Jump to content

ՀՍՀ/ԿԻՆՈԱՐՎԵՍՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՆՈԱՐՎԵՍՏ, արվեստի տեսակ, որի երկերն ստեղծվում են կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպավորման հատուկ միջոցներով վերարտադրված գործողությունների կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների կինոնկարահանմամբ: Կ. միավորում է տարածական և ժամանակային արվեստների հնարավորությունները, սինթեզում գրականության, թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտության հատկանիշները՝ միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցների հիման վրա, որոնցից հիմնականը պատկերի վավերական-լուսաեկարչական բնույթը և մոնտաժն են: Կինոերկի ստեղծումը ստեղծագործական և արտադրական բարդ պրոցես է, ուր միավորվում են սցենարի հեղինակ-կինոդրամատուրգի, ռեժիսորի, դերասանների, օպերատորի, նկարչի, կոմպոզիտորիևմյուսների աշխատանքը: Կինոապարատի շարժունությունը, կինոնկարահանման ձների, եղանակների բազմազանությունը կ-ին հնարավորություն են ընձեռում մյուս արվեստներին անմատչելի կոնկրետությամբ և հավաստիությամբ վերարտադրելու կյանքի ցանկացած դրսևորումները, անվերջ փոփոխելով գործողության վայրը, ընտրելով անհրաժեշտ դիտակետերևլույսի ու գույնի օգնությամբ հասնելով իրադարձությունների տեսապատկերային մեկնաբանման: Կինեմատոգրաֆիական կոմպոզիցիան բուն լուսանկարչականից զանազանվում է իր շարժունությամբ՝ արտահայտված ինչպես կադրի ներսում կատարվող շարժումով, այսպես էլ կադրի շարժումով, տեսադաշտի օպտիկական լայնացմամբ կամ նեղացմամբ՝ էկրանի վրա ընդգրկելով մեծ տարածություն և մարդկային զանգվածներ (ընդհանուր պլան), մարդկանց ոչ մեծ խմբեր ու նրանց փոխհարաբերությունը (միջին պլան), մարդու դիմանկար կամ առանձին մանրամաս (խոշոր պլան): Դրա շնորհիվ կադրի սահմաններում կարող են առանձնացվել պատկերվող օբյեկտի առավել էական, գեղագիտորեն կարևոր կողմերը: Կադրերի համադրման, մոնտաժման միջոցով խտացվում, կենտրոնացվում է ֆիլմի գործողությունը, ստեղծվում տարածական-ժամանակային, իմաստային-հուզական մի նոր, էկրանային իրողություն, բացահայտվում ու մեկնաբանվում են կերպարները, անցուդարձը, հեղինակային ասելիքը: «…Բոլոր արվեստներից մեգ համար ամենակարևորը» (Վ. Ի. Լենին)՝ կինոն, բացառիկ հնարավորություններ ունի բազմացնել-տարածելու իր ստեղծագործությունները: Կ-Ա ամենաժողովրդական արվեստներից է. հանդիսատեսի բարոյաքաղաքական, գեղագիտական հայացքները, ճաշակը կազմակերպող կարևոր միջոց: ՍՍՀՄ-Ի և սոցիալիստական մյուս երկրների Կ. գաղափարական հզոր զենք է, խաղաղության, ժողովուրդների բարեկամության 4 ո 1 ծոն: Կ-ի զարգացման ընթացքում ձևավորվել են նրա չորս հիմնական տեսակները՝ գեղարվեստական (խաղարկային), որը դերասանական կատարման միջոցներով մարմնավորում է կինո-դրամաաուրգիափ կամ էկրանի համար հարմարեցված գեղարվեստական արձակի ու թատերական դրամատուրգիայի, պոեզիայի երկերը փաստավավերագրական կինո, որն Իր կերպարներն ստեղծում է իրականության անմիջական դիտարկումներով, մուլտիպլիկացիա, որը տարաբաժանվում է գրաֆիկականի և ծավալայինի (տիկնիկային) գիտահանրալէսսո-չելի կինոնկար, որն օգտագործում է մյուս երեքի միջոցները՝ գիտության, տեխնիկայի, արվեստի պրոպագանդման համար: Ծագելով որպես տեխնիկական ատրակցիոն, «կենդանի լուսանկարչություն»՝ Կ. հետզհետե ձևավորվել է որպես ինքնուրույն արվեստ: 1930-ական թթ. սկզբին, դառնալով հնչյունային, կինոն խոսքով, երաժշտությամբ, աղմուկներով համալրեց իր արտահայտչական զինանոցը: 1930-ական թթ. մշակվեցին գունավոր նկարահանման ներկա տեխնիկական հիմունքները: 1940-ականթթ. արվեցին ստերեոսկոպիկ (ծավալային) կինոպատկերման առաջին փորձերը: 1950-ական թթ-ից սկսեցին նկարահանվել էկրանի տարբեր չափերի համար նախատեսված ֆիլմեր (լայնէկրան, լայնֆորմատ, համայնա-պատկերային, բազմէկրան, շրջապատկե րային): Ֆիլմի ստեղծումը բաղկացած է երկու պրոցեսից՝ ստեղծագործական և արտադրական: Կինոերկի ստեղծման համար հարկավոր է ինդուստրիալ բազա: Այս հանգամանքի բերումով մոնոպոլիստական կապիտալը զավթել է ֆիլմերի արտադրության և տարածման միջոցները՝ դրանով դասակարգային-գաղափարական հսկողություն սահմանելով Կ-ի վրա: Կ-խ պատմությունը պայմանաբար բաժանվում է 4 շրջանի, առաջինն ընդգրկում է է. և 0. Լյումիեր եղբայրների կինոգյուտից (1895) մինչև առաջին համաշխարհային սյատերազմի վերջը (1918), երբ կինեմատոգրաֆիան տարածվեց ամբողջ աշխարհում: Ամենավաղ ֆիլմերում (մոտ մինչև 1908-ը) գործողությունը նկարահանվում էր մեկ կետից, խոշոր հատվածներով, որոնք կապակցվում էին բացատրող մակագրություններով: Դերասանները կիրառում էին թատերախաղի տեխ. հնարքներ՝ հնչող խոսքի բացակայությունը լրացնելով շեշտված դիմախաղով ու շարժումներով: Այդ շրջանի երկրորդ կեսին (1908—18) սկսվեց Կ-ի սեփական միջոցների յուրացումը՝ կադրի տարածության ազատ օգտագործում, նկարահանման տարբեր պլաններ և մոնտաժ, դերասանական ուրույն խաղ, կոմբինացված նկարահանումների տեխնիկայի կատարելագործում ևն, որ իրականացվել են ռեժիսորներ Ժ. Մելիեսի (Ֆրանսիա), Ջ. Պաստրոնեի (Իտալիա), Դ. Դրիֆիտի, Մ. Աենետի, Չ. Չապլինի (ԱՄՆ), Ցա. Պրո-տազանովի, Վ. Գարդինի (Ռուսաստան) և ուրիշների ջանքերով: Երկրորդ շրջանն ընդգրկում է 1920-ական թթ., երբ «համր կինոն» ձևավորվեց որպես ինքնուրույն արվեստ: Այս գործում վճռական դեր խաղացին սովետական կինեմատոգրաֆիստների՝ Ս. էյ-զենշտեյնի, Վ. Պուդովկինի, Լ. Կոլլեշովի, է. Շուբի, Ձ. Վերտովի և ուրիշների ստեղծագործական որոնումներն ու մարմնավորումները: Կուսակցության լենինյան ազգային քաղաքականությունն ապահովեց ազգային Կ-ների ստեղծումը: Սովետական կ-ում առաջնային տեղ են գրավել հեղափոխական թեմատիկան, պայքարը նոր կյանքի ստեղծման համար: Աշխարհի առաջադիմական Կ-ի վրա հսկայական ազդեցություն են գործել Ս. Էյգենշտեյնի «Պոտյոմկին» զրահանավը» (1925), «Հոկտեմբեր» (1927), Վ. Պուդովկինի «Մայրը» (1926), «Սանկտ-Պետերբուրգի վերջը» (1927), Ա. Դովժենկոյի «Արսենալ» (1929), «Հողը» (1930) կինոնկարները: Այս շրջանում համաշխարհային կինոյում սրվել է պայքարը առաջադեմ Կ-ի և շահութաբեր, հակագեղարվեստական կի-նոարտադրանքի միջև, որի գլխավոր կենտրոնը Հոլիվուդն էր (ԱՄՆ): Հակաբուրժուական, ռեալիստական Կ. ներկայացնում էին ռեժիսորներ Լ. Դելլյուկը, Ս. Գանսը, Ժ. Ռենուարը, Ռ. Կլերը (Ֆրանսիա), Ֆ. Մուռնաուն, Գ. Պաբստը (Գերմանիա), Չ. Չապլինը, է. Շտրոհայմը, Կ. Վիդորը (ԱՄՆ) և ուրիշներ: Երրորդ շրջանն ընդգրկում է 1930-ական թթ. և 1940-ական թթ. 1-ին կեսը: Հնչող խոսքը Կ. մոտեցրեց թատրոնին և գրականությանը՝ պայմաններ ստեղծելով մարդկային բնավորություններիավելի խոր ուսումնասիրման համար, փոխելով ֆիլմերի պատկերային և մոնտաժային լուծման ձևը: 1930-ական թթ. սովետական Կ. հաստատվեց սոցիալիստականռեալիզմի դիրքերում: Հիմնական տեղ գրավեցին բանվոր դասակարգին, կոլտնտեսային գյուղացիությանը, սովետական մտավորականությանը նվիրված ֆիլմերը: Կուսակցության՝ որպես ժող. զանգվածների ղեկավարի թեման կենտրոնական դարձավ Կ-ի լավագույն ստեղծա գործություններում՝ «Հանդիպականր»(1932, ռեժ.՝ Ֆ. էրմլեր և Մ. Ցուտկևիչ), «Չապաև» (1934, ռեժ.՝ Դ. և Մ. Վասիլևներ, գլխ. դերում՝ Բ. Բաբոչկին), Մաքսիմի մասին տրիլոգիան (1935—39, ռեժ.՝ Գ. Կո-գինցև և Լ. Տրաոլբերգ, գլխ. դերում՝ Բ. Չիրկով), «Մենք Կրոնշաադսփց ենք» (1936, ռեժ.՝ Ե. Ձիգան), «Բալթիկայի դե պուտատը» (1937, ռեժ.՝ Ա. Զարխի եի. Խեյֆից, գլխ. դերում՝ Ն. Չերկասով), «Շչորս» (1939, ռեժ.՝ Ա. Դովժենկո): Կինոյի արտահայտչամիջոցներով մարմնա վորվեց Վ. ի. Լենինի կերպարը՝ «Լենինը Հոկտեմբերին» և «Լենինը 1918 թվին» (1937-39, ռեժ.՝ Մ. Ռոմմ, Վ. Ի. Լենինիդերում՝ Բ. Շչուկին), «Հրացանավոր մարդը» (1938, ռեժ.՝ Ա. Ցուտկևիչ, Վ. Ի. Լենինի դերում՝ Մ. Շտրաուխ) կինոնկարներում: Ընդլայնվեցին սովետական Կ-ի թեմատիկ և ժանրային ոլորտները: ՍՍՀՄ ժողովուրդների բարեկամությանը նվիրված, ռազմա-հայրենասիրական, պատմական կինոնկարներ ստեղծեցին ռեժիսորներ Ս. Էյզենշտեյնը, Վ. Պետրովը, Վ. Պուդովկինը, Հ. Բեկնազարյանը, Մ. ճիաուրելին, ի. Սավչենկոն, ռուս, ռեալիստական արձակի գեղարվեստական ավանդույթներով նուրբ հոգեբանական ֆիլմեր՝ Ս. Գերասիմովը, Յու. Ռայգմանը: Գրականության և թատրոնի դասական գործերը կինեմատոգրաֆիական մեկնաբանումով ներկայացվեցին Վ. Պետրովի, Գ. Ռոշալի, Մ. Դոնսկոյի, Յա. Պրոտազանովի, Հ. Բեկնազարյանիևայլոց ֆիլմերում: Սովետական երաժշտական կինոկատակերգության ժանրը հաջողությամբ մշակեցին ռեժ. Գ. Ալեքսանդրովը, ի. Պիրեը, կոմպոզիտոր Ի. Դունաևսկին: Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեծացավ փաստագրական կինոյի դերը: Ստեղծվեցին բազմաթիվ հայրենասիրական ֆիլմեր, որոնք ծառայեցին սովետական ժողովրդի հաղթանակին: Հնչուն կինոյի մուտքով ԱՄՆ-ում մեծացավ շահութաբեր ֆիլմռեյուների, գանգստերական կինոնկարների թողարկումը, օպերային և էստրադային ներկայացումների էկրանավորումը: Մուլտիպլիկացիայի զարգացմանը մեծ ավանդ բերեց Ու. Դիսնեյը: Սոցիալ-քննադատական, դեմոկրատական նպատակամղվածությամբ ֆիլմեր նկարահանեցին ռեժիսորներ Կ. Վիդորը («Հացը մեր հանապազօրյա», 1934), Չ. Չապլինը («Նոր ժամանակներ», 1935), Ու. Ուայլերը («փակուղի», 1937), Ջ. Ֆորդը («Ցասման ողկույզներ», 1940)ևուրիշներ: Սուր հակաֆաշիստական էր Չ. Չապլինի «Մեծ դիկտատոր»ը (1941): Այս շրջանի Կ-ում նշանակալից են ֆրանս. կինոյի նվաճումները, կյանքի բանաստեղծական արտացոլմամբ, հոգեբանական խորությամբ, նոր արտահայտչամիջոցների որոնմամբ, դեմոկրատական միտումներով առանձնանում են Ռ. Կլերի («Փարիզի կտուրների տակ», 1930, «Վերջին միլիարդատերը», 1934), ժ. վի-գոյի («Ատալանտա», 1934), Մ. Կառնեի («Մշուշների առափնյակը», 1938, Ժ. Ռե-նուարի («Մեծ պատրանք», 1937, «Մարսելիեզ», 1938) կինոնկարները: Չորրորդ՝ Կ-ի պատմության արդի շրջանը, որն սկսվել է 1940-ական թթ. կեսից, բնորոշվում է զարգացման սոցիալիստական ուղին բռնած երկրների, Աֆրիկայի ու Ասիայի ինքնուրույնություն ձեռք բերած պետություններիևԼատինական Ամերիկայի երկրների ազգային կինեմատոգրաֆիայի հաջողություններով: Գաղափարական պայքարի բարդ պրոցեսներն իրենց բազմակողմանի արտացոլումն են գտնում Արեմտյան Եվրոպայի կապիտալիստական երկրների և ԱՄՆ-ի Կ-ում: Աշխարհի առաջադեմ կինեմատոգրաֆիստներն ավելի հետևողական ու համոզված են օգտվում սովետական հեղափոխական Կ-ի նվաճումներից: Համաշխարհային կ-ի նկատելի երեվույթներ դարձան իտալական նեոռեալիզմը, ֆրանս. «Նոր ալիք»ը: Ռ. Ռոսելինիի («Հռոմը՝ բաց քաղաք», 1945), Լ. Վիս-կոնտիի («Հողը դոդում է», 1948), Վ. Դե Սիկայի («Հեծանիվ հափշտակողները», 1948, «Ումբերտո Դ.», 1951), Ջ. Դե Սանտիսի («Հռոմը ժամը 11-ին», 1952) և այլոց նեոոեալիստական ֆիլմերում նուրբ դիտողականությամբ, ճշմարտացիորեն արտացոլվել է պայքարը ֆաշիզմի դեմ, աշխատավորների դասակարգային համերաշխությունը ետպատերազմյան շրջանում: Սակայն 1950-ական թթ. կեսից նեոռեալիզմը ճգնաժամ ապրեց: Արդի իտալ. առաջատար ռեժիսորների՝ Ֆ. Ֆելինիի, Մ. Անտոնիոնիի, Պ. Պազոլինիի և ուրիշների ստեղծագործության կենտրոնական պրոբլեմներից է մարդու միայնակությունը ժամանակակից կապիտալիստական աշխարհում: Ֆրանս. Կ-ի ետպատերազմյան առաջին տասնամյակին բնորոշ են Դիմադրության շարժման մասնակիցների պայքարին և հասարակ մարդկանց կյանքին նվիրված՝ ռեժիսորներ Ռ. Կլեմանի («ճակատամարտ ռելսերի վրա», 1946), Լ. Դակենի («Լուսաբաց», 1949), Ժ. Պ. Լը Շանուայի («Հասցեն անհայտ է», 1951), Քրիստիանժակի («Եթե ողջ աշխարհի տղաները…», 1955) և ուրիշների կինոնկարները: 1950-ական թթ. 2-րդ կեսին առաջին պլան մղված «Նոր ալիք»ը (ռեժիսորներ՝ Ա. Ռենե, Ֆ. Տրյուֆո, Կ. Շաբրոլ, Ժ. Լ. Գոդար) գաղափարական ուղղվածությամբ միանշանակ չէր: Բուրժուական հասարակության անմարդկային էության յուրովի, հաճախ հակասական անդրադարձն է Մ. Կրամերի, Ս. Կուբրիկի (ԱՄՆ), Ի. Բերգմանի (Շվեդիա), Ա. Կուրոսավայի, Կ. Սինդոյի (Ճապոնիա) ստեղծագործությունը: Կ-ում բախվում են հակադիր սոցիալ-հասարակական, գեղագիտական ուժեր և միտումներ: Կապիտալիստական պայմաններում կինեմատոգրաֆիստները, չնայած քաղաքական, փիլիսոփայական, գեղագիտական դիրքորոշման ու ոճերի բազմազանությանը, տարբեր կերպ արտահայտելով իրականությունը, ենթարկվում են իշխող դասակարգերի նյութական, գաղափարական ճնշմանը: ՍՍՀՄ Կ-ի վարպետների՝ Ս. Գերասիմո-վի («խաղաղ Դոն», 1957—1958, «Լճի մոտ», 1970), Յու. Ռայգմանի («Քո ժամանակակիցը», 1965), Գ. Չուխրայի («Բալլադ զինվորի մասին», 1959), Ս. Բոնդարչուկի («Մարդու ճակատագիրը», 1959, «Պատերազմ և խաղաղություն», 1966—1967), Մ. Կալատոզովի («Թռչում են կռունկները», 1957), Լ. Կուլիջանովի և Յա. Սեգելի («Տունը, ուր ես ապրում եմ», 1957), Ի. Խեյֆիցի («Մեծ ընտանիք», 1954, «Շնիկով տիկինը», 1960), Մ. Ռոմմի («Մեկ տարվա ինն օրը», 1962, «Սովորական ֆաշիզմ», 1966), Ս. փարաջանովի («Մոռացված նախնիների ստվերները», 1965), Վ. ժալակյավիչյուսի («Ոչ ոք չէր ուզում մեռնել», 1965), Ռ. Չխեիձեի («Զինվորի հայրը», 1965), Ռ. Կարմենի («Պատմվածք Կասպիականի նավթագործների մասին», 1953), ինչպես և մյուս սոցիալիստական երկրների խոշոր կինոռեժիսորների Ա. վայդայի, Ե. Կավալերովիչի (Լեհաստան), 0. Վավրայի, Կ. Զեմանի (ՉՍՍՀ), Կ. Վոլֆի, Գ. Ռայշի, Տորնդայկ ամուսինների (ԳԴՀ), Ջ. Ֆաբրիի, Ի. Սաբոյի, Մ. Յանչոյի (Հունգարիա), Տ. Գինովի, Ռ. Վըլդանովի (Բուլղարիա), Յո. Պոպեսկու-Գոպոյի, Մ. Դրեգանի, Լ. Չուլեյի (Ռումինիա)ևուրիշների լավագույն երկերը աչքի են ընկնում կենսական ճշմարտացիությամբ, լավատեսությամբ, հստակ կողմնորոշմամբ: Հայաստան ու մ առաջին կինոնկարահանումները կատարվել են 1907—1914-ին: Հայկական սովետական Կ. իր ստեղծագործական կյանքն սկսել է «Խորհրդային Հայաստան» (1924) վավերագրական և «Նամուս» (1925, ռեժ.՝ Հ. Բեկնազարյան) գեղարվեստական ֆիլմերով: 1924—41-ին, հայկական Կ-ի զարգացման «համր» և «հնչուն» շրջաններում ստեղծվել է թեմատիկ և ժանրային լայն ընդգրկման ֆիլմերի շարք, որի ուշագրավ գործերից են՝ «Գիքոր» (1934, ռեժ.՝ Ա. Մարտիրոսյան), «Մեքսիկական դիպլոմատներ»(1931, ռեժ.՝ Լ. Քալանթար և Ա. Մարտիրոսյան), «Պեպո» (1935, ռեժ.՝ Հ. Բեկնազարյան), «Զանգեզուր» (1938, ռեժ.՝ Հ. Բեկնազարյան), «Կարո» (1937, ռեժ. Ա. Հայրտյան), «Լեռնային արշավ» (1939, ռեժ.՝ Ս. Կեորկով): Հայկ. Կ-իհաջորդ շրջանը (1941—45) նշանավոր վել է հայրենասիրական բովանդակությամբ ֆիլմերով («Դավիթ Բեկ», 1944, ռեժ.՝ Հ. Բեկնազարյան, «Երկիր հայրենի, 1945, ռեժ.՝ Գ. Բալասանյան, Լ. Իսա հակյան, Հ. Զարգարյան): Ժամանակակից հայկ. Կ-ի զարգացումն սկսվել է 1954-ից: 1954—78-ին «Հայֆիլմ» և Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիաների թողարկած կինոնկարները ցուցադրվել են 80 երկրներում, արժանացել ՀՍՍՀ պետ., միջազգային եհամամիութենական կինոփառատոների մրցանակների («Եռանկյունի», 1967, «Նահապետ», 1977, ռեժ.՝ Հ. Մալյան, «Բարև, ես եմ», 1965, ռեժ.՝ Ֆ. Դով-լաթյան», «Անձամբ ճանաչում եմ», 1958, ռեժ.՝ Ս. Կեորկով, է. Քարամյան, «Յոթ երգ Հայաստանի մասին», 1967, ռեժ.՝ Գ. Մելիք-Ավագյան, «Տոհմական ծառ», «Կանչ», 1976, «Հեռավոր շչակների արձագանքը», 1975, ռեժ.՝ Ա. վահանի ևն): 1969-ից «Հայֆիլմ»ում վերսկսվել է մուլտֆիլմերի արտադրությունը: ՀՍՍՀ-ում թողարկվում են նաև հեռուստաֆիլմեր («Երևան» ստուդիա): Տես նաև միութենական հանրապետություններին, արտասահմանյան երկրներին նվիրված հոդվածների Կինո բաժինները:

Գրկ. Հայկական կինոարվեստը (հոդվածների ժողովածու), հ. 1—2, Ե., 1958—60: Դըզնունի Դ., Ուրվագիծ հայկական կինեմատոգրաֆիայի պատմության, Ե., 1961: Самое важное из всех искусств. Ленин о кино, М., 1963 Риза ев С., Армянская художественная кинематография, Е., 1963 3 акоян Г. В., Армянское немое кино, Е., 1976 Линдгрен Э., Искусство кино, М., 1956 Садуль Ж., Всеобщая история кино, т. 1—6, М., 1958—63 Նույնի. История киноискусства, М., 1957 Мартен М., Язык кино, М., 1959 Комаров С. В., История зарубежного кино, т. 1, М., 1965 Лоусон Д., Фильм— творческий процесс…, M, 1965 Теплиц Е., История киноискусства, т. 1—4, М., 1968—74 Балаш Б., Кино. Становление и сущность нового искусства, М., 1968 Историясоветского кино, 1917—67,т. 1—4, М., 1969—1978…Краткая история советского кино,М., 1969 Советское кино в датах и фактах, М., 1974.

Է. Մանուկյան