Jump to content

ՀՍՀ/ԿԻՆԳԻՍԵՊ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՆԳԻՍԵՊ Վիկաոր էղուարղովիչ (1888—1922), Ռուսաստանի և Էստոնիայի հեղափոխական շարժման գործիչ: Կոմկուսի անդամ 1906-ից: 1907—17-ին կուսակցական աշխատանք է կատարել Տալլինում և Պեարոգրադում: 1917-ին էստոնիայի բոլշևիկյան կազմակերպության ղեկավար: 1918-ին աշխատել է Մոսկվայում, Գերագույն հեղափոխական տրիբունալում և ՎՉԿ-ում (Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողով): Ընտրվել է Համառուսաստանյան ԿԳԿ անդամ, ապա՝ էստոնիայի կոմկուսի Կենտկոմի և քաղբյուրոյի անդամ: Կազմակերպել է ընդհատակյա տպարաններ, հրատարակել է «Կոմունիստ» («Коммунист») թերթը: Ձերբակալվել և գնդակահարվել է էստոնիայի բուրժ. կառավարության կողմից: