ՀՍՀ/ԿԻՆՈՊԱՏՃԵՆԱՀԱՆ ԱՊԱՐԱՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԻՆՈՊԱՏՃԵՆԱՀԱՆ ԱՊԱՐԱՏ, կինոժապավենի վրա պատկերի և ֆոնոգրամի տպման ապարատ: Ըստ տպման եղանակի տարբերում են կոնտակտային (լուսակայման ժամանակ կինոժապավենները կիպ սեղմվում են միմյանց) և օպտիկական (պատճենահանվող պատկերը օպտիկական համակարգի միջոցով պրոյեկավում է կինոժապավենի լուսազգայուն շերտի վրա): Օպտիկական Կ. ա-ները, բացի 1: 1 մասշտաբով պատճենահանումից, թույլ են տալիս պատկերը փոխադրել մի ֆորմատից մյուսը (օրինակ, 35 մմ ժապավենից 16 մմ-ի և 8 մմ-ի, 16 մմ-ից՝ 35 մմ-ի վրա ևն), ինչպես նաև ստանալ համակցված պատկերներ, կադրի վրա մակագրություն ավելացնել են: Պատկերի տպումը կարող է ընթանալ ընդհատ կամ անընդհատ: Ֆոնոգրամների տպումը կատարվում է կինոժապավենների անընդհատ շարժման ժամանակ: Կ. ա-ների մեծ մասի հնարավոր լուսակայումների թիվը 20 է:
