ՀՍՀ/ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱ (հուն. — շարժում և… գրաֆիա), շարժանկար, մշակույթի և ժողտնտեսության բնագավառ, որն ապահովում է կինոնկարների արտադրությունը և դրանց ցուցադրումը: Հաճախ Կ. փոխարինվում է «կինեմատոգրաֆ» տերմինով: Որպես արվեստի առավել մասսայական տեսակ (տես Կինոարվեստ) քաղաքական և գիտական պրոպագանդայի կարևոր միջոց է: Կ. օգտվում է կինոտեխնիկայի միջոցներից: Կինոնկարների արտադրությունը կենտրոնացված է կինոստուդիաներում: Կինոժապավենների և սարքավորումների պատրաստումով զբաղվում է կինոարդյունաբերությունը: Ֆիլմերը ցուցադրվում են կինոթատրոններում, կինոշրջիկներում, հեռուստատեսությամբ:
