Jump to content

ՀՍՀ/ԿԻՆՈՊՐՈՅԵԿՑԻՈՆ ԷԿՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՆՈՊՐՈՅԵԿՑԻՈՆ ԷԿՐԱՆ, հարթ կամ կոր մակերևույթ, որի վրա պրոյեկտվում է կինոնկարը: Լույսի հավասար ցրման դեպքում հանդիսասրահի ցանկացած կետում Կ. է-ի պայծառությունն ընկալվում է միևնույն ձևով: Պատկերի պայծառությունը պայմանավորված է Կ. է-ի լուսատեխնիկական բնութագրերով և կինոպրոյեկցիոն ապարատի օգտակար լուսային հոսքով: Հիմնական լուսատեխնիկական բնութագրերից են պայծառության գործակիցը, ցրման անկյունը՝ անկյունային զոնան: Ըստ կինոպրոյեկտման եղանակի Կ. է. լինում է լուսանդրադարձնող (մակերևույթը անթափանց է, պատկերը դիտվում է այն կողմից, որ կողմից պրոյեկտվում է կինոնկարը) և լուսաթափանց (էկրանը կիսաթափանց է, կինոնկարը էկրանի վրա պրոյեկտվում է հանդիսատեսի հակառակ կողմից): Առավե տարածված են լուսանդրադարձնող Կ. Է-ները, որոնք, ըստ լույսի ցրման, լինում են դիֆուզային-ցրող (սպիտակա-փայլատ) և ուղղորդված-ցրող: Ստերեոպրոյեկտման համար կիրառվում է ռաստրային Կ. է.: Լուսաթափանց Կ. է-ները կիրառվում են ցերեկային լույսով աշխատող կինոսարքավորումներում կամ արհեստականորեն լուսավորված շինություններում: Կ. Է-ները տարբերվում են նաև ըստ կինեմատոգրաֆի տեսակների: Խոշոր կինոթատրոնում Կ. Է-ի լայնությունը հասնում է 30 մ և ավելի, իսկ սիրողական նպատակների համար՝ 0,8 մ և ավելի: