Jump to content

ՀՍՀ/ԿԻՆՈՇՐՋԻԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՆՈՇՐՋԻԿ, դյուրակիր կինոտեղակա-յանք՝ կինոպրոյեկցիոն ստացիոնար սարքավորում չունեցող փոքր հանդիսասրահներում հիմնականում նեղ ժապավենով (16 մմ) կինոնկարներ ցուցադրելու համար: Կիրառվում է հեռավոր գյուղական շրջաններում, դաշտակացարաններում, ձմեռանոցներում, հետախուզական արշավախմբերում, անտառահատման և նման օբյեկտներում, ինչպես նաև ուսումնական աշխատանքում: Կ-ի մեջ մտնում են կինոպրոյեկցիոն ապարատը, ձայնային հաճախականությունների էլեկտրական ազդանշանների ուժեղացուցիչը, 127 վ և 220 վ լարման ավտոտրանսֆորմատորը, կինոպրոյեկցիոն հավաքովի էկրանը: