ՀՍՀ/ԿԻՆՈԹԱՏՐՈՆ
ԿԻՆՈԹԱՏՐՈՆ, հասարակական շենք՝ կինոցուցադրման համար: Կ-ի շենքը հիմնականում բաղկացած է որոշակի թեքություն ունեցող դահլիճից, ճեմասրահից և օժանդակ սենյակներից: Դիտադահլիճի հանդիպակաց պատերից մեկին էկրանն է (մինչև 30 և լայնությամբ), իսկ մյուսի ետեում՝ համապատասխանորեն սարքավորված կինոցուցադրման խցիկը: Առաջին Կ-ները կառուցվել են 1900-ական թթ. վերջերին՝ գրեթե կրկնելով թատերական շենքերի հատակագծային լուծումները (Նոլենդորֆպլացի վրա, Բեռլին, 1910, ճարտ. 0. Կաուֆման, «իյուդոժեստվեննի», Մոսկվա, 1910-ական թթ., ճարտ. Ֆ. 0. Շեխտել են): 1920-ական թթ. կազմավորվել է Կ-ի ճարտարապետությունը՝ հատակագծային, տարածական, տեխնոլոգիական ուրույն լուծումներով, ֆունկցիոնալ պրոցեսի կազմակերպվածությամբ, դահլիճի տեսանելիության և լսելիության բարձր հատկանիշներով (« Հոկտեմբեր», Լենինական, 1927, ճարտ. Ղ. Սարկիսյան, «Ուդարնիկ», Մոսկվա, 1928—31, ճարտ. Р. Իո-ֆան, «Ունիվերսում», Բեռլին, 1928, ճարտ. է. Մենդելզոն): Տարածում են գտել նաև բնակելիևհասարակական շենքերի առաջին հարկերում ներկառուցված Կ-ները: 1930-ական թթ. Կ-ի նախագծման տնտեսական ու ճարտ. խնդիրների ուսումնասիրությանը հանգեցրել է բազմադահլիճ Կ-ի գաղափարին (Չելյաբինսկում Պուշկինի անվ. երկդահլիճ, 1936, ճարտ. Յու. Կորֆիլդ, Երեանում, «Մոսկվա», երկդահլիճ, 1937, ճարտ-ներ՝ Տ. Երկանյան, Գ. Քոչար, Լենինգրադում «Մոսկվա», եռադահլիճ, 1939, ճարտ. Լ. Խիդեկել): Կ-ի շինարարության զարգացման ասպարեզում մեծ նշանակություն է ունեցել տիպային նախագծերի ստեղծումը (1930-ական թթ.), որը լայնորեն տարածվել է 1960-ական թթ. (300—1000-տեղանոց դահիճներ): Նույն տարիներին կառուցվել են 2500—4000 տեղով կինո-համերգային դահլիճներ, որոնց տեխ. սարքավորումն ու լսելիության պայմանները հնարավորություն են տալիս իրականացնել նաև համերգային ծրագրեր (Լենինգրադի «Հոկտեմբերյան» դահլիճը, 4000 տեղ, Մոսկվայի «Ռոսիա» հյուրանոցի կենտրոնական համերգային դահլիճը, 3000 տեղ): Նախասովետական Հայաստանում Կ-ի հատուկ շենք կառուցվել է միայն Ալեքսանդրապոլում («էրատո»), մյուս քաղաքներում գործել են այդ նպատակին հարմարեցված դահլիճներ: Սովետական շրջ անում Կ-ի շինարարությունը Հայաստանում սկսվել է 1926-ից (Լենինական): 1931—32-ին Կ-ներ են նախագծել Կ. Հա-լաբյանը, Գ. Քոչարը և ուրիշներ: 1934-ին Կիրովականում կառուցվել է «Երևան», 1937-ին Երևանում՝ «Մոսկվա» Կ-ները: Կ-ի շինարարությանը մեծապես նպաստել են մեկ և երկդահլիճ Կ-ի տիպային նախագծերի մշակումն ու թողարկումը (ճարտ. Լ. Բաբայան և ուրիշներ): 1976-ին Երևանում կառուցված եռադահլիճ «Ռոսիա» Կ. (մոտ 3000 տեղ, ճարաներ՝ Ա. Թարխանյան, Հ. Պողոսյան, Մ. Խաչիկյան) ՍՍՀՄ խոշոր կինոթատրոններից է:
Գրկ. Տիգրանյան է. Ա., Հասարակական շենքերի ճարտարապետական նախա գծման հիմունքները, Ե., 1973, և 141—49: Кагерович А.Н., Хомутов Е. Е., Акустика и архитектура кинотеатра, М.,1961. է. Տիգրանյան
