ոսկեդարի բազմազանությունից դեպի XIV դարի ռացիոնալ և համապարփակ ոճը: «Մատթեոսի Ավետարան»ի էջերում արտասովոր ազատությամբ պատկերված գործողությունները միմյանց հաջորդում են հանդիպակաց էջերի տակ, որոնք բարձրանալով, ծավալվում են ամբողջ լուսանցքով մեկ, զուգակցվելով մերթ բնագրում հիշատակված մարգարեի պատկերով, մերթ վերափոխված արևմտյան մոտիվներով (խաչակիր ասպետների հանդերձանքով զինվորներ, փշաձև տերեահյուսքեր, երևակայական շինություններ ևն), որոնք առկա են նաև «ճաշոցում» և Х III դ. այլ ձեռագրերում: Սարգիս Պիծակն արդեն տիպականացնում է անձերի կեցվածքները, շարժմունքները, կենդանի տպավորություններն իրականությունից վերածում գաղափարապատկերների, կրճատում պերսոնաժների թիվը, ճարտարապետական երևակայական կուլիսները վերածում երկրաչափորեն կառուցված նշանների, գունային գամման սաոմանալիակում ծիածանի գույներով, իբրև աստվածային լույսի խորհուրդ): XIV դ. Կ. Հ-ի քաղ. անբարենպաստ պայմաններում հայ մանրանկարիչներն աստիճանաբար հրաժարվում են ստեղծագործական ազատության քմայքներից, նրանց պատկերած անձերը դառնում են խիստ, զուսպ և ինքնամփուի, կենդանական և բուսական զարդերը՝ պարզ: Ստեղծվում են նաև զուտ գրաֆիկ՝ մեկ գույնով պատկերազարդված ձեռագրեր: Սարգիս Պիծակի ձեռագրերի լուսանցքներում, XIII դարի միմյանց ներհյուսված և շարունակվող սյուժետային ու կերպարային խմբերի փոխարեն, հայտնվում է մեկ կամ երկու պերսոնաժ (կամ բուսամոտիվ), որոնք անձնավորում են տառապանք, բժշկության սպասող հիվանդություն (բորոտներ, կույրեր, անղամալույծներ, դիվահարներ), խնդրանք, օրհնություն, հովանավորություն (Քրիստոսը և առաքյալները), կանխանշում նոր փրկություն (հրեշտակապետը և Տիրամայրը հանդիպակաց լուսանցքներում, իբրև «Ավետում») ևն: Սարգիս Պիծակը թեև կտրուկ դարձ կատարեց դեպի բուն հայկական ու կապադովկիական հարթապատկերային սիմվոլիկ արվեստը, սակայն մնաց տիպիկ կիլիկյան նկարիչ (տես նաև կիլիկիայի մանրանկարչության դպրոց հոդվածը): Կ. Հ-ի որմնանկարչության մասին տեղեկությունները կցկտուր են: Անարգաբայի բազիլիկ եկեղեցում պահպանվել են որմնանկարների բեկորներ, աբսիդում նշմարվում է Քրիստոսը գահին՝ շրջապատված ավետարանիչների սիմվոլներով և երկու սուրբ ձիավորներով, իսկ հվ. պատի արևմտակողմում՝ մի սուրբ զինվոր: Ոսկերչության և արծաթագործության արհեստանոցներ են գործել Հռոմկլայում, Սկևռայում, Սսում: Սակայն մեզ հասել են սակավաթիվ նմուշներ, այդ թվում՝ Վիլգորաում գտնված արծաթե թասը, Ս. Նիկողայոսի աջը, Բերդյանսկում գտնված արծաթե շերեփը, մի քանի արծաթյա կամ ոսկեզօծ կազմեր, Սկևռայի պահարան-մասնատուփը: Մեզ հասած կիլիկյան առաջին արծաթյա կազմը պատրաստվել է 1254-ին՝ Ստելիանոս եպիսկոպոսի սյատվերով՝ Կիրակոսի ծաղկած (1248) Ավետարանի համար (Անթիլիաս): Կազմին դրվագված են տարբեր ձևերի խաչեր (մի երեսին՝ խաչելության, մյուսին՝ գահակալած Քրիստոսի պատկերով), մեդալիոններ՝ սրբերի գլուխներով, ավետարանիչների թևավոր խորհրդանշաններ: Հասել է նաև Կոստանդին և կաթողիկոսի պատվերով մի այլ արծաթե ոսկեզօծ կազմ, մի երեսին՝ Դեիսուսի, մյուսին՝ կանգնած չորս ավետարանիչների բյուզանդամետ պատկերներով: Ուշագրավ և հարուստ է 1334-ին Գրիգոր կրոնավորի պատվերով Սսում պատրաստված արծաթե կազմը, մի երեսին՝ խաչելության, մյուսին՝ Քրիստոսի ծննոի բազմաֆիգուր հորինվածքներով: Երկու պատկերները շրջանակված են մեդալիոններով և մակագրություններով: Արտակարգ նուրբ դրվագված այդ տերունական պատկերները հարում են Սարգիս Պիծակի նախասիրած պատկերագրական բանաձևերին: Կիլիկյան արծաթագործության ամենաուշագրավ նմուշը Սկևռայի 1293-ի եռա-փեղկ պահարան-մասնատուփն է (Լենինգրադ, էրմիտաժ), որը Սկևռայի վանահայր Կոստանդինը պատվիրել է Հռոմկլայի հերոս պաշտպանների հիշատակին: Պահարանն ունի հարուստ մակագրություններ՝ դրվագված փեղկերի և կենտրոնական տախտակի ետևի մասի վրա: Ֆոնի հետ մարդկային կերպարների, նախշամոտիվների ու մակագրությունների ներդաշնակ հարաբերակցությամբ այն կազմում է գեղարվեստական ամբողջականություն: Մշակման տեխնիկայի առումով այդ պահարան-մասնատուփը եզակի է դրվագարվեևտում: Մրբերի կերպարներն օժտված են անհատականությամբ, «Ավետումը» ներկայացնող Գաբրիել հրեշտակապետի և Մարիամի ֆիգուրները՝ կիլիկյան մանրանկարչությանն արժանի նրբագեղությամբ: Չնայած կիլիկյան արծաթագործության նմուշների սակավությանը, արվեստագիտությունն այնտեղ տեսնում է արծաթագործական ինքնատիպ դպրոցի առկայությունը: 1375-ին Կ. Հ-ի պետության անկումով վերջ է գտնում հայ միջնադարյան կերպարվեստի ամենաբարձր և փառահեղ ժամանակաշրջանը, որը հիշեցնում է իտալական նախառենեսանսը: Վ. Ղազարյան ճարտարապետությունը: Կ. Հ-ի ճարտարապետությունը, շարունակելով հայկական բնաշխարհի շինարարական ավանդույթները, կազմել է հայկական ճարտ. անքակտելի մասը: Պայմանավորված տեղական պայմանների յուրահատկությամբ, մերձավոր երկրների ազդեցությամբ՝ Կ. Հ-ի ճարտ. ունեցել է մի շարք առանձնահատկություններ, որոնք հիմնականում արտացոլվել են կառույցների դեկորատիվ հարդարանքում: Կ. Հ-ի դիրքը (Արևելքի և Արևմուտքի ծովային ու կարավանային առևտրական ուղիների հանգույցում) և զարգացման յուրահատուկ պայմանները մեծապես նպաստել են քաղաքների ու բերդերի շինարարությանը: Արհեստավորական արտադրության և առևտրի գլխավոր կենտրոններն էին Տարսոնը, Ադանան, Սսիսը (Մամեստիան), Այասը, Կոռիկոսը: Պաշտպանական և մոնումենտալ կառույցների շինանյութն է եղել տարբեր տեսակի բնական քարը (ավազաքար, կրաքար, գրանիա), երեսապատման համար օգտագործել են կոնգլոմերատ, նաև մարմար, որը հաճախ վերցրել են հռոմեական և բյուզնդական կառույցների ավերակներից: Փայտատեսակներից կիրառվել են մայրին, կաղնին, ձիթենին: Պաշտպանական կառույցների որմերը շարել են կոպտատաշ խոշոր քարե բլոկներով, սոսնձել կրաշաղախով: Քարի մշակումը «ռուստային» էր և սրբատաշ: Մոնումենտալ շենքերի որմերի երեսները սրբատաշ էին, միջուկի լիցքը բաղկացած էր մանր քարերից: Կառուցվածքային պատասխանատու մասերում քարերը միացվում էին մետաղյա կապերով: Բացվածքներն ավարտվում էին կիսաշրջան, սլաքային և աղեղնային կամարներով: Գմբեթային ծածկերում կիրառում էին առագաստաթաղային կառուցվածքներ: Դղյակներում և ամրոցային կառույցներում տարածված էին տարբեր բնույթի վիմափոր զետեղարաններն ու սենյակները: Ինաևրիերները զարդարվում էին մարմարով, խճանկարով: Կառույցների քարերին քարգործ վարպետները փորագրում էին իրենց նշանները հայոց տառերի ձևով, որոնցից պահպանվել են Լամբրոնի դղյակի, Տարսոնի Ս. Պետրոս և Ս. Սոֆիա (այժմ՝ Ուլու Ջամի մզկիթը) եկեղեցու որմերին: Տնտ. վերելքը նպաստում էր առևտրական քաղաքների արագ աճին: Սրա հետ մեկտեղ հաճախակի պատերազմները ստիպում էին հատուկ ուշադրություն դարձնել բնակավայրի ամրոցային պաշտպանվածությանը, ուստի և շենքերի առաջատար տիպերը դարձան դղյակներն ու ամրոցները, որոնք բազմաթիվ էին երկրի լեռնային շրջաններում: Կարևոր ռազմավարական ամրոցների մատույցները պաշտպանված էին օժանդակ ու փոքրածավալ ամրոցներով: Նման ձևով էին պաշտպանված Սիս և Անարզաբա թագավորական ամրոցները, Օշինյանների (Հեթումյանների) դղյակը՝ Լամբրոնը: Ամրոցների միջտարածությունը սահմանվում էր ելնելով այն սկզբունքից, որ մնկ ամրոցի բարձր կետից մյուսին տրվող ազդանշանը (լուսարձակի ձևով կամ դրոշով) տեսանելի լիներ անզեն աչքով և աննկատելի՝ թշնամուց: Լամբրոն ամրոցում լուսարձակային ազդանշանում գոյություն ուներ նաև իր իսկ աշտարակների միջև: Ամրոցներն ու դղյակները կառուցվում էին դժվարամատչելի բարձունքների զառիթափ գագաթներին (Թումլուբերդ դղյակ): Նրանց հատակաձևերը հիմնականում անկանոն էին և կազմավորվում էին ըստ տեղանքի, որի ռելիեֆի ռազմավարական տեսակետից բոլոր առանձնահատկությունների նպատակադրված օգտագործումը հասցվում էր առավելագույնի (Սսի, ճանճիբերդի, Կանչիբերդի, Լևոնկլայի ամրոցներ): Երկրաչափական կանոնավոր հատակաձևերի սակավ ստեղծումը (Գուգլակի հատակագիծը սեղանաձև է) պայմանավորված չէր որևէ նախորդող ավանդույթով և թելադրվում էր բնական պայմաններով, այսպես՝ ավելի վաղ ժամանակներում կառուցված բյուզնդական ամրոցների (Մարաշ) հատակաձևերի կանոնավորությունը, ուղղանկյուն աշտարակները բնորոշ են հարթավայրերին: Ամրոցի տարածքը բաժանված էր տարբեր մակարդակների վրա կառուցված որմնափակ մասերի (Սիս, Մուդ), իսկ արտաքին պարագծով ամրացված էր աշտարակավոր հզոր պարիսպներով, որոնց հաստությունը (Անամուռի պարսպի հաստությունը մոտ 6 մ է) հնարավորություն էր ընձեռում նրանց մեջ ստեղծել գաղտնուղիներ և տնտ. սենյակներ: Աշտարակները գլանաձև էին, մեծ տրամագծով, սնամեջևբաժանված տարբեր սենյակների: Որմերն ամրացնելու նպատակով կառուցվում էին նաև հոծ, ավելի փոքր տրամագծով կիսագլանային աշտարակներ: Աշտարակների միմյանցից հեռավորությունը տարբեր էր: Ուղղանկյուն կամ քառակուսի կտրվածքով աշտարակներ, որոնք բնորոշ էին բյուզնդական ժամանակաշրջանի շինարարությանը, սակավ էին կառուցվում, այն էլ որպես ամրոցի տիրոջ կամ բերդասլետի բնակարան: Այդ աշտարակի տեղը խստորոշված չէր, մի դեպքում այն տեղադրում էին համեմատաբար անվտանգ, ոչ խոցելի մասում (Սիս, Լևոնկլա, Մուդ), մյուս դեպքում՝ ամրոցի առավել խոցելի մասում (Այաս, Կոոիկոս, Լամբրոն): Գլանաձև աշտարակների գերադասումը պայմանավորված էր ոչ թե երկրի սեյսմիկությամբ, այլ այդ ձևի մեծ դիմադրողականությամբ (թշնամու ավերիչ գործողությունների դեմ): հակասեյսմիկ նպատակով բուն Հայաստանի X—XI դդ. լեռնային ամրոցների աշտարակներն ունենում էին որոշ թեքություն (Բջնի, Ամբերդ): Ամրոցի անառիկությունն ավելացնելու նպատակով պարիսպների ստորոտից դեպի ցած ժայռալանջերը տաշվում էին ուղղաձիգ որմերի նման: Լամբրոնում, Գուգլակում, Պապեռոնում, Մուգում ժայռալանջերի տաշը արված է 10—15 մ և ավելի բարձրությամբ: Նման հնարանք կիրառել են բուն Հայաստանում տակավին ուրարտական ժամանակաշրջանից (Վան ամրոցը) և ավելի ուշ (Բաղաբերդ, V—VI ղդ.): Բարդ ռելիեֆի դեպքում (Լևոնկլա), խոցելի մասերը ամրացնելու նպատակով կառուցում էին միջանկյալ որմեր, ստեղծելով մի քանի, հաջորդաբար պաշտպանական ճակատներ: Ամրոցի դարպասի մատույցները և ներքին անցումները հնարավորին չափ բարդացվում էին, ճանապարհն արվում էր զառիվեր լանջին, մուտքը՝ ճանապարհից շատ բարձր, այնպես, որ գրեթե ուղղաբերձ աստիճաններով հեծյալն ի վիճակի չէր բարձրանալ, կառուցվում էին մի քանի դարպասներ (երկուսից ոչ պակաս)՝ հաջորդաբար տեղադրված օձագալար ճանապարհին: Դարպասները կողահարվում էին մոտ դրված հզոր աշտարակներով, ուր տեղավորվում էր պահակախումբը: Առավել հզոր ու խոշոր ամրոցներն էին Մևարզաքամ և Սիսը: Կոստանդին Դ-ի ոսկյա դրամին դրվագված էր եռաշտարակ կառույց (Սսի ծավալա-տարածական կոմպոզիցիան) և գրված «Սիսն՝ արքա ամրոցաց»: Մեծ ամրոցների համակարգով էին օժտված Կ. Հ-ի հարթավայրային քաղաքները: Նրանք պատնեշվում էին հրակնատավոր բազմաթիվ աշտարակներ ունեցող պարիսպներով, որոնց արտաքին պարագծով ստեղծվում էին ջրալեցուն խանդակներ, իսկ դարպասների աոջևում՝ շարժական կամուրջներ: Իբն-Հաուկալի նկարագրությամբ Տարսոնը ուներ քարե կրկնակի պարիսպ: Ըստ Յակուտի, այդ պատերն ունեին վեց դարպաս, իսկ ստորոտը գոտևորված էր խոր խանդակով: Այասև ու Կոռիկոսը, բացի քաղաքի աշտարակավոր պարիսպներից և խանդակից, նաև ունեին երկուական լրացուցիչ բերդեր՝ մեկը ծովեզրին, մյուսը՝ մոտակա կղզյակին, որոնք իրար էին կապվում լայնարձակ, միաժամանակ նավահանգիստ կազմող, ծանծաղուտով: Կոռիկոսի առաֆնյա մեծատարած բերդը մասամբ կառուցված է ժայռին, որը որոշ տեղերում տաշված է բերդի կրկնակի պարսպի արտաքին պարագծի ձևով: Դղյակներն ու ամրոցները հարմարավետ էին բնակվելու համար: Բոլոր խոշոր ամրոցներում, բացի բնակելի և տնտ. սենյակներից, կային նաև ընդելուզումներով, զարդապատկերներով, ոսկեզօծումով մշակված դահլիճներ՝ հանդիսավոր ընդունելությունների համար (Սիս, Անարզաբա, Լամբրոն, Լեոնկլա): Մատուռ-աղոթարանները սովորաբար թաղածածկ դահլիճ տիպի էին: Լամբրոնի ամրոցում աղոթարանը ութնիստ թաղածածկ աշտարակի առաջին հարկում էր, իսկ նրանից ոչ հեռու՝ բերդանման աշտարակի երկրորդ հարկում, Ասում և Անարզաբայում առանձին կանգնած կառույցներ էին: Բազմաթիվ ամրոցներում (նաև Լևոնկլայում) եկեղեցիները փորվում էին ժայռի մեջ: Եկեղեցիների ինաևրիերները մշակվում էին շքեղությամբ (ինչպես նաև ամրոցների շքամուտքերը), հատկապես կիրառվում էր որմնանկարչությունը, որի մնացորդները պահպանված էին Վ. Լանգլուայի XIX դ. հետազոտած եկեղեցիներում: Սպասարկման կառույցներից պարտադիր էր բաղնիքը, ուր լողարանի հատակն ու որմերը ջերմացվում էին տաք ծխով և հաճախ երեսապատվում խճանկարագարղ սալերով: Հատուկ ուշադրություն էր դարձվում ամրոցների ջրամատակարարմանը: Ջրամբարները փորվում էին ժայռի մեջ (Գուգլակ, Սիս, Լևոնկլա) կամ կառուցվում քարից (Այնթապ, Սիս) և որպես կանոն ուղղանկյան ձև ունեին: Շատ ամրոցներ (Այնթապ, Գուգլակ, Սիս) ունեին երկուական ջրամբար՝ կառուցված տարբեր մակարդակներով, մեկում (Կապան, Այնթապ) ամբարվում էր գետակից կամ խեցե քողարկված խողովակաշարով (Պապեռոն, Սիս) լեռնային աղբյուրներից հոսող խմելու, մյուսում՝ կենցաղային կարիքների համար օգտագործվող ջուրը: Հարթավայրային ամրոցների և քաղաքների բնակչությունն օգտվում էր մոտակա գետերից: Անհրաժեշտության դեպքում ջուրը բերվում էր հեռավոր վայրերից՝ հռոմ. ժամանակներում կամ նոր կառուցված բազմաթռիչք ջրանցույցներով (Ագա-նա, Անարզաբա): Կ. Հ-ի քաղաքատիպ բնակավայրերը հռչակված էին իրենց կառույցների շքեղությամբ ու գեղեցկությամբ: Քաղաքը բաղկացած էր միջնաբերդից, ներքին քաղաքից և երբեմն արտաքին բնակավայրից (Կոռիկոս): Քաղաքի տարածքը մասնատված էր առանձին շրջանների և խիտ կառուցապատված: Միջնաբերդի մոտակայքում կամ ներքին քաղաքի մեջտեղում էր գլխավոր, սովորաբար առևտրական հրապարակը, որ փողոցներով կապվում էր քաղաքի դարպասների հետ: Նեղ, կոր ու ծուռ փողոցները, հաճախ զուրկ սալահատակից, կազմվում էին տների խուլ ճակատներով. Հասարակական շենքերը, առևտրաարհեստավորական ձեռնարկությունները կենտրոնացած էին հրապարակում կամ հրապարակամերձ փողոցներում, համախմբված ըստ արտադրանքի տեսակի. Օտարերկրացիները նակվում էին առանձին թաղամասերում, ուր բնակարաններից բացի, կային պանդոկներ, բաղնիքներ, հյուրատներ, տառատիպ արհեստանոցներ, նույնիսկ եկեղեցիներ ու գերեզմանոցներ: Դաստակերտները տեղադրված էին պատահական: Քաղաքացիների բնակարանները, ըստ XVIII—XIX դդ. տվյալների, մեկ, երկու, երբեմն երեք հարկանի էին. վերևինը բնակելի հարկ էր, ներքնինը տնտեսական և այլ կարիքների համար էր: Բակը ցանկապատված էր: Տների տանիքները միահարթ էին և օգտագործվում էին նաև որպես քնելու և այգու բարիքները չորացնելու տեղ: Կանաչը քիչ էր, մեծ մասամբ՝ պտղատու ծառեր կամ խաղողի վագեր: Զառիվեր ռելիեֆ ունեցող քաղաքների տները տեղադրվում էին դարավանդաձև, խիտ-խիտ, հաճախ մի տան տանիքը բակ (նույնիսկ փողոցանցում) էր ծառայում մյուսի համար: Այս տիպի քաղաքներն իրենց յուրատիպ ուրվագծով ներդաշնակվում էին նրանց շրջապատող լեռնային բնապատկերներին: Աշխարհիկ կառույցներից աչքի էին ընկնում թագավորիևավատատերերի պալատները: Սսում Լևոն Բ-ի պալատը, որ կոչվում էր «Դարպաս», հստակ հատակագծով, բազմահարկ շենք էր: Հս., արմ.և հվ. կողմերից մուտքեր էին, որոնցից վեր տեղադրված էին լուսամուտները: Պալատի սենյակներից աչքի էին ընկնում ընդունելության՝ սև մարմարյա սյունազարդ դահ իճը, ձեռագրերի թանգարանը և գրադարանը: Ճակատները զարդարված էին բարձրաքանդակներով, ինտերիերը՝ քանդակազարդերով, մարմարյա երեսապատումով, խճանկար ընդելուզումներով, ոսկեզօծումով: Միահարթ տանիքը հնարավորություն էր ընձեռում դիտել գեղատեսիլ միջավայրը: Կիսաբոլոր աշտարակավոր, հզոր պարսպապատով քառակուսի բակում սպասարկման կառույցներից բացի, կային վիմափոր գեդան և ջրամբարներ: Պալատի մոտ Լեոն Բ-ի հոյաշուք պարտեզն էր: Հարուստ պալատներ կային նաև Անարզաբայում, Ադանայում, Տարսոնում, Լամբրոնում: Քաղաքի շենքերից ճակատների հարդարանքով, շքասենյակներով աչքի էին ընկնում հյուրատները, կարավանատները, որոնք մեծապես տարածված էին առևտրական և արտադրական շենքերի (ձիթհանքեր, ջրաղացներ ևն) հետ մեկտեղ: Կառուցվում էին մարմարով և խճանկարներով երեսապատված արլ. տիպի բաղնիքներ, նաև դպրոցներ ու հիվանդանոցներ: Սսի հիվանդանոցը, որը բացվել է 1241-ին, ունեցել է ջրմուղ և լոգարաններ: Կ. Հ-ում մեծապես տարածված էր կամրջաշինությունը: Լեռնային շրջաններին բնորոշ են միաթոիչք կամարակապ կամուրջները, որոնք 5—15 մ թռիչք ունեին և կապում էին մի ժայռը մյուսին: Կամարի ձևը մեծ մասամբ սլաքային էր, գետի մակարդակից հաճախ զգալի բարձր էր լինում: Կ. Հ-ի հարթավայրային կամուրջները բազմաթռիչք էին, դարձյալ սլաքային, կիսաշրջանաձև կամարներով կամուրջները (Ադանայում) պատկանում են հռոմ.ևբյուզնդական ժամանակներին: Կ. Հ-ի ամեն ամրոցում կամ դղյակում կար եկեղեցի, իսկ քաղաքներում՝ մի քանիսը (Սսում՝ 20-ից ավելի): Վաղ ժամանակաշրջանի առավել տարածված տիպը միանավ և եռանավ բազիլիկն էր: Դղյակներում և ամրոցներում, փոքր բնակավայրերում մեծ մասամբ կառուցում էին ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև աբսիդով միանավ բազիլիկներ, որոնք նաև լինում էին ժայռափոր (Չանղր, Լևոնկլա ամրոցներում ևն): Խոշոր բնակավայրերում, քաղաքներում կառուցվում էին եռանավ բազիլիկներ, որոնք, որպես կանոն, քառասյուն էին (ամենավաղ օրինակը XII դ. կառուցված Զորավարանց եկեղեցին է Անարզաբայում): Թաղածածկ նավերը վերջավորվում էին աբսիդներով, ճակատները արլ-ից ունեին «հայկական խորշեր»: Ճարտ. հարդարանքը համեստ էր, հատկապես ինտերիերում. պարզ գոտիով ավարտվող ուղղանկյուն կտրվածքի սյուներ, հարթ, որմնանկարազարդ պատեր: Խոշոր բազիլիկներից է Կոռիկոսի քաղաքային պարսպից դուրս գտվող մեծ եկեղեցին (XII դ. Վերջ-XIII դ. սկիզբ): Հետագայում կառուցվել են նաև եռանավ գմբեթավոր բազիլիկներ, որոնցից է Հեթում Ա-ի 1230-ի վերջին կառուցած Ս. Սոֆիայի տաճարը Սսում: Կի-լիկիայի խոշորագույն այդ եկեղեցին ուներ մեծածավալ գմբեթ, որը հանգչում էր չորս սյուների վրա, և Ավագ խորանից աջ ու ձախ՝ երկհարկ խորաններ: Սսի եկեղեցին 1292—1441-ին եղել է Ամենայն Հայոց Մայր տաճարը, այնուհետև մինչև 1921-ը՝ Կաթողիկոսության Մեծի Տանն Կիլիկիո աթոռանիստը: Քառասյուն, եռանավ բազիլիկ տիպին են պատկանում Պապեռոնի, Հռոմկլայի, Ադանայի (Մինասի պալատական) եկեղեցիները: Վանքային համալիրները կառուցվում էին քաղաքներում, համեմատաբար խոշոր ամրոցների մոտակայքում (դրանք հաճախ եղել են տվյալ ամրոցի տիրոջ տոհմային դամբարանը): Այդպիսիններից են Մլիճովանքը՝ Պապեռոնի, Սկևռայի վանքը՝ Լամբրոնի համար: Վանքի տարածքը պաշտպանվում էր կմւմ շրջապատող բնական պատնեշներով, կմւմ պարսպով, որը հնարավորություն էր տալիս հարկ եղած ժամանակ այն օգտագործել որպես ամրացված կետ (Ս. Հակոբ վանքը, որը գտնվում էր Հաճնից հս.): Վանքերը բաղկացած էին մեկ-երկու եկեղեցուց, երկու-երեք մանր աղոթարանից, զանգակատնից, բնակելի և օժանդակ կառույցներից: Հայկական բնաշխարհում տարածված գավիթ կամ ժամատուն տիպերը Կիլիկիայում էնն կառուցվել: Միայն Գուգլակ ամրոցում առանձին կանգնած սյունազարդ դահլիճի մնացորդներն են հիշեցնում ժամատան տիպը: Գրադարաններում և ուսումնական շենքերում ստեղծվում էին մանրանկարագարդ ձեռագրեր և տարածվում աշխարհի բոլոր հայկական գաղութները: Մեծ համբավ էին վայելում Դրազարկի (Անարգաբայից դեպի արմ.), Արքայակաղնի (Սսիսի մոտակայքում), Սկևռայի (Լամբրոնի մոտակայքում), Ակների (Կապիտար ամրոցից հս.) վանքերը: Հուշարձանատիպ կառույցներից տարածված էին գերեզմանաքարերը՝ պառկեցված սալի ձևով, որոնց վրա քանդակվում էին զարդանկարներ և աշխատանքային գործիքներ: Ի նշանավորումն որևէ իրադարձության (օրինակ, շինարարական աշխատանքների ավարտ) երբեմն կանգնեցնում էին խաչքարեր: Նշված նպատակով ստեղծված խաչքարեր ագուցված են Կոոիկոսի (առալինյա) և Սելևկիայի ամրոցների աշտարակների որմերին: Կ. Հ-ում շարունակվել է մայր Հայաստանի ճարտ., որն առժամանակ ընդհատվել էր XI դ. կեսին սելջուկյան արշավանքների պատճառով: Շինարարական բոլոր տեսակների մեջ առավել մեծ էին նվաճումները պաշտպանական կառույցների բնագավառում: Անհիմն չէ այն միտքը, որ լեռնային քարաշեն ամրոցների և դղյակների կառուցման հայկական արվեստը արտացոլվեց խաչակիրների շինարարության մեջ, որ նրանք իրագործեցին Ասորիքի և Պաղեստինի իրենց նվաճած տարածքներում: Խաչակիրները առաջին իսկ արշավանքներում պատշաճորեն գնահատեցին իրենց համար անծանոթ ամրոցների բարձր պաշտպանունակությունը: Նվաճված տարածքը արագ յուրացնելու համար հարկավոր էր ոչ միայն օգտագործել բյուգանդական ժամանակաշրջանի ամրոցները, այլև կառուցել նորերը: Այս նպատակով խաչակիրները դիմում էին հայ վարպետներին: Վենետիկի և Կ. Հ-ի միջև կնքված մի պայմանագրի վերջում հատուկ լրացում է արված այն մասին, որ վաճառականները պարտավորվում են այսուհետև հայ քարգործներին չառևանգել՝ վենետիկյան կառույցներում աշխատեցնելու համար: Հատկանշական է նաև պատմաբան Վիլհելմ Տյուրոսացու տեղեկությունը այն մասին, որ 1124-ին Տյուրոս քաղաքի պաշարման ժամանակ նրա ամրությունների կործանման աշխատանքների համար օգտագործել են անտիոքցի հայ ինժեներ Ավետիքին: Կրակ դը Շեվալիե ամրոցի (XI դ., Ասորիք) կառուցող վարպետների նշանների (Պ. Դեշամպի ժողոված) ցանկում բազմիցս հանդիպում ենք հայկական հուշարձանների վրա փորագրված նույնանման նշանների, որոնք վկայում են հայ վարպետների մասնակցությունը տվյալ ամրոցի կառուցմանը: Այս ապացույցները հիմք են տալիս եզրակացնելու, որ խաչակիրները, սերտ հարաբերությունների մեջ լինելով Կ. Հ-ի հետևտիրելով հայկական մի քանի ամրոցներ, հնարավորություն ունեին մանրամասն հետազոտել նրանց կոմպոզիցիոն-հատակագծային և կառուցվածքային առանձնահատկություններն ու սկզբունքները և հայ շինարարների ձեռքով դրանք օգտագործել իրենց ամրույթային կառույցներում: Առանց Կիլիկիայի ամրոցների և դղյակների մանրազնին հետազոտության դժվար է լուսաբանել դրանց նշանակությունը Արևելքում՝ խաչակիրների ծավալած շինարարության համար: Սկզբում խաչակիրներն Արևելքում ամրույթ ստեղծելիս հետևում էին թե իրենց՝ միջերկրածովյան, անգլո-նորմանական, և թե բյուզնդական ճարտ.ավանդույթներին: Վաղ ժամանակների ամրոցների (Տորտոգա, Սուբեյբա, Ամիրա, Սալամիա ևն) ընդհանուր կոմպոզիցիան. աշտարակները, նաև առանձին մանրամասները ունեն հստակ ուղղանկյան ձևեր: Հետագայում կիլիկյան ճարտ. կառույցների օրինակով խաչակիրներն սկսեցին ամրոցները (Կրակ դը Շեվալիե, Մար գատ) օրգանապես կապել տեղանքի ռելիեֆին, որը լեռնային պայմաններում հաճախ բավականին բարդ էր: Նման դեպքերում արդեն հիմնական ուշադրությունը դարձվում էր ոչ երկրաչափական ձևին, այլ ամրոցի խոցելի տեղամասերի պաշտպանունակության բարձրացմանը: Կիլիկյան նախօրինակներից (Լեոնկլա) էր փոխառնված տեղանքի ռելիեֆին օրգանապես կապված աշտարակավոր պարիսպների կրկնակի և եռակի համակարգը (Կրակ դր Շեվալիե, Մարգատ), նաև կիսաբոլոր և գլանային աշտարակները (Մարգատ, Մայոն, Կրակ դը Շեվալիե), որոնք հաճախ լրացուցիչ կցվում էին նախկինում կառուցված ամրոցներին (Սուբեյբա): Ամրոցի պաշտպանական համակարգի առավել պատասխանատու տեղում կառուցվում էր տարածում գտած դոնժոնը, որը, որպես կանոն, ավելի բարձր ու մեծ էր մյուս աշտարակներից: Հայկական ամրոցների օրինակով (Լամբրոն) խաչակիրները դոնժոնում համատեղեցին ֆեոդալի բնակավայրը և աղոթարանը (Շաստել Բլան, Կրակ դը Շեվալիե): Տորտողա, Շաստել-Պելերինա, Աբոն Գոշ (Երուսաղեմի մոտակայքում), Կրակ դը Շեվալիե ամրոցների աղոթարանները Լամբրոնի օրինակով ունեին որմնանկարներ և ճարտ. գեղարվեստական հարդարանք: Խաչակիրները մեծ նշանակություն էին տալիս ջրալեցուն խանդակներին, որոնք Բելվուարում, Մարգատում, Կրակ դը Շեվալիեում հայկական ամրոցների (Գոլգլակ, Պապեռոն, Լամբրոն ևն) խանդակների նման վիմափոր են: Արևելքում խաչակիրների ամրաշինական կառույցների շինարարական տեխնիկան փոխառնված է Կ. Հ-ի ամրոցներից: Լևանտայի շինարարության մեջ տարածում գտած լեռնային դղյակի տիպը և քարարվեստի տեխնիկան խաչակիրները տարան Արևմտյան Եվրոպա, ուր կիլիկյան տիպի ամրոցները սկզբնապես (XII դ. սկզբին) վերարտադրվում էին միանգամայն այլ բնապայմաններում: Այդպիսով, լեռնային դղյակի տարրերը յուրակերպ կիրառվեցին հարթավայրային ամրություններում: Ֆրանսիայում (Նորմանդիա) խաչակրաց արշավանքներից հետո Առյուծասիրտ Ռիչարդը կառուցեց Շատո-Գաիար (XII դ. վերջ) դղյակը, որպես անառիկ ամրոց, որր օրինակ ծառայեց Եվրոպայի հս. մասերի (ամրույթային) կառույցների համար: Այս ժամանակաշրջանում են կառուցվել Ավինյոնի, Էգ-Մորտի ամրությունները, Կարկասսոնի և Կուսիի գլանային աշտարակները: Բնութագրական է Գենտում կառուցված Ֆիլիպ Էլզասցու դղյակը (1176—1180), որը 24 ուղղանկյուն որմնամոլյթերից բացի ունի մեծաչափ կիսաբոլոր պահակային աշտարակներ: Պիրենեյան թերակղզու XII դ. կեսին կառուցված «Տաճարականների» Տոմար դղյակը հարմարեցված է տեղանքի ռելիեֆին և ունի միջնորմերով մեկուսացած մասերով բարդ հատակագծային ուրվանկար: Պարընթաց որմը դրսից ամրացված է սալարկված թեքաններով, աշտարակները մեծ մասամբ կիսաբոլոր են, հոծ և սնամեջ որմերով: Ամենամեծ կառույցը, ուլ տեղավորված է նաև եկեղեցին, ձևով բոլորակ աշտարակ-ռոտոնդա է՝ պարագծով ամրացված 16 կոնտրֆորսներով: Խաչակրաց արշավանքները որոշակիազդեցություն ունեցան Արևմտյան Եվրոպայի (Պիրենեյան թերակղզու, Ֆրանսիայի, Անգլիայի) նաև պաշտամունքա յին շինարարության վրա: Լևանտ այցելած տարբեր օրդենների խաչակիրների կառուցած եկեղեցիների մեծ մասը պատկանում է բոլորակ կամ բազմանիստ հա տակագծով կենտրոնակազմ տիպին: XII դ. վերջին—XIII դ. սկզբին Սեգովիայում կառուցված եկեղեցի-ամրոցն ունիբոլորաձև հատակագիծ, արլ-ից բավակա նաչափ դուրս կարկառող երեք աբսիդ, իսկ հվ-արլ-ից՝ ուղղանկյուն աշտարակ: Դրսից և ներսից քառաբսիղ ձև ունի Ս. Խաչ մատուռը (Մոնտմաժուր), իսկ ութնիստ ձև՝ Մոնտմորիլոնի, էյնատի («Տաճարականների»), նանի, Տոռես դել Ռիո-ի («Տիրոջ գերեզմանը») մատուռները, Լոնդոնյան Տեմպլի, Լուվրի, Նորտհամպտունի, Քեմբրիջի եկեղեցիները: Հավանաբար Տևտոնյան օրդենի խաչա կիրների միջոցով են վերոնշյալ ամրոցաշինական սկզբունքները Լևանտից բեր վել Մերձբալթիկա: Կիլիկիայի հայկական ամրոցները, որոնք որոշակի ազդեցություն են ունեցել Լևանտի ամրույթային կառույցների վրա, իսկ Լևանտի միջոցով նաև XII—XIII դդ. Արևմտյան Եվրոպայի, պատմական մեծ արժեք են ներկայացնում: Հ. Խալփախչյան
Երաժշտությունը: Կ. Հ-ի երաժշտ. մշակույթի հիմքը կազմում են՝ առնվազն X—XI դդ. ընթացքում այնտեղ տեղափոխված հայկ. հոծ զանգվածների երաժշտական բանավոր ու գրավոր ավանդույթները: Գաղթելով մայր Հայաստանի տարբեր շրջաններից, նրանք իրենց հետ բերել են հայ երաժշտության հիշյալ դարերին հատուկ ընդհանուր բարձր մակարդակ, ինչպես ժող. և գուսանական երգ ու նվագի, նույնպես և հոգևոր մասնագիտացված երգարվեստի մարզերում: Ժող. երգի բնագավառում պատմական զարգացման առումով կատարված կարևոր տեղաշարժերից մեկը հանգել է հայկական տարբեր բարբառների մերձեցմանը, արդեն ընդհանրացած միջին հայերենի հիման վրա: Կ. Հ-ի ժող. երգերից չափազանց քիչ նմուշներ են հասել մեզ: Աակայն, դատելով պատմական, գրական և ձեռագիր աղբյուրների տվյալներից, Կ. Հ-ի ժող. երգերաժշտությունը մեծ ծաղկում է ապրել տակավին XI—XII դդ., զգալի ազդեցություն գործել հոգևոր երգարվեստի վրա (մասնավորապես՝ իր տաղաչափական ձևերի հարստությամբ) և բեղմնավորել է հայ գրավոր բանաստեղծության աշխարհականացման ընթացքը, աշխարհիկ տաղերգության ծագումն ու զարգացումը: Նույնը պիտի ասել նաև Կ. Հ-ի գուսանական արվեստի մասին, որի ընդերքում համալրվել ու կատարելագործվել է ժող. և ժողովրղային-մասնագիտական նվագարանների միակցությունը, նոր թափ ստացել հայրենների հորինումը, և նոր բնագծեր նվաճել քնարական ու վիպական բանահյուսությունը: Գուսաններն այստեղ չխզելով իրենց հնամենի կապերը իրանական և առհասարակ արլ. արվեստի հետ, միաժամանակ, խաչակիր ասպետների շնորհիվ, հաղորդվել են նաև Պրովանսի տրուբադուրների ստեղծագործությանը: Կ. Հ-ի գուսանական բանավոր զարգացող արվեստից ևս պահպանվել են սակավաթիվ նմուշներ, որոնք, սակայն, բնութագրական ևն) Դրանցից է Հեթում Ա-ի որդի Սանի (հետագայում՝ Լևոն Գ թագավոր) գերության առթիվ հորինված քնարական-վիպական բնույթի պատմական հուզիչ երգը («Աւա ղ զԼևոնն ասեմ»), որ հայրենների չափով մեզ հասած հնագույն ստեղծագործությունն է: Հայտնի է նաև «Մսրա թալանի» երգը, որ պահպանվել է նույն ժամանակներից (XIII դ. 2-րդ կեսից)՝ «Սասնա Ծռերխ» պատմականության զարգացման վերջին շրջանից, երբ ծավալուն վեպի վերջնական հղկմանն իրենց մասնակցությունը բերեցին նաև Կ. Հ-ում հաստատված հայ գուսանները: Մեզ հասած նյութերն ու հայտնաբերվող փաստերը հիմնականում վերաբերում են Կ. Հ-ի հոգևոր երաժշտությանը, որի համակողմանի իմաստավորումն ի վերջո նոր լույս է սփռելու նաև այնտեղ ծաղկած աշխարհիկ արվեստի՝ որպես սնուցիչ կենսատու հողի, և նրա իրական վիճակի հետ կապված կարևոր հարցերի վրա. Անիի անկումից անմիջապես հետո, զարգացած ֆեոդալիզմի շրջանին հատուկ մեծ առաջընթացին ազգային հոգևոր երգարվեստի մարզում, ուղղակի մասնակցել է նաև Կ. Հ.: Իսկ քիչ ավելի ուշ, երբ մայր Հայաստանում նախ սելջուկյան թուրքերի, ապա և թաթար-մոնղոլների աննախադեպ ավերածությունների պայմաններում մշակութային օազիսներ են միայն փրկվել, Կ. Հում գրեթե լիակատար իրագործվել են հայ հոգևոր մասնագիտացված երաժշտության, որպես միաձայնայիե արվեստի, պատմական բազմադարյան զարգացման գլխավոր միտումները: Ամբողջապես ազգայնացվել են պաշտամունքն ու պաշտոներգությունը՝ գրական մի շարք նոր բնագրերի թարգմանությամբ, քրիստոնեական երաժշտա-բանաստեղծական կենցաղավարող ժանրերի վերջնական հայացմամբ, հոգևոր բանաստեղծության մեջ նաև հայոց պատմության կարևորագույն երևույթների անդրադարձումով ու երաժշտական բաղկացուցչի հետագա նորոգմամբ, այն աշխարհիկ ժող. և գուսանական երգարվեստից հմտորեն փոխառնված կենսական տարրերով առավելագույնս հագեցնելու միջոցով: Այս շրջանում ստեղծվել են նաև երաժշտա-մշակութային նոր կապեր, մի կողմից՝ Լևանտի արաբների, մյուս կողմից՝ լատինական Եվրոպայի հետ, որով մարմնավորվել են հայոց գեղազգայական մշտակա իդեալի՝ արևելյան զգացողության ու արևմտյան մտածողության համաձուլման թարմ հղացումներ, ազգային հողի վրա: Վերջապես, ավելի խոր ու հոգեբանորեն տարանջատ մոտեցում! դեպի երգվող խոսքը, մեղեդիական վիսյա-քնարական տարերքի հարստացումը զուտ քնարական ու նաև դրամատիկական ակնառու դրվագներով և մեծակերտ-զարդարական (մոնումենտալ-դեկորատիվ) ոճի հարաճուն մշակումը, մինչև նրա զարգացման բարձրակետային դրսևորումները, հայ հոգևոր երաժշտությունը դուրս են բերել արևելյան-քրիստոնեական արվեստի առաջին գիծը, որպես նրա ազգային գեղեցկագույն հատվածներից մեկը: Նշանակալի զարգացում է ապրել թվերգի երաժշտական բաղադրիչը: Հանդես են եկել հայոց լեզվի տրոհության նշաններին համապատասխանող, մանավանդ՝ սկսելու և վերջավորելու մեղեդիական տիպական դարձվածքների ընդլայնված, զարդոլորուն տարբերակները: Համապատասխանաբար կատարելագործվել է թվերգի նշանակության համակարգը, իր ս եշ ներառնելով անգամ բուն երգեցողության խազագրեր (տես Խազագրություն): Հրապարակ են եկել գիտության համար արժեքավոր այն Ավետարանները, որոնք ուրույն խմբագրություններ են ներկայացնում՝ մասնավորապես թվերգի նշանների տեղաբաշխման առումով, և որոնք ծանոթ են գաղափարող-խազագրեր (երբեմն՝ միաժամանակ և ծաղկող) վարպետ գրիչների անուններով: Դրանցից են՝ Կոստանդին Ուոհայեցին, Կոգեռնը, Գրիգոր Մուրղանեցին, կիլիկյան ճարտարագույն գրիչներից մեկը՝ Ստեփանոս Կայթառոնեցին կամ Գույներ Երիցանցը և ուրիշներ: Շարականերգության բնագավառում աչքի ընկնող նորությունը եղել է՝ դարձվածք, զարտուղի, ծանր ու ստեղնի տիպի եղանակների հորինումն ու կատարումը, որ շփման եզրեր է ունեցել X դարից ծաղկող տաղային արվեստի հետ: Այդ հիման վրա էլ շարականի խազագրությունը օրգանապես հարստացել է երգեցողության զարդոլորուն ոճին հատուկ առանձին նշաններով, նշանախմբերով, այլև հյուսվածքի տարբեր ձևերով: Շարակնոցի խմբագրման՝ տակավին VII—VIII դդ. սկսված գործը, այժմ ընդգրկելով տաղաչափական և խազագիտական ավելի մանրակրկիտ աշխատանք, թևակոխել է ծավալման ամենավճռական փուլերից մեկը: XIII դ. 1-ին տասնամյակներում Սսում հրապարակվել է խազավոր Շարակնոցի առավել ամբողջական, հեղինակավոր և պաշտոնապես վավերացված այն խմբագրությունը, որը հայտնի է «խըլու», «խըլու սլապու», «Սըսցոյ», «Սսու բուն», «խըլկեցի», առավելապես՝ «Խլկցի» հորջորջումով, ըստ Գրիգոր խոդ նշանավոր երաժշտապետի անվան: Դա է, որ հիմք է ծառայել նույն հարյուրամյակի վերջերին Գևորգ Սկևոացու իրագործած խմբագրության համար, որում նոր մակարդակի վրա է դրվել շարակնոցների խազավորման արվեստն առհասարակ: Դա երեկում է թե առոգանության շեշտանշանների երգային-մեղեդիական կիրառման սկզբունքների մշակվածության աստիճանից, թե շարականերգության համար առավել պիտանի հիմնախազերի նոր, ավե ի հարուստ, Կ. Տ-ում կազմված և 28 անուն րնդգրկող տախտակ-ցուցակում առաջ բերված նշանների օգտագործման հանգամանքներից: Վերջապես, երգեցողության զարդոլորուն ոճի լայն սահմաններում իրագործվել է տաղերի, մեղեդիների, սրբասացությունների և նմանների օրինաչափ զարգացումը: Դրանց երաժշտական ճոխ, բազմադրվագ կերպարների ըստ կարելվույն ամբողջական մարմնավորման ու վերարտադրության նպատակով շրջանառության մեջ է դրվել «արվեստավոր» կոչված բարդ նշանների մի նոր խումբ՝ 23 անուն րնդգրկող հիմնախազերի մի երրորդ տախտակ-ցուցակ՝ «Անուանք եղանակաց ձայնից երզոց, գիւտից իմաստոնոց» խորագրով: Ծաղկել են նաև «մանրուսման եղանակները» (տես Մանրուսում), որոնք ունեցել են և ունեն ոչ միայն գեղարվեստական մեծ արժեք, այլև ճանաչողական խոշոր նշանակություն՝ ներկայացնելով հայ երաժշտության նոր տիպի, բարձր զարգացած ութ գլխավոր ձայնեղանակների ու նրանց բազմաթիվ (հարյուրից անցնող) ստորաբաժանումների փարթամ համակարգի տեսական իմաստավորումը ցուցանոդ կարևոր նյութերից: «Մանրուսման եղանակները» դեռևս XI—XII դարերից ամփոփվում են մանրուսման գրքերում կամ խազգրքերում (որոնք այդպես են կոչվել նրանցում խազերի հոծության, ինչպես և առհասարակ խազագիտության առումով ևս նրանց ունեցած անփոխարինելի նշանակության համար): XIII դարից հանդիպում ենք մանրուսման՝ ոչ միայն հայտնի գրչակենտրոններում գաղափարված ու թվագրված ընտիր մատյանների, այլև մի ամբողջ շարք ուրույն խմբագրությունների, որոնք հայտնի են ժամանակին ճանաչված, հեղինակավոր երաժշտապետների անուններով, ինչպես՝ «Վալծընցի», «Կոստանդի», «Առաքելցի», «Կարապետցի» կամ քիչ ավելի ընդհանուր կոչումով՝ «Սսցի» ևն: XIII դ. կեսերին Սսում ստեղծվել է նաև զարդոլորուն երգեցողությունների մեկ ուրիշ մատյան՝ գիտությանը հայտնի հնագույն գանձարանը, տակավին նոր կազմավորվող ներքին կառուցվածքով: Իսկ հաջորդ հարյուրամյակում՝ նույն մատյանի շատ ավեյի բյուրեղացած վիճակը ցուցանող հնագույն խմբագրություններից մեկը: Ընդհանրապես, Կ. Հ-ի պետականության պայմաններում է, որ, զարգացած ֆեոդալիզմի չափանիշներով, իրենց ավարտուն տեսքն են ըստացել ոչ միայն թվերգի նշաններով Ավետարանր, խազավոր Շարակնոցը, Գանձարանն ու Մանրուսման գիրքը, այլև ճաշոցը, Մաշտոցը, Տոնացույցը, ճառընտիրը, Պատարագամատույցը և ժամագիրքը: Կ. Հ-ում մասնագիտացված երաժշտության զարգացման ներքին բովանդակությունը և ընդհանուր ուղղվածությունը պայմանավորած գլխավոր ազդակը եղել է քաղաքների ու քաղաքային կյանքի և մշակույթի աննախադեպ ծաղկումը: Սակայն, ազգային դպրության ու դրա հետ մեկտեղ՝ երգաստեղծության և միայնակ (սոլո) ու խմբային երգեցողության, երաժշտության տեսության, գեղագիտության, խազագրության, ծիսական մատյանների գաղափարման և ապագա բանաստեղծ-երաժիշտների կրթության ու դաստիարակության ասպարեզներում առաջընթաց բոլոր քայլերն իրագործվել են Կ. Հ-ի վանական կենտրոններում և դրանց կից բարձրագույն տիպի դպրոցներում ու արվեստանոցներում: Նույնիսկ երկրորդական թվացող վանքերի հետ երբեմն կապված են «փիլիսոփա» կոչված ժամանակի խոշոր երաժիշտների անուններ, ինչպես՝ Թորոս փիլիսոփան (XII դ.)՝ Ձորույն Ս. Թորոս վանքի, Մարգար փիլիսոփան (XIV) դ.) Թյուրքթի վանքի հետ ևն: Իսկ նշանավոր վանքերը՝ Ակները, Արքակաղինը, Դրազարկը, Մլիճը, Սկևռան և Կ. Հ-ին շատ մոտիկ գտնվող դրանց հարող Կարմիր վանքն ու Հռոմկլան, Սսի դպրոցի հետ միասին, ներկայացրել են ոչ միայն կիլիկյան, այլև ընդհանրապես հայ երաժշտարվեստը կազմակերպող, դրան ուղղություն տվող մեծ կենտրոններ: Դրանցից մի քանիսն աչքի են ընկել անգամ իրենց վերապահված յուրահատուկ դերով: Կարմիր վանքը, օրինակ, մի կենտրոն էր, ուր, ըստ եղած տվյալների, հատուկ ուշադրություն էին դարձնում հայոց երաժշտական հին (V—XI դդ.) ավանդների ու ժառանգության յուրացմանը: Սկևռան, սկսած XII դ. կեսերից, շուրջ մեկ ու կես հարյուրամյակ հանդիսացել է գրական շարժման կենտրոն ու հայ գրչության խոշորագույն արվեստանոցներից մեկը: Արքակաղինը հայտնի է եղել որպես մանրուսման հռչակված միջնակետը: Նշված և ուրիշ վանքերի բեղուն գործունեությունը, սակայն, այլև այլ պատճառներով աևական չի եղել: Հռոմկլան, ուր մի ժամանակ Շարակնոցի նույնիսկ ուրույն խմբագրություն էր ստեղծվել, դադարելով կաթողիկոսանիստ լինելուց, աստիճանաբար կորցրել է նաև գրչակենտրոնի իր դերը: Խազավոր ձեռագրերի համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տակավին
XI դարից ծաղկած Դրազարկը, XIII դ. կեսերից ժառանգելով Կ. Հ-ի և մոտակա ուրիշ վանքերի լավագույն ավանդույթները, հարևան Սսի հետ վեր է ածվել հայ երաժշտարվեստի կիլիկյան ողջ դպրոցի պալոմա-մշակութային մեծ կենտրոնի: Վերոհիշյալ և մյուս վանքերում են դաստիարակվել կիլիկյան նշանավոր երաժիշտ-բանաստեդծներից շատերը. Գրիգոր Գ Պահւավուսին, որ եռանդով շարունակել է Գրիգոր Բ Վկալասերի նախաձեռնումները՝ ուղղված հայ եկեղեցական մատյանների լրացման, երգեցողության բարելավման ու երաժշտա-բանաստեղծական նոր ճաշակի արմատավորման նպատակներին, Ներսես Լամբրոնացին՝ ջրօրհնեքի կանոնի և հոգևոր մի շարք այլ գեղեցիկ կտորների տաղանդավոր հեղինակը, շարականագիր Գրիգոր Սկևռացին և գանձարանային մշակույթի մեծ գիտակ Տուսեփ Դրազարկցին (XIII դ.), արդեն հիշատակված Գրիգոր խուլն ու Գևորգ Սկևռացին, կանոնի ժանրի վերջին խոշոր մշակներից Գրիգոր Անավար-զեցին (XIII—XIV դդ.), Ռուբինյանց արքունիքի ավագերեց, ժամանակակիցներից «հանճարեղ և իմաստուն երաժիշտ» անվանված Թորոս Թափրոնցը (XIV դ.), որ մեծ մասնակցություն է բերել Դրազարկում 1319-ին Օշին թագավորի համար մի տուվփ մեջ Սաղմոսը, Շարակնոցը, ժամագիրքը, Մանրուսումն ու Տոնացույցը գաղափարելու-խագագրելա. աշխատանքներին, և ուրիշներ: Այս բոլորի մեջ իր հսկա կերպարանքով առանձնանում է Ներսես Շսորհափն, որի ստեղծագործությունը մեծ ու նշանակալի երևույթ է համահայկական և նույնիսկ համաքրիստոնեական (մանավանդ արևելյանքրիստոնեական) արվեստի չափանիշներով: Այն բնորոշող կարևորագույն հատկանիշներից են՝ ձգտումը դեպի գեղարվեստական կատարելությունն ու անհատականացված կերպարները, որ հոգևոր արվեստում բարձրացնում է երաժշտության գեղազգայական ներգործության ուժը, տաղային արտահայտչականությանը հատուկ մեղեդիական նոր (ազատ) ոճի զարգացումը, որ, քնարական զեղումները ենթակայացնելով, տեղափոխում է ներքին ապրումների ոլորտը: Այդ ոճի օրինակներ են Շնորհալոլ ոչ միայն տաղերն ու ծանր և ստեղնի շարականները, այլև նրա խանքերով բացառիկ փայլ ու հանդիսավորություն ստացած Պատարագի զարտուղի եղանակներն ու սրբասացությունները՝ «Ամենակալ ես տէր զօրութեանց», «Բազմութիւնք հրեշտակաց», «հրեշտակային կարգալորութեամբ», «Ով է որպէս տէր Աստուած մեր», «Սրբութիւն սրբոց», «Վասն յիշատակի հանգուցելոց», «Ով ի վերայ նըստիս» և այլ գործեր: Երաժշտամտածողության նույն հունի մեջ, և արդեն հստակ գծագրված ճանապարհով, դեպի մեծակերտ-զարդարական ոճի զարգացման բարձունքներն են ուղղվում հաջորդ հարյուրամյակում հորինված կամ վերաեղանակավորված ստեղծագործությունները՝ «Ի կոյս վիմէն», «Բանին հօր ծոցոյ մարմնարան», «Այսօր մեռեալքն», «Այսօր հարսն լուսոյ», «Ընտրեալդ յԱստուծոյ», «Ազատեա գգերեալսն», «Ի հանդէս տօնի ցընծամք» և այլ՝ միաձայնային երաժշտարվեստի միջազգային չափանիշներով իսկ հազվագյուտ երկեր: Դրանք գոյացնում են անցյալի հայ մասնագիտացված երգաստեղծության պատմական դարավոր զարգացման բուն իսկ կատարը, որին նա այլևս չհասավ, բայց որը մնաց որպես հետագայում վիճակված վարընթացը կարգավորող, երբեմն՝ այն նույնիսկ կասեցնող, այլև ժամանակ առժամանակ հեղաշրջման սլաքը նորից դեպի վեր ուղղելու ներքին մղումներ տվող հզոր ազդակ: Անհրաժեշտ է նշել, որ մայր Հայաստանի տարածքում, ներքին և արտաքին ղժվարությունների ծանր պայմաններում գոյատևող մշակութային կենտրոնները ես դիմագրավել են լճացմանն ու մեկուսացմանը՝ օգտվելով նաև Կ. Հ-ում ձեռք բերված նվաճումներից: Պատմաշրջանի մի շարք նշանավոր վարդապետների, այդ թվում երաժիշտ-բանաստեղծներ Վարդան Այգեկցու և Հովհաննես Եոզնկացի Պչուզի ողջ գործունեությունը ուղեկցվել է Կ. Հ-ի հետ ամենասերտ կապերի հետևողական խորացումով: Կ. Հ-ից Հայաստան են բերվել խազավոր ընտիր ժողովածուներ և աշխատելու են եկել գրիչներ ու երգիչներ: Այստեղ հատուկ պատկերացում են ունեցել կիլիկյան ծիսական մատյանների տարբեր խմբագրությունների առավելությունների մասին: Հայկ. երաժշտա-մշակութային զարգացման մայրուղին կ. Հ-ից դուրս գալուցհետո էլ, դեռևս երկար ժամանակ, շարունակվել է կիլիկյան ավանդույթների բարերար ազդեցությունը հայ իրականության վրա, ինչպես բուն Հայաստանում, այնպես և գաղթավայրերում (նույնիսկ հեռավոր Ղրիմում): Առհասարակ, ողջուշ միջնադարի ընթացքում (ընդհուպ մինչև XIX դ.) հայ գրիչները, երգիչներն ուխազագետները օգտվել են կիլիկյան ծիսական մատյաններից և աշխատել են, ընդհանուր հայտարարի բերելով, միաձուլել կիլիկյան ու հայաստանյան երաժշտական լավագույն ավանդույթները: Կ. Հ-ի երաժշտա-մշակութային բարձրակա միջնատեղից մինչև մեր ժամանակներն իսկ (XIX—XX դդ.) երկարողերկու շատ կարևոր գիծ էլ կա: Շնորհալու գործունեության մեջ բյուրեղանալով լայն տարածում է գտել հոգևոր, սկզբնապես արտապաշտամունքային, ստեղծագործության մի նոր տեսակ՝ «Առալօտ լուսոյի», «Աշխարհ ամենայնի», «Յիշեսցուքի» և «Զարթիքի» տիպի հանրամատչելի ու հանրահադորդ «երգը»: Աչքի ընկնելով ազգային բանահյուսությունից համարձակորեն քաղված տաղաչափությամբ ու կշռույթաձևերով, ձայնեղա նակի արտահայտչական հնարավորությունների սրամիտ օգտագործմամբ ու կառուցվածքի դասական պարզությամբ այն մեծ ժողովրդականություն է վայելել նաև ուշ միջնադարի ողջ ընթացքում Աեկել միախառնվել է նոր շրջանի հայ քա ղաքային ու ազգային-հայրենասիրականերգի Ելևէջներին: Եվ, վերջապես, Շնորհալուց հետո,—որը մասնագիտացված երգաստեղծության մեջ լրիվ օրինականացրել է արտապաշտամունքային (կենցաղում կատարվելու համար նախատեսված) հոգևոր գործերը և իր հանելուկների միմասը հղացել որպես աշխարհիկ երգեր,—Ֆրիկից սկսվել է աշխարհիկ կամ նաևաշխարհիկ տաղերի հորինման փորձը: Այն շարունակվելով՝ ամրապնդվել է Հովհաննես Երզնկացի Պլուզի, Կոստանդին րզնկացու, Հովհաննես Թլկուրանցոլև այլոց ստեղծագործության մեջ: Իսկ ավելի ուշ՝ հայ տաղերգության աշխարհիկ ճյուղի արդեն ընդարձակված շրջանակներում բացել է նոր հորիզոններ, որոնք անգամ հայոց ֆեոդալական քաղա քակրթության ընդհանուր անկման պայմաններում նվաճվել են որպես նոր բնագծեր ու, ընդլայնվելով, դարձյալ եկել միահյուսվել են մեր ժամանակների երաժշտա մշակութային կյանքին: Ն. Թահմիզյան
Գրկ. Ներսես Շնորհալի, Նամականի, Վնտ., 1838: Նույնի, Թուղթ ընդհանրական, Էջմիածին, 1865: Նույնի, Ողբ Եդեսիոյ, Ե., 1973: Ներսես Լամբրոնացի, Ատենաբանութիւնք և Թուղթք և ճառք, Վնտ., 1838: Նույնի, Խորհրդակցութիւնք ի կարգս եկեդեցւոյ, Վնտ., 1847: Նույնի. Քաղաքական օրէնք, հրտ. կ. Բասմաշյան, Փարիզ, 1907: Մատթնոս Ուռհայեցի, ժամանակագրություն, Ե., 1973: Մխիթար Հերացի, Ջերմանց մխիթարութիւն, Վնտ., 1832: Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի, Ե., 1975: Գրիգոր Տղա, Նամականի, Վնտ., 1865: Միխայել Ասորի, ժամանակագրութիւն, Երուսազեմ, 1871: Վարդան Վարդապետ, Հալաքումն պատմութեան, Վնտ., 1862: Սմբատ Սպարապետ, Պատմութիւն, Մ., 1866: Նույնի, Տարեգիրք, Վնտ., 1956: Նույնի, Դատաստանագիրք, Ե., 1958: Կիրակոս Գանձակնցի, Պատմություն Հայոց, Ե., 1961: Վահրամ Րաբունի, Ոտանատր Պատմութիւն Ռուբինեանց, փարիգ, 1859: Նույնի, Բան ի Յայտնութեան տեառն և օծումն Լեոն Գ արքայի, Երուսաղեմ, 1875: Հեթում Պատմիչ, Պատմութիւն թաթարաց, Վնտ., 1842: Սամուել Անեց ի, Հալաքմունք ի գրոց պատմագրաց…, վաղ-պատ, 1893: Մանր ժամանակագրություններ XIII—XVIII դդ., կազմ. Վ. Հակոբյան, հ. 1—2, Ե., 1951—56: ԺԴ դարի հայերեն ձեռագիր հիշատակարաններ, կազմ. Լ. Խաչիկյան, Ե., 1950: Հակոբյան Հ., Ուղեգրություններ, հ. 1, Ե., 1932: Ассизы Антиохские, «ԲՄ», 4, 1958: Nicetac С հօ niatae, Histotica, Bon., 1835 Joaaes Cinnamus, Epzitome rerum ab Joanne et Alexio Comnenis gesterum, Bon., 1836 Langiois V., Le tresor des chartes d Armenie…, Venise, 1863 Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3., Վնտ., 1784: Ալիշան Ղ., Ցոլշիկք Հայրենեաց Հայոց, հ. 1,2, Վնտ., 1869, 1870: Նույնի, Շնորհալի և պարագայիւր, Վնտ., 1873: Նույնի, Սիսուան, Վնտ., 1885: Նույնի, Հայապատում, Վնտ., 1901: Կիլիկիա, ԱՊԲ, 1894: Օրմանյան Մ., Ազգապատում, մաս 1, 2, ԿՊ, 1912— 14: Քյուրքչյան Վ. Մ., Հայկական Կիլիկիա, Նյու Յորք, 1919: Ադամյան Դ. Մ., Կիլիկյան դրվագներ, Փարիզ, 1921: Աթանեսյան Ա. Կիլիկիո մօտավոր անցյալհն, Փարիզ, 1937: Քելեշյան Մ., Սիս-Մատյան, Բեյրութ, 1949: Տեր-Ղազարյան, Հ., Հայկական Կիլիկիա, Անթիլիաս, 1966: Սահակյան Ռ. Գ., Թուրք-ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919—1921 թթ„ Ե., 1970: Արզումանյան Մ. Վ., Արհավիրքից վերածնունդ, Ե., 1973: Բոոնազյան Ս., Սոցիալ-տնտեսական հարաբերությունները Կիլհկիայի հայկական պետությունում XII—XIV դարերում, Ե., 1973: Հայ ժողովրդի պատմություն, հ. 3, Ե., 1976: Մառ Ն., ժողովածոյք առակաց Վարդանայ, մաս 1—2, ՍՊԲ, 1894—95: Ջարբհանալյան Գ., Հայկական հին դպրության պատմություն, Վնտ., 1897: Պտուկյան Զ., Կիլիկյան Հայաստանի դրամները, Վնե., 1963: Ոսկյան Հ., Կիլիկիայի վանքերը, Վնն., 1957: Տեր-Պողոսյան Ա. Գ., Բիոլոգիական մտքի զարգացումը Հայաստանում, Ե., 1960: Կծոյան Ա., Բժշկագիտությանը Հայաստանում XI—XIV դդ., Ե., 1968: Ազարյան Լ., Կիլիկյան մանրանկարչությունը XII—XIII դդ., Ե., 1964: Հայկական մանրանկարչություն, Ե., 1969: Թահմիզյան Ն., Քննական տեսություն հայոց հին և միջնադարյան երաժշտության պատմության (III), ԼՀԳ, 1971, 5: Նույնի, Խազագրության արվեստն իր պատմական զարգացման մեջ, «ԲՄ», 1977, 12: Гордлевский В., Государство сельджукидов Малой Азии, М.—Л., 1941 Ранович А., Восточные провинции Римской империи в I—III вв., М,—Л., 1949 Микаелян Г. Г., История Киликийского армянского государства, Е., 1952 Оганесян Л. А., История медицины в Армении, ч. 2, Е., 1946 Дурново Л.А., Краткая история древнеармянской живописи, Е., 1957.
