Jump to content

ՀՍՀ/ԿԻՆՈՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՆՈՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ, կինոնկարի ստեղծման կարևոր փուլ, որը գեղարվեստա-ստեղծագործական և միաժամանակ արտադրատեխնիկական պրոցես է: Կինոնկարի ստեղծմանը մասնակցում են նկարահանող խմբի հիմնական անձնա-կագմր (դերասաններ, օպերատորներ, նկարիչներ, հնչյունային օպերատորներ՝ ասիստենտներով և օգնականներով, մոնտաժողներ, արտադրության կազմակերպիչներ), ինչպես նաև կինոստուդիայի ար-տադրամասերի և բաժինների աշխատակիցներ՝ բեմադրող ռեժիսորի ղեկավարությամբ: Կ. իրականացվում է կինոնկարահանման ապարատի, երբեմն նաև հատուկ սարքավորումների օգնությամբ: Տարբերում են տաղավարային (կինոստուդիայի հատուկ սարքավորված տաղավարներում), շրջիկ (կինոստուդիայից դուրս տեղադրված շինություններում) և բնության մեջ կատարվող Կ.: Նկարահանման պրոցեսում մեծ նշանակություն ունի լուսավորումը, որը նկարահանվող օբյեկտի ֆակտուրայի դրսևորման, գուներանգության փոփոխման, տարածականության հաղորդման, ինչպես նաև հատուկ էֆեկտների ստեղծման համար է: Տեխնոլոգիական տեսակետից Կ. լինում է սինխրոն (միաժամանակ կատարվում է ձայնագրում) և համր (հնչյունավորումը կատարվում է նախապես կամ հետագայում, կամ չի կատարվում):